Uncategorized

IADAAM AEST Կոոպերատիվներից մինչև նորարար ոռոգման համակարգեր. գյուղատնտեսության կայուն զարգացման ուղիներ

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակում Գյուղաջակցության խորհրդատվական ծառայության Վեդիի թիմը հանդիպեց Արարատ բնակավայրի շահառուների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին՝
  • կոոպերատիվների ստեղծման նպատակով նախաձեռնող խմբերի ձևավորման կարևորությունը,
  • Վեդիի ջրամբարի ջրի առավել արդյունավետ օգտագործման համար ոռոգման ժամանակակից համակարգերի ներդրման հնարավորությունները,
  • ծրագրային չափորոշիչներին համապատասխան շահառուների ընտրության սկզբունքները,
  • գյուղաջակցության խորհրդատվական կենտրոնների դերը և այն ծառայությունները, որոնց միջոցով հնարավոր կլինի գործունեությունը դարձնել առավել նպատակային, կարիքահեն և արդյունավետ։
  • պետական աջակցության ծրագրերի և դրանց դիմելու ընթացակարգերը:
Ֆերմերները բարձր գնահատեցին ծրագրի շրջանակում առաջարկվող համագործակցության և խորհրդատվության հնարավորությունները։
«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։
IADAAM ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի գլխավորած «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից, որը հանդես է գալիս որպես ծրագրի օպերատոր՝ նպատակ ունենալով ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ թիրախային ոլորտներում գյուղատնտեսական քաղաքականության և բարեփոխումների մշակման գործում։
Uncategorized

Եվրոպական համերը՝ հայկական փորձառությամբ․ LILA ծրագիրը նոր շունչ հաղորդեց տեղական հրուշակագործության ավանդույթներին

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի շրջանակում հաջողությամբ անցկացվեց PUM-ի մասնագիտացված «Տեղական խոհանոցի զարգացում» թեմայով գործնական դասընթացը, որը համախմբեց «Խաչիկ» թխարանի և Sheram by Mariam-ի տաղանդավոր խոհարարական թիմերին՝ ինտենսիվ գործնական ուսուցման միջոցով ծանոթանալու հրուշակագործության եվրոպական ավանդույթներին։։

Դասընթացը վարեց միջազգային ճանաչում ունեցող վարպետ-հրուշակագործ Բերտ Շտիհաուդերը, որի առաջնորդությամբ մասնակիցները կատարելագործեցին եվրոպական ավանդական հրուշակագործության տեխնիկաներին տիրապետումը։ Նրանք գործնական ուսուցում ստացան իտալական և ֆրանսիական դասական հացաբուլկեղենի պատրաստման մեջ, ինչպիսիք են  բագետը, կրուասանը, պան օ շոկոլադը, չիաբատտան և ֆոկաչան։

Վերապատրաստման շնորհիվ մասնակիցները ոչ միայն խորացրին իրենց գիտելիքները հրուշակագործության տեխնիկական նրբությունների և մշակութային նշանակության վերաբերյալ, այլև հնարավորություն ունեցան միջազգային փորձի և տեղական վարպետության արդյունավետ փոխանակման։ Դասընթացը խթանեց բարձր չափանիշների կիրարկումը, տեխնիկական ճշգրտությունը և նորարարական մոտեցումները՝ տեղական խոհարարական ոլորտում արտադրանքի զարգացման ու արդիականացման ուղղությամբ։

Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է տեղական խոհարարական ներուժի շարունակական զարգացման գործում՝ համադրելով ավանդական փորձառությունը միջազգային չափանիշների հետ և բացելով նոր հեռանկարներ որակյալ արտադրության ու ձեռնարկատիրության համար Հայաստանի սննդարդյունաբերության ոլորտում։

Երբ գիտելիքն ու ավանդույթը միավորվում են, գերազանցությունը դառնում է իրականություն։

ԼԻԼԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:

IADAAM Խաղողի և լոլիկի արժեշղթայի ընթացիկ մարտահրավերների վերհանում՝ Արարատի մարզի Վեդի համայնքի Ոսկետափ բնակավայրում

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակում Գյուղաջակցության խորհրդատվական ծառայության թիմը (AEST) կատարեց աշխատանքային այց Վեդի համայնքի Ոսկետափ բնակավայր` նպատակ ունենալով վերհանել խաղողի և լոլիկի արժեշղթաների ընթացիկ խնդիրներն ու զարգացման հնարավոր ուղիները։

Խաղող և լոլիկ արտադրող ֆերմերների, հավաքագրման ու իրացման գործընթացում ներգրավված դերակատարների հետ հանդիպումների և դաշտային  այցերի արդյունքում առանձնացվեցին մի շարք հիմնախնդիրներ՝

▪️ Վաճառքի դժվարություններ և ցածր մթերումային գներ՝ շուկայի հեռավորության, կազմակերպվածության պակասի և գործարանների հետ կնքված ոչ շահավետ պայմանագրերի հետևանքով

▪️ Թունաքիմիկատների և պարարտանյութերի բարձր գներ և ցածր որակ, ինչը նպաստում է հիվանդությունների, մասնավորապես՝ պտղակեր տեսակների տարածմանը

▪️ Գյուղտեխնիկայի սահմանափակ հասանելիություն և սեզոնային բարձր ծանրաբեռնվածություն

▪️ Աշխատուժի պակաս՝ պայմանավորված երիտասարդների արտահոսքով և օրավարձով աշխատանքի ոչ գրավչությամբ

▪️ Վարկային ռեսուրսների սահմանափակ հասանելիություն՝ բարձր տոկոսադրույքների պատճառով

▪️ Հողի որակի անբավարար գնահատում՝ հողի անալիզների բացակայության պայմաններում

Վերհանված մարտահրավերները հիմք կդառնան Գյուղաջակցության խորհրդատվական ծառայության նպատակային խորհրդատվական միջամտությունների նախագծման և քաղաքականության ձևավորման համար՝ ուղղված մրցունակ, դիմակայուն և կայուն գյուղատնտեսական համակարգի կառուցմանը։

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։

IADAAM ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի գլխավորած «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից, որը հանդես է գալիս որպես ծրագրի օպերատոր՝ նպատակ ունենալով ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ թիրախային ոլորտներում գյուղատնտեսական քաղաքականության և բարեփոխումների մշակման գործում։

Uncategorized

RECONOMY Զբոսաշրջության թվայնացում Հայաստանում․ ՏՏ լուծումները՝ ոլորտի վերափոխման շարժիչ ուժ

RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 23-ին հաջողությամբ կայացավ «Զբոսաշրջության ոլորտի թվայնացում» աշխատաժողովը, որը կազմակերպվել էր «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի և «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի համագործակցությամբ։

Աշխատաժողովը նպատակ ուներ զբոսաշրջության ոլորտում գործող հայաստանյան ընկերություններին (օպերատորներ, գործակալություններ) ներկայացնել ոլորտի զարգացմանն ուղղված թվային լուծումներ, որոնք կխթանեն գործունեության արդյունավետության բարձրացմանը և կբացահայտեն ՏՏ պրոդուկտների կիրառման ամբողջական ներուժը։

Աշխատաժողովի օրակարգը ներառում էր․

🔹Զբոսաշրջության ոլորտում թվային փոխակերպումների վերաբերյալ շուկայի վերլուծության ներկայացում՝ GOVTECH LLC-ի կողմից,

🔹 Թվային լուծումների ներկայացում՝ Munich Ventures, Rocket Systems LLC և HackTech LLC ընկերությունների ներկայացուցիչների կողմից,

🔹 Թիրախային ոլորտային քննարկումներ,

🔹 Համագործակցության և ՏՏ լուծումների ներդրման հնարավորությունների դիտարկում։

Աշխատաժողովը հանդիսացավ արդյունավետ հարթակ՝ մասնավոր հատվածի և տեխնոլոգիական համայնքի միջև կառուցողական երկխոսության, փոխգործակցության խթանման և փորձի փոխանակման համար, ինչը կարևոր քայլ է ժամանակակից, տվյալահեն և նորարարական զբոսաշրջային էկոհամակարգի ձևավորման ճանապարհին։

RECONOMY-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ համագործակցելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանյան երկրների այլ կազմակերպությունների հետ։

Uncategorized

IADAAM Համագործակցություն՝ հանուն խելացի գյուղատնտեսության զարգացման

Սեպտեմբերի 10-ին Արարատի համայնքապետարանում կայացավ համագործակցության առանցքային հանդիպում, որի ընթացքում համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը, Գյուղաջակցության խորհրդատվական ծառայության Վեդիի թիմի համակարգող Վարդան Իվանյանը, Գյուղաջակցության խորհրդատվական ծառայության փորձագետ Պարույր Ասատրյանը, ինչպես նաև համայնքի գյուղատնտեսության բաժնի ներկայացուցիչները քննարկեցին համատեղ քայլերը՝ գյուղատնտեսական խորհրդատվությունը հասանելի դարձնելու համայնքի բոլոր թիրախ բնակավայրերում։

Քննարկման առանցքային ուղղությունները՝

🔹 IADAAM ծրագրի խորհրդատվական բաղադրիչի նպատակների ու գործառույթների ներկայացում

🔹 Համագործակցության ձևաչափերի սահմանում՝ համայնքի գյուղատնտեսական բաժնի և AES թիմերի միջև

🔹 Համայնքի բոլոր բնակավայրերում իրազեկման բարձրացում՝ հանդիպումների, և թվային գործիքների միջոցով

🔹 Խորհրդատվական հոսքերի կառավարման մեխանիզմների քննարկում՝ թափանցիկության և արդյունավետության ապահովման նպատակով

Այս համագործակցությունը ևս մեկ քայլ է դեպի գիտելիքահեն, կայուն և զարգացող գյուղատնտեսություն, որտեղ գիտելիքը դառնում է բերքահավաքի հիմնասյուն։ 