Uncategorized

«Արդի մոտեցումներն անասնաբուժական մակաբուծաբանության շրջանակներում» թեմայով դասընթաց

24-25.11.2021թթ Սյունիքի Անասնաշուկայում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ  COVID-19-ի դեմ պայքարում անասնաբույժների վերապատրաստման դասընթաց «Արդի մոտեցումներն անասնաբուժական մակաբուծաբանության շրջանակներում» թեմայով: Դասընթացը երկօրյա էր, որը վարում էր հրավիրյալ մասնագետ Օլեգ Շչերբակովը:

Դասընթացին մասնակցել է 24 անասնաբույժ՝ առաջին օրվա մասնակիցները Սյունիքի մարզի անասնաբույժներն էին՝ Գորիսի և Սիսիանի տարածաշրջաններից, իսկ երկրորդ օրվա մասնակիցները՝ Վայոց ձորի մարզի և Կապանի տարածաշրջանի անասնաբույժները:

Դասընթացի նպատակն էր մարզային մասնագետներին ներկայացնել անասնաբուժական մակաբուծաբանության շրջանակներում կատարվող ախտորոշիչ հետազոտությունների արդի մեթոդները և  ընթացակարգերը, որի արդյունքում ձեռքբերված նոր գիտելիքներով անասնաբույժները կկարողանան ճիշտ և արագ ախտորոշել ԽԵԿ-երի մոտ առկա պարազիտային հիվանդությունները, որոնց մի մասը զոոնոզ հիվանդությունների շարքից են:

Դասընթացը կատարվել է գործնական պայմաններում՝ ԽԵԿ-երից նմուշառումների կարգի ներկայացմամբ, վերցված նմուշների պատրաստումով և մանրադիտակի տակ դրանց զննումով:

 

«Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի գործընկերների հանդիպում-քննարկում

2021թ. նոյեմբերի 12-13-ին տեղի ունեցավ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի գործընկերների հանդիպումը`ծրագրի գործընկեր կառույցների՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության, Հայ լեռնագնացների միության, Հայաստանի պանրագործների միության, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի և Լինքս Թեքնոլջիսի ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից #RECONOMY-ի շրջանակներում, որը HELVETAS Swiss Intercooperation-ի կողմից իրականացվող Sida-ի տարածաշրջանային ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիրն է: Վերջինիս նպատակն է աջակցել գործազուրկ կանանց և երիտասարդներին, ինչպես նաև խոցելի խմբերի այլ ներկայացուցիչներին բարելավելու իրենց (ինքնա)զբաղվածությունը՝ բարձրացնելով հմտություններ և գիտելիք մատուցող կազմակերպությունների և գործատուների կարողությունները և մոտիվացիան՝ համագործակցելու, մշակելու և առաջարկելու տուրիզմի/հյուրընկալության և գյուղատնտեսության/ագրոբիզնեսի ոլորտներում բարելավված և աշխատաշուկայի կարիքներին համապատասխան ոչ ֆորմալ դասընթացներ:

 

Հանդիպման ընթացքում յուրաքանչյուր գործընկեր ներկայացրեց համագործակցության ընթացքում կատարած աշխատանքները, COVID-19 համաճարակի հետևանքով առաջացած մարտահրավերներն ու դրանց լուծման մեխանիզմները: Ներկայացվեց նաև   առաջիկայում սպասվող գործողություններն ու միջոցառումները, ինչը հնարավորություն տվեց քննարկել յուրաքանչյուր ոլորտի խնդիրները, բացերը և արդյունավետ համագործակցության եզրերը:

 

Հանդիպումը նշանավորվեց նաև նոր գործընկերների հետ փոխըմբռնման հուշագրերի ստորագրմամբ:

 

Երկօրյա հանդիպման արդյունքում ծրագրի գործընկերները հանդես եկան երկարաժամկետ առաջարկություններով, ինչպես նաև քննարկվեց հետագա գործունեության ճանապարհային քարտեզը:

«Փափուկ հմտություններ» թեմայով եռօրյա վերապատրաստման դասընթաց

Ս․թ․նոյեմբերի 08-10-ը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության և իրենց տարածքային կենտրոնների աշխատակիցների համար «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակներում իրականացվեց «Փափուկ հմտություններ» թեմայով եռօրյա վերապատրաստման դասընթաց: Դասընթացի մասնակիցները հնարավորություն ունեցան զարգացնելու հաղորդակցման, ներկայացման և բանակցային գիտելիքներն ու հմտությունները։

Տարբեր դերային խաղերի, վարժանքների, ներկայացումների և քննարկումների միջոցով մասնակիցները ստացան  համապատասխան գիտելիք ու ծանոթացան այն գործիքակազմի հետ, որոնք հետագայում կկիրառեն իրենց կողմից մատուցվող ծառայություններն առավել արդյունավետ տրամադրելու, ինչպես նաև կին, երիտասարդ շահառուների համար արդյունքահեն դասընթացներ կազմակերպելու նպատակով։

Պիլոտային ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից, #RECONOMY-ի շրջանակներում, որը HELVETAS Swiss Intercooperation-ի կողմից իրականացվող Sida-ի տարածաշրջանային ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիրն է։

 

Բացվել է Բալահովիտի կաթնամթերքի վարպետաց դպրոցը

«Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակներում նոյեմբերի 9-ին, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում տեղի ունեցավ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Բալահովիտ» ուսումնափորձնական տնտեսության կաթնամթերքի վարպետաց դպրոցի հանդիսավոր բացման արարողությունը:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և ՌԶԳ ՀԿ-ի հետ համատեղ վերանորոգված և կահավորված վարպետաց դպրոցը հնարավորություն կտա կարճաժամկետ դասընթացի մասնակիցներին ոչ միայն գործնական հմտություններ և կարողություններ ձեռք բերել՝ ամրապնդելով ստացած տեսական գիտելիքը, այլ նաև գիշերելով հենց ուսումնական կենտրոնում, մաս կազմել ամբողջ ուսումնական գործընթացին՝ կաթի ընդունումից մինչև իրենց իսկ պատրաստած արտադրանքի համտեսումը:

«Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից #RECONOMY-ի շրջանակներում, որը HELVETAS Swiss Intercooperation-ի կողմից իրականացվող Sida-ի տարածաշրջանային ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիրն է:

 

 

Տավուշի մարզի Գոշ գյուղում անցկացվեց «Արշավային տուրիզմ» չորսօրյա դասընթաց

Ս.թ նոյեմբերի 1-4-ը  Տավուշի մարզի Գոշ գյուցում անցկացվեց «Արշավային տուրիզմ»  դասընթաց, որը մշակվել և կազմակերպվել է Հայ լեռնագնացների միություն հասարակական կազմակերպության կողմից «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագիրի աջակցությամբ, որն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից #RECONOMY-ի շրջանակներում, որը HELVETAS Swiss Intercooperation-ի կողմից իրականացվող Sida-ի տարածաշրջանային ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիրն է:

«Արշավային տուրիզմ»  դասընթացի մոդուլը համակցում է գործնական և տեսական մեթոդներ՝ երաշխավորելով մատուցվող նյութի արդյունավետ իրացումը։ Դասընթացի նպատակն է մասնակիցներին վերազինել կիրառելի գիտելիքներով՝ նպաստելով զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող գյուղում ոլորտային կադրերի ինքնաբավությանը և  (ինքնա)զբաղվածության բարելավմանը։

Դասընթացին հրավիրվել էին նաև ոլորտում գործող և տարիների փորձ ունեցող մասնագետներ՝ «ԱՍ Տուր Ակումբ-ի տնօրեն Էդգար Նավասարդյանն ու «ՎԱՆԱՏՈՒՆ» հյուրանոցի տնօրեն Գևորգ Ավետիսյանը, ովքեր իրենց փորձով և պրակտիկ խորհուրդներով կիսվեցին մասնակիցների հետ և պատասխանեցին մասնակիցներին հուզող բոլոր հարցերին:

Չորսօրյա դասընթացի արդյունքում մասնակիցները ծանոթացան արշավային տուրիզմի հիմնական միտումներին, մեծ տարածում ստացած հավելվածներին և անվտանգության բոլոր կանոններին։ Դասընթացի վերջին օրը կազմակերպվեց արշավ դեպի Գոշ լիճ։ Արշավի ընթացքում մասնակիցները գործնականորեն կիրառեցին ստացած գիտելիքները՝ խորապես ծանոթանալով արշավային խմբին առաջնորդելու, անվտանգ արշավ կազմակերպելու կանոններին։