NEWSARM

Տեխնիկական աջակցություն Ստեփանավանի պետական գյուղատնտեսական և Բերդի պետական բազմագործառութային քոլեջներին

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում շարունակում ենք նպաստել գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը։

Նոր ուսումնական տարվան ընդառաջ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն  ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում  վերազինեց Ստեփանավանի պետական գյուղատնտեսական և Բերդի պետական բազմագործառութային քոլեջները` տրամադրելով  նոր համակարգիչներ:

Այս ժամանակակից տեխնիկայի կիրառումը հնարավորություն կտա դասավանդողներին ուսուցումն իրականացնել կիրառելով նորարարական և ինտերակտիվ մեթոդներ:  Քոլեջի ուսանողներն էլ օգտագործելով տրված համակարգիչները հնարավորություն կունենան բարելավել իրենց գիտելիքներն ու հմտությունները՝ աշխատաշուկայում ավելի մրցունակ մասնագետ դառնալու համար։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿն, Իզմիրլյան հիմնադրամը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿն և «Վանանդ Ագրո» ՓԲԸն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿն՝ ՌԶԳի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: