NEWSARM

Աջակցություն Սյունիքում․ SEIRA ծրագրի կողմից ոչխարների տրամադրում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց

«Փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Հայաստանում» (SEIRA) ծրագրի շրջանակում նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Սյունիքի մարզում իրականացված «Ոչխարաբուծության լավագույն փորձը» կարճաժամկետ դասընթացներին մասնակցած Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք ստացան նպատակային աջակցություն՝ ոչխարներ։

Աջակցությունը տրամադրվել է Գորիս և Սիսիան համայնքներում բնակվող տեղահանված ընտանիքներին՝ ապահովելով նրանց ոչ միայն կենդանիներ, այլև հնարավորություն՝ դասընթացի ընթացքում ստացած գործնական գիտելիքները վերածելու կայուն զբաղվածության և եկամտի։

Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է Սյունիքում ապրող տեղահանված արցախցիների տնտեսական ինտեգրման, ինքնաբավության և գյուղատնտեսական գործունեության կայուն զարգացման ուղղությամբ։

SEIRA ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից և իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից։