Մեր գործընկերների հետ ամփոփեցինք «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի 2022–2025թթ. ճանապարհը՝ շնորհակալությամբ, հպարտությամբ և արդեն տեսանելի արդյունքներով։
Ծրագիրը իրականացվել է WWF–Հայաստան-ի և Ռազմավարական զարգացման գործակալության (ՌԶԳ) կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) ֆինանսավորմամբ։
LILA-ի ազդեցությունը և ժառանգությունը
- 600+ մարդ (որից 50%-ը կանայք) զբաղվածություն կամ ինքնազբաղվածություն է ստացել տուրիզմի և հյուրընկալության, ինչպես նաև տեղական գյուղմթերքի արտադրության և վայրի հավաքչության ոլորտներում։
- 31 մարզային բիզնես ստացել է բազմակողմանի աջակցություն՝ բարձրացնելով իրենց մրցունակությունն ու ծառայությունների որակը։
- Սերտ համագործակցություն Հայաստանի առաջատար ներգնա տուրօպերատորների և զբոսաշրջային կառույցների հետ՝ խթանելով կայուն և բնահեն զբոսաշրջությունից եկող տնտեսական առավելությունները։
- Տասնյակ մասնագիտական դասընթացներ (էկո-, գաստրո-, անվտանգ ու պատասխանատու զբոսաշրջություն, մարզային գիդերի պատրաստում և վերապատրաստում և այլն) մարզերում։
- Տեղական արտադրանքն ու ծառայությունները ձեռք են բերել լայն ճանաչում և կայուն շուկա․ այսօր դրանք հաջողությամբ մատակարարվում են զբոսաշրջության ու հյուրնկալության ոլորտներին՝ բարձրացնելով տեղական արտադրանքի տեսանելիությունն ու պահանջարկը։
«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի փորձն ապացուցեց, որ բնահեն տնտեսական մոդելները կարող են դառնալ կայուն գյուղական զարգացման և համայնքային դիմակայունության հիմնասյուն։
Ծրագրի արդյունքները վկայում են, որ բնության պահպանությունը և շուկայի զարգացումը պետք է դիտվեն որպես միասնական քաղաքական առաջնահերթություն՝ Հայաստանի «կանաչ» և ներառական տնտեսության զարգացման համատեքստում։ Երբ համայնքները դառնում են բնության խնամակալներ, իսկ բնությունը՝ նրանց զարգացման հիմնական ռեսուրսը, ձևավորվում է կայուն, դիմակայուն և ներառական ապագա, որտեղ յուրաքանչյուր լանդշաֆտ իրապես կենդանի է։
Շնորհակալություն բոլոր գործընկերներին, համայնքներին և ծրագրի շահառուներին՝ բնության պահպանությանն ու համայնքների տնտեսական դիմակայունության հղորացման համատեղ տեսլականին հավատալու, ձեր անփոխարինելի մասնակցության և մեր ընդհանուր հանձնառությունը կիսելու համար։
«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (#ԼԻԼԱ) ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) և «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի համատեղ ջանքերով։

