NEWSARM

IADAAM Ճշգրիտ տվյալներ՝ կայուն արդյունքներ

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի և Գյուղաջակցության խորհրդատվական ծառայության (AEST) թիմերը անցկացրել են աշխատանքային քննարկում՝ ծրագրի ինդիկատորների թարմացմանն ուղղված տվյալների հավաքման գործընթացը համակարգելու նպատակով։

Թիմերը միասնաբար վերաձևավորեցին ավելի հստակ մեխանիզմներ և ժամանակացույց, որպեսզի ծրագրի ազդեցության չափումը լինի ավելի արագ, ավելի ճշգրիտ և առավել օգտակար։

Այս քայլը կարևոր է, որ՝

  • տվյալները շարունակեն մնալ որոշումների կայացման իրական գործիք,
  • field-level տեղեկատվությունը հասնի համակարգին ճիշտ ժամանակին,
  • Արարատի ու Արմավիրի ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը շարունակվի տվյալահեն մոտեցմամբ։

«Հայաստան – Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից (ԵՄ) և իրականացվում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) աջակցությամբ, նպատակ ունի վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծրագրի տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի, «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից՝ գյուղատնտեսական քաղաքականության ամրապնդման և ոլորտային բարեփոխումների առաջխաղացման նպատակով։