Uncategorized

Երիտասարդների տեսլականը՝ գյուղատնտեսության ապագայի հիմքում

Ս․թ․ ապրիլի 28-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում անցկացվեց «Հայաստանի գյուղատնտեսությունը՝ գյուղոլորտի ուսանողների աչքերով» միջոցառումը, որի շրջանակում գյուղատնտեսությունը ներկայացվեց յուրահատուկ՝ երիտասարդների հայացքով։

Միջոցառման առանցքում Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ուսանողների ստեղծագործություններն էին, որոնք արտացոլում էին նրանց պատկերացումները գյուղատնտեսության անցյալի և ապագայի մասին։ Նկարները ոչ միայն գեղարվեստական աշխատանքներ էին, այլ նաև երիտասարդների մտածողության, ձգտումների և ոլորտի զարգացման վերաբերյալ նրանց տեսլականի արտահայտություն։

Նկարների ստեղծման համար անհրաժեշտ պարագաները տրամադրվել էին «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ «Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագրի աջակցությամբ։

Ցուցադրությանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալներ Տաթևիկ Սարգսյանը և Արման Խոջոյանը, ովքեր շրջեցին ցուցադրությամբ, զրուցեցին ուսանողների հետ և նրանց հանձնեցին շնորհակալագրեր՝ գնահատելով նրանց ներգրավվածությունն ու ստեղծարար մոտեցումը։

«Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքարշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

RECONOMY Տարածաշրջանային զբոսաշրջային ներուժի ներկայացում Լատինական Ամերիկայի տուրօպերատորներին

RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի շրջանակում ANTRIM-ի կողմից կազմակերպվել էր ցանցային միջոցառում, որը միավորել էր Լատինական Ամերիկայից ժամանած զբոսաշրջային օպերատորներին ՝ բացահայտելու Մոլդովայի զբոսաշրջային բազմազան առաջարկը։

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին երկրի հիմնական զբոսաշրջային արժեքները ՝ հարուստ մշակութային ժառանգություն, գաստրոնոմիա, գինու զբոսաշրջություն, բնություն և ինքնատիպ տեղական փորձառություններ, որոնք Մոլդովան ձևավորում են որպես զարգացող և գրավիչ ուղղություն։

Մասնակիցները ներգրավված էին նաև հարցուպատասխանի ինտերակտիվ քննարկման մեջ՝ խթանելով համագործակցության հնարավորությունների և շուկայի հեռանկարների շուրջ արդյունավետ երկխոսությունը։

Բացի այդ, Ելենա Ստեփանովան ներկայացրեց տարածաշրջանային զբոսաշրջության զարգացման նախաձեռնություն, որը միտված է մոլդովական և հայկական տուրօպերատորների 🇲🇩🇦🇲 միջև համագործակցության ամրապնդմանը։ Նրա ներկայացման ընթացքում ընդգծվեց նաև Մոլդովան որպես մրցունակ և խոստումնալից զբոսաշրջային ուղղություն՝ ներկայացնելով երկրի հիմնական տեսարժան վայրերն ու չօգտագործված ներուժը ։

Ավելին, RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի ծրագրի ղեկավար Մհեր Սահակյանը ներկայացրեց ծրագրի դերը տարածաշրջանային զբոսաշրջության զարգացման գործում՝ ընդգծելով միջսահմանային համագործակցության խթանումը, ոլորտի թվայնացման աջակցությունը և զբոսաշրջության մրցունակության բարձրացումը տարածաշրջանում։

Միջոցառումը դարձավ կարևոր հարթակ նոր կապերի ձևավորման, տարածաշրջանային համագործակցության խթանման և Մոլդովայի ու ողջ տարածաշրջանի զբոսաշրջային ներուժի միջազգային ճանաչելիության բարձրացման համար։

RECONOMY Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ համագործակցելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանյան երկրների այլ կազմակերպությունների հետ։

Uncategorized

IADAAM Ուսումնական այցը Խորվաթիա և Չեռնոգորիա

IADAAM ծրագրի շրջանակում հայկական պատվիրակությունը հաջողությամբ ավարտել է համապարփակ ուսումնական այցը Խորվաթիա և Չեռնոգորիա՝ նպատակ ունենալով ամրապնդել ինստիտուցիոնալ կարողությունները և խորացնել գործնական գիտելիքները գյուղատնտեսական կառավարման և գյուղական զարգացման ոլորտներում։

Այցի ընթացքում մասնակիցները հանդիպել են հիմնական կառույցների հետ, այդ թվում՝ գյուղատնտեսության նախարարությունների, վճարող գործակալությունների, խորհրդատվական ծառայությունների, գյուղատնտեսական ասոցացիաների և ֆերմերային կազմակերպությունների։ Ծրագիրը համադրել է բարձր մակարդակի քաղաքական քննարկումները և գործնական դաշտային այցերը՝ ապահովելով ինչպես ռազմավարական, այնպես էլ կիրառական ուսուցում։

Ուսումնական այցի հիմնական ձեռքբերումներն ու արդյունքները՝

  • Խորը պատկերացում ԵՄ Ընդհանուր գյուղատնտեսական քաղաքականության (CAP) վերաբերյալ՝ ներառյալ դրա կառուցվածքը, բարեփոխման գործընթացը և իրականացման մեխանիզմները
  • Արժեքավոր դասեր Խորվաթիայի՝ ԵՄ անդամակցության փորձից և քաղաքականությունների մշակման ճանապարհից
  • Գործնական գիտելիքներ IPARD և գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վերաբերյալ՝ ներառյալ ֆինանսավորման ընթացակարգերը, մոնիթորինգի և վերահսկման համակարգերը
  • Ծանոթացում ինստիտուցիոնալ մոդելներին, ինչպիսիք են վճարող գործակալությունները, խորհրդատվական ծառայությունները և ֆերմերների ներկայացուցչական մարմինները
  • Դաշտային այցեր արտադրողների կազմակերպություններ և IPARD շահառուներ՝ ցուցադրելով ԵՄ աջակցության ծրագրերի իրական կիրառումը
  • Տեղեկատվություն թվային համակարգերի և տվյալների բազաների մասին, որոնք օգտագործվում են գյուղատնտեսության կառավարման և ֆերմերների հետ հաղորդակցության համար

Ուսումնական այցը նպաստել է արդյունավետ փորձի փոխանակմանը հայկական մասնակիցների և եվրոպական գործընկերների միջև՝ ապահովելով անմիջական երկխոսություն քաղաքական որոշումներ կայացնողների, փորձագետների և ոլորտի մասնագետների հետ։

Ստացված գիտելիքն ու փորձը ուղղակիորեն կնպաստեն IADAAM ծրագրի շրջանակում ընթացող բարեփոխումներին՝ աջակցելով ավելի արդյունավետ քաղաքականությունների մշակմանը, իրականացման մեխանիզմների բարելավմանը և Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի արդիականացմանը։

«Հայաստան – Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից (ԵՄ) և իրականացվում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) աջակցությամբ, նպատակ ունի վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծրագրի տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի, «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից՝ գյուղատնտեսական քաղաքականության ամրապնդման և ոլորտային բարեփոխումների առաջխաղացման նպատակով:

Uncategorized

Թվայնացման և զբոսաշրջության մրցունակության առաջմղում․ RECONOMY-ի թիմը հանդիպել է Մոլդովայի մշակույթի նախարարին

RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի թիմը հանդիպում է ունեցել Մոլդովայի մշակույթի նախարար Քրիստիան Ժարդանի հետ՝ քննարկելու ծրագրի ընթացիկ գործունեությունը և համագործակցության ռազմավարական ուղղությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել է ոլորտների մրցունակության բարձրացմանը թվայնացման միջոցով՝ հատուկ ընդգծելով տարածաշրջանային զբոսաշրջության զարգացման և նոր հնարավորությունների բացահայտման ներուժը։ Քննարկվել է նաև համակարգված և փոխլրացնող ջանքերի կարևորությունը՝ զբոսաշրջության էկոհամակարգի ամրապնդման և կայուն աճի խթանման համատեքստում։

Թիմը նաև անդրադարձել է ANTRIM-ի հետ համագործակցությանը՝ նախանշելով դրա խորացման հնարավոր ուղղությունները և ոլորտի դիմակայունության ու միջազգային տեսանելիության բարձրացման ուղիները։

RECONOMY Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ համագործակցելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանյան երկրների այլ կազմակերպությունների հետ։

Uncategorized

ՄԱՎԵՏԱ Մեկնարկեցին դուալ ՄԿՈՒ շրջանակում մասնագիտությունների ուսումնական ծրագրերի մշակման աշխատանքները

Ապրիլի 21-22-ին Երևանում մեկնարկեց դուալ ՄԿՈՒ համակարգի կարևոր փուլերից մեկը․ «Իբիս Երևան Կենտրոն» հյուրանոցում անցկացվեց երկօրյա մասնագիտական աշխատաժողով՝ նվիրված ուսումնական ծրագրերի մշակման և վերանայման աշխատանքներին։

Աշխատաժողովը կազմակերպվել էր որպես ուսումնական ծրագրերի մշակման աշխատանքային խմբերի գործունեության մեկնարկային փուլ, որի հիմնական նպատակն էր ապահովել միասնական մոտեցումների ձևավորում և մասնակիցների կարողությունների զարգացում՝ դուալ կրթության սկզբունքներին համահունչ ծրագրերի մշակման գործընթացում՝ մասնավորապես ջերմատնային տնտեսության, սառնարանային տնտեսության, ինչպես նաև կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժման և շահագործման  մասնագիտությունների ուղղություններով։

Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները՝

🔹 ծանոթացան դուալ ՄԿՈՒ իրականացման իրավական կարգավորումներին,

🔹 ուսումնասիրեցին դուալ կրթության համակարգի էությունը և միջազգային լավագույն փորձը,

🔹 ներկայացվեցին դուալ մոտեցմամբ ուսումնական ծրագրերի մշակման և վերանայման մեթոդաբանությունները,

🔹 ներգրավվեցին գործնական աշխատանքներում՝ ուղղված հետագա ծրագրային մշակման գործընթացների արդյունավետ կազմակերպմանը։

Աշխատաժողովը վարեց «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հայաստանում» GIZ ծրագրի փորձագետ Յուլիա Ստակյանը, ով ներկայացրեց ինչպես տեսական հիմքերը, այնպես էլ կիրառական գործիքներ՝ ապահովելով աշխատաժողովի գործնական ուղղվածությունը։

Աշխատաժողովը հանդիսացավ կարևոր մեկնարկային հարթակ՝ ոլորտի մասնագետների միջև համագործակցության ամրապնդման և ուսումնական ծրագրերի համատեղ մշակման գործընթացի արդյունավետ կազմակերպման համար։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ), Ավստրիական զարգացման գործակալության (ADA) և Հայաստանի կառավարության կողմից։

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են GIZ-ը, Ռազմավարական զարգացման գործակալությունը և Բեռնի կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցը: