Մեր մասին
«Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն հայաստանյան ոչ կառավարական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2002 թվականին՝ նպատակ ունենալով նպաստել երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը։ ՌԶԳ-ն մասնագիտացած է նորարարական մասնակցային գործառնական ծրագրերի իրականացման, բարձրակարգ մասնագիտական հետազոտությունների և վերլուծությունների անցկացման, վերապատրաստումների ու սեմինարների կազմակերպման, բիզնես և իրավաբանական խորհրդատվական ծառայությունների մատուցման, ինչպես նաև փորձի փոխանակման և բազմաշերտ համագործակցությունների խթանման ոլորտներում։ 2003 թվականից ի վեր կազմակերպությունն իրականացնում է գյուղատնտեսական և համայնքային զարգացման ծրագրեր Տավուշի, Շիրակի, Լոռու, Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերի ավելի քան 213 բնակավայրերում։
ՌԶԳ-ն գործում է որպես զարգացման ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպություն, ինչպես նաև որպես գործարար խորհրդատվական ծառայություններ տրամադրող կազմակերպություն: Կազմակերպությունն իր «3R Strategy» խորհրդատվական թևի միջոցով, մատուցում է մասնագիտական ծառայություններ՝ զարգացման ռազամավարությունների խորհրդատվության, ծրագրերի գնահատման, իրագործելիության վերլուծության, կարողությունների զարգացման, մարքեթինգային և բիզնես պլանավորման, ինչպես նաև շուկայի հետազոտության ոլորտներում։ Այս եզակի համադրությունը՝ որպես ծրագրեր իրականացնողի և մասնավոր հատվածի խորհրդատուի, հնարավորություն է տալիս ՌԶԳ-ին համախմբելու տարբեր խմբերի շահերը (ֆերմերներ, կառավարություն, մասնավոր բիզնես և այլն)՝ հնարավորություն տալով մշակել և իրականացնել նորարարական ու համագործակցային «win-win» նախաձեռնություններ՝ անասնաբուծության, գյուղատնտեսության, համայնքային և բիզնեսին աջակցության ենթակառուցվածքների ուղղությամբ։