NEWSARM

«Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի շրջանակներում աշխատանքային այց՝ Մոլդովա

2023 թվականի հոկտեմբերի 9-12-ը «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի թիմն այցելեց Մոլդովա, Քիշնև՝ RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը կենտրոնացած է Արևելյան գործընկերության երկրներում զբոսաշրջության, գյուղատնտեսության և արտադրական ոլորտների թվային վերափոխման ընդլայնման վրա:

Այցի նպատակն էր հանդիպել Մոլդովայում ծրագրի պոտենցիալ գործընկերներին, քննարկել նրանց հնարավոր ներգրավվածությունը ծրագրի իրականացման գործընթացում և հիմք դնել ապագա համագործակցության մոդելների մշակմանը և ծրագրի իրականացման ընթացքում գործընկերների դերերի հստակեցմանը: Հանդիպումներ են տեղի ունեցել գյուղատնտեսության, զբոսաշրջության և ԻՏ ոլորտների մասնագիտացված մի շարք միավորումների, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերի հետ:

RECONOMY-ը Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) տարածաշրջանային ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է HELVETAS Swiss Intercooperation-ի կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան Գործընկերության և Արևմտյան Բալկանների տարածաշրջաններում այլ կազմակերպությունների հետ համագործակցությամբ: