NEWSARM

Փորձի փոխանակման այց՝ Երևանի պետական հումանիտար քոլեջ ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկեր քոլեջների տնօրենների և դասավանդողների համար

Հոկտեմբերի 19-ին «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական ​​կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում գործընկեր քոլեջների տնօրենների և դասավանդողների համար կազմակերպվեց փորձի փոխանակման այց Երևանի պետական հումանիտար քոլեջ։

Այցի նպատակն էր ներկայացնել քոլեջի կողմից մշակված դուալ ուսուցման կազմակերպման մեթոդաբանությունը։

Երևանի պետական հումանիտար քոլեջը՝ ունենալով դուալ կրթական ծրագրերի իրականացման բավականաչափ փորձառություն, հանդիպում-քննարկման ընթացքում մասնակիցներին ներկայացրեց քոլեջի կողմից մշակված ձևաչափերն ու ուղեցույցները, գործատուների հետ համագործակցության շրջանակի ընդլայնման մեխանիզմները։  Քոլեջի համապատասխան դասավանդողները կիսվեցին իրենց առջև ծագած մարտահրավերների հաղթահարման ուղիներով և հաջողված պատմություններով։ Հանդիպումն անցավ արդյունավետ քննարկման և ակտիվ հարցուպատասխանի մթնոլորտում։