RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի ղեկավար Մհեր Սահակյանը մասնակցեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում (UATE) կայացած հանդիպմանը, որտեղ հյուրընկալվել էր ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Եվա Սունդքուիսթը։
Հանդիպման ընթացքում միության տնօրեն Սարգիս Կարապետյանը ներկայացրեց հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի վերջին զարգացումները և միության գործունեության հիմնական ուղղությունները։ Քննարկվեցին նաև հայկական և շվեդական «հայթեք» համայնքների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Շվեդիայի տեխնոլոգիական էկոհամակարգի ազդեցիկ առաջընթացը ներկայացվեց մի շարք կարևոր ցուցանիշներով, այդ թվում՝
- 200,000 R&D ճարտարագետ, որոնցից 16,000-ը՝ գիտությունների դոկտորներ
- 47 «յունիքորն» ընկերություններ
- Համաշխարհային ճանաչում ունեցող պրոդուկտներ և բրենդեր, ինչպիսիք են Spotify-ը, Loveable-ը և Ericsson-ը
Reconomy-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ համագործակցելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանյան երկրների այլ կազմակերպությունների հետ։

