HomePageARM, NEWSARM

Շվեյցարիան մեկնարկել է 7’130,000 CHF բարեփոխումների ծրագիրը՝ ուղղված Հայաստանում գյուղատնտեսության մասնագիտական կրթության համակարգի արդիականացմանը

2021 թվականի դեկտեմբերի 3-ին Շվեյցարիան նախաձեռնել է երկարաժամկետ զարգացման նախագիծ, որի նպատակն է աջակցել Հայաստանին՝ ուղղված գյուղատնտեսության մեջ մասնագիտական կրթության համակարգի արդիականացմանը: Ծրագիրն հաստատվել է 7’130,000 CHF ընդհանուր բյուջեյով՝ «Շվեյցարիայի Զարգացման Գործակալության» կողմից:
Ծրագիրը կիրականացվի հարավում՝ Սյունիքի և Վայոց ձորի և մի շարք հյուսիսային մարզերում։ Իրականացման փուլը կտևի առնվազն 8 տարի` 9 ամիս նախապատրաստական փուլով:
Բարեփոխումը կիրականացնեն շվեյցարական HEKS կազմակերպությունը, հայկական ՌԶԳ ՀԿ-ն, ինչպես նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ) ՝ Հայաստանի կառավարության ընդհանուր համակարգմամբ:
Ծրագրի նպատակն է բարելավել գյուղական բնակավայրերում ապրող երիտասարդների զբաղվածության հնարավորությունները՝ մի շարք մասնագիտությունների տեսական գիտելիքները գործնական ուսուցման հետ համատեղելու միջոցով: Բարեփոխումների մաս է կազմում մասնագիտական կրթության քոլեջներում տեսական գիտելիքներ ստանալու հետ մեկտեղ տեղական ընկերություններում և ֆերմերային տնտեսություններում հմտությունները կատարելագործելու հնարավորություն ուսանողների համար: Նրանց ուսումնական ուղին կամփոփվի պետական դիպլոմով։
Ծրագրի ազդեցությունն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Շվեյցարիան համագործակցում է գործընկերների լայն շրջանակի հետ՝ Հայաստանի կառավարության, միջազգային կազմակերպությունների, պետական և մասնավոր հատվածների և ակադեմիական հաստատությունների հետ: Ֆինանսավորող մյուս գործընկերներն են ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարությունը (BMZ), Ավստրիական զարգացման գործակալությունը, Իզմիրիլյան հիմնադրամը և որոշ մասնավոր ընկերություններ Հայաստանում: Այս ներդրումներից որոշները ենթակա են վերջնական հաստատման: