Uncategorized

IADAAM Խաղողի և լոլիկի արժեշղթայի ընթացիկ մարտահրավերների վերհանում՝ Արարատի մարզի Վեդի համայնքի Ոսկետափ բնակավայրում

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակում Գյուղաջակցության խորհրդատվական ծառայության թիմը (AEST) կատարեց աշխատանքային այց Վեդի համայնքի Ոսկետափ բնակավայր` նպատակ ունենալով վերհանել խաղողի և լոլիկի արժեշղթաների ընթացիկ խնդիրներն ու զարգացման հնարավոր ուղիները։

Խաղող և լոլիկ արտադրող ֆերմերների, հավաքագրման ու իրացման գործընթացում ներգրավված դերակատարների հետ հանդիպումների և դաշտային  այցերի արդյունքում առանձնացվեցին մի շարք հիմնախնդիրներ՝

▪️ Վաճառքի դժվարություններ և ցածր մթերումային գներ՝ շուկայի հեռավորության, կազմակերպվածության պակասի և գործարանների հետ կնքված ոչ շահավետ պայմանագրերի հետևանքով

▪️ Թունաքիմիկատների և պարարտանյութերի բարձր գներ և ցածր որակ, ինչը նպաստում է հիվանդությունների, մասնավորապես՝ պտղակեր տեսակների տարածմանը

▪️ Գյուղտեխնիկայի սահմանափակ հասանելիություն և սեզոնային բարձր ծանրաբեռնվածություն

▪️ Աշխատուժի պակաս՝ պայմանավորված երիտասարդների արտահոսքով և օրավարձով աշխատանքի ոչ գրավչությամբ

▪️ Վարկային ռեսուրսների սահմանափակ հասանելիություն՝ բարձր տոկոսադրույքների պատճառով

▪️ Հողի որակի անբավարար գնահատում՝ հողի անալիզների բացակայության պայմաններում

Վերհանված մարտահրավերները հիմք կդառնան Գյուղաջակցության խորհրդատվական ծառայության նպատակային խորհրդատվական միջամտությունների նախագծման և քաղաքականության ձևավորման համար՝ ուղղված մրցունակ, դիմակայուն և կայուն գյուղատնտեսական համակարգի կառուցմանը։

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։

IADAAM ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի գլխավորած «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից, որը հանդես է գալիս որպես ծրագրի օպերատոր՝ նպատակ ունենալով ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ թիրախային ոլորտներում գյուղատնտեսական քաղաքականության և բարեփոխումների մշակման գործում։

RECONOMY Զբոսաշրջության թվայնացում Հայաստանում․ ՏՏ լուծումները՝ ոլորտի վերափոխման շարժիչ ուժ

RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 23-ին հաջողությամբ կայացավ «Զբոսաշրջության ոլորտի թվայնացում» աշխատաժողովը, որը կազմակերպվել էր «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի և «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի համագործակցությամբ։

Աշխատաժողովը նպատակ ուներ զբոսաշրջության ոլորտում գործող հայաստանյան ընկերություններին (օպերատորներ, գործակալություններ) ներկայացնել ոլորտի զարգացմանն ուղղված թվային լուծումներ, որոնք կխթանեն գործունեության արդյունավետության բարձրացմանը և կբացահայտեն ՏՏ պրոդուկտների կիրառման ամբողջական ներուժը։

Աշխատաժողովի օրակարգը ներառում էր․

🔹Զբոսաշրջության ոլորտում թվային փոխակերպումների վերաբերյալ շուկայի վերլուծության ներկայացում՝ GOVTECH LLC-ի կողմից,

🔹 Թվային լուծումների ներկայացում՝ Munich Ventures, Rocket Systems LLC և HackTech LLC ընկերությունների ներկայացուցիչների կողմից,

🔹 Թիրախային ոլորտային քննարկումներ,

🔹 Համագործակցության և ՏՏ լուծումների ներդրման հնարավորությունների դիտարկում։

Աշխատաժողովը հանդիսացավ արդյունավետ հարթակ՝ մասնավոր հատվածի և տեխնոլոգիական համայնքի միջև կառուցողական երկխոսության, փոխգործակցության խթանման և փորձի փոխանակման համար, ինչը կարևոր քայլ է ժամանակակից, տվյալահեն և նորարարական զբոսաշրջային էկոհամակարգի ձևավորման ճանապարհին։

RECONOMY-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ համագործակցելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանյան երկրների այլ կազմակերպությունների հետ։

Uncategorized

IADAAM Համագործակցություն՝ հանուն խելացի գյուղատնտեսության զարգացման

Սեպտեմբերի 10-ին Արարատի համայնքապետարանում կայացավ համագործակցության առանցքային հանդիպում, որի ընթացքում համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը, Գյուղաջակցության խորհրդատվական ծառայության Վեդիի թիմի համակարգող Վարդան Իվանյանը, Գյուղաջակցության խորհրդատվական ծառայության փորձագետ Պարույր Ասատրյանը, ինչպես նաև համայնքի գյուղատնտեսության բաժնի ներկայացուցիչները քննարկեցին համատեղ քայլերը՝ գյուղատնտեսական խորհրդատվությունը հասանելի դարձնելու համայնքի բոլոր թիրախ բնակավայրերում։

Քննարկման առանցքային ուղղությունները՝

🔹 IADAAM ծրագրի խորհրդատվական բաղադրիչի նպատակների ու գործառույթների ներկայացում

🔹 Համագործակցության ձևաչափերի սահմանում՝ համայնքի գյուղատնտեսական բաժնի և AES թիմերի միջև

🔹 Համայնքի բոլոր բնակավայրերում իրազեկման բարձրացում՝ հանդիպումների, և թվային գործիքների միջոցով

🔹 Խորհրդատվական հոսքերի կառավարման մեխանիզմների քննարկում՝ թափանցիկության և արդյունավետության ապահովման նպատակով

Այս համագործակցությունը ևս մեկ քայլ է դեպի գիտելիքահեն, կայուն և զարգացող գյուղատնտեսություն, որտեղ գիտելիքը դառնում է բերքահավաքի հիմնասյուն։ 

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։

IADAAM ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի գլխավորած «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից, որը հանդես է գալիս որպես ծրագրի օպերատոր՝ նպատակ ունենալով ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ թիրախային ոլորտներում գյուղատնտեսական քաղաքականության և բարեփոխումների մշակման գործում։

Uncategorized

Ծրագրից` համայնք. IADAAM ծրագրի բաղադրիչները՝ երկխոսության հարթակում

Սեպտեմբերի 5-6-ին Բաղրամյան և Նորակերտ բնակավայրերում անցկացվեցին հանդիպումներ «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում (IADAAM)» ծրագրի շրջանակում։ Հանդիպումների առանցքում էր ծրագրի բոլոր բաղադրիչների համապարփակ և համակարգված ներկայացումը, ինչպես նաև շահառու համայնքի հետ յուրաքանչյուր բաղադրիչի առանձին կամ միաժամանակ մի քանի բաղադրիչների մասնակցության հնարավորությունների խորքային քննարկումը։

Քննարկվեցին հետևյալ բաղադրիչները՝

  • Գյուղաջակցության խորհրդատվական ծառայություն՝ անհատականացված խորհրդատվություն՝ տեղական պայմաններին համապատասխան
  • Հողերի կոնսոլիդացում՝ արդյունավետ հողօգտագործման և արտադրողականության բարձրացման միջոց
  • Գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորում՝ համագործակցության մոդելներ և համատեղ զարգացման գործիքներ
  • Գրանտային աջակցություն՝ ֆինանսավորման հնարավորություններ նորարարական և գործընկերային նախաձեռնությունների համար

Հանդիպումների ընթացքում ծրագրի փորձագետները ներկայացրեցին յուրաքանչյուր բաղադրիչի նպատակներն ու գործառույթները, ապա շահառուների հետ քննարկեցին դրանցում ներգրավվելու ուղիներն ու նախապայմանները։

Քննարկումներն անցան ակտիվ և կառուցողական մթնոլորտում՝ հնարավորություն ընձեռելով տեղում բարձրացնել հարցեր, ներկայացնել առաջարկներ և ձևավորել փոխըմբռնում համայնք-ծրագիր համագործակցության շուրջ։

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։

IADAAM ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի գլխավորած «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից, որը հանդես է գալիս որպես ծրագրի օպերատոր՝ նպատակ ունենալով ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ թիրախային ոլորտներում գյուղատնտեսական քաղաքականության և բարեփոխումների մշակման գործում։

Uncategorized

LILA Պատասխանատու տուրիզմը սկսվում է գիտելիքից

Օգոստոսի 19-29-ը Լոռու և Վայոց ձորի համայնքներում տեղի ունեցավ կարևոր ու հեռանկարային նախաձեռնություն՝ Էկոզբոսաշրջության զարգացման դասընթացների շարք, որը կազմակերպվել էր «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) համատեղ ջանքերով։ Դասընթացների հիմնական նպատակն էր բացահայտել և զարգացնել համայնքային բնապահպանական տարածքներում (ՀԲՏ) առկա էկոզբոսաշրջության ներուժը և խթանել համայնքների ակտիվ ներգրավվածությունը բնության պահպանության ու պատասխանատու տուրիզմի զարգացման գործընթացներում։

Դասընթացները վարեցին Տուրիզմի հայկական ինստիտուտի առաջատար մասնագետները՝ համադրելով տեսական գիտելիքը, փորձը և գործնական հմտությունները՝ մի ընդհանուր նպատակով՝ զարգացնել պատասխանատու ու կայուն տուրիզմը համայնքներում։

Դասընթացների արդյունքում՝

🔹 ՀԲՏ խնամակալները վերլուծեցին իրենց տարածքների զբոսաշրջային հնարավորությունները,

🔹 Ծանոթացան արկածային տուրիզմի զարգացման ժամանակակից միտումներին,

🔹 Ուսումնասիրեցին տարածք այցելող զբոսաշրջիկների հոսքի կառավարման գործիքներն ու մեխանիզմները,

🔹 Եվ ամենակարևորը՝ քննարկեցին՝

  • Ինչպես զարգացնել արկածային տուրիզմ՝ չվնասելով բնությանը
  • Բնության պահպանման “հիմնական կանոնները” (Dos & Don’ts)՝ հյուրերի, ուղեկցողների և կազմակերպիչների համար։

Դասընթացները զուգակցվեցին գործնական վարժանքներով՝

  • ուղղված արկածային տուրիզմի կազմակերպման առանձնահատկություններին,
  • անվտանգության կանոնների պահպանմանը,
  • ինչպես նաև թիմային որոշումների կայացման և արտակարգ իրավիճակների կառավարման հմտություններին։

Այս նախաձեռնությունը՝

  • Նոր շունչ է հաղորդում համայնքներին
  • Աջակցում է բնության պահպանությանը
  • Ստեղծում է տեղական տնտեսական զարգացման նոր հեռանկարներ։

ԼԻԼԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ: