HomePageARM, NEWSARM

Շրջայց Շիրակում. հանդիպումներ ծրագրի շահառուների հետ

2021թ նոյեմբերի 30-ին Շիրակի մարզ այցի շրջանակներում ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի ներկայացուցիչների հետ շրջել է Շիրակի մարզում՝ ծանոթանալով ՌԶԳ ՀԿ-ի կողմից իրականացրած «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ – հյուսիս» ծրագրի շրջանակներում կատարած աշխատանքներին:

Այցելել են Արփի համայնքի ամենախոշոր կաթ վերամշակող գործարան՝ «Ոսկե Սեր» ՍՊԸ, Աշոցք համայնքի անասնաբուժական կետ, Սարապատ խոշորացված համայնքի Թորոսգյուղ բնակավայր, Ազատան համայնքի առաջատար ֆերմա, որտեղ ՌԶԳ ՀԿ֊ի ֆինանսավորմամբ կատարվել են բազմաթիվ ծրագրեր:

Այցելությունների ընթացքում հանդիպել են սեփականատեր-շահառուներին, համայնքի ղեկավարներին, ինչպես նաև անասնաբույժերի և ֆերմերների: Քննարկվել են առկա խնդիրներն ու հնարավորությունները, կատարած աշխատանքները, դրանց վիճակն ու արդյունավետությունը: Ներկայացվել է նաև 2021 նոյեմբերին մեկնարկած «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ – հյուսիս 2» ծրագիրը: