Uncategorized

Հայաստանում նշվեց Անասնաբույժի միջազգային օրը

2019 թվականից, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ և «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության ֆինանսական աջակցությամբ, Հայաստանում պետական մակարդակով նշվում է «Անասնաբույժի միջազգային օրը» : Այս տարի, այդ օրը անցկացվեց ապրիլի 29-ին, «Կենդանիների առողջությունը մեր առողջությունն է» խորագրով համաժողովի շրջանակներում: Հատկանշական է, որ մեր երկրում անասնաբույժի միջազգային օրը այսուհետ նշվելու է ապրիլի վերջին ուրբաթ օրը, հիմք ընդունելով ՀՀ Կառավարության կողմից «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում կատարված լրացումները:
Համաժողովին մասնակցում էին 200-ից ավել անասնաբույժներ, սննդամթերքի անվտանգության, առողջապահության, կրթության ոլորտի մասնագետներ, պետական, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև արտասահմանյա հյուրեր: Համաժողովի ընթացքում հնչեցին ողջույնի և շնորհավորանքի ուղերձներ, անասնաբուժության, սննդամթերքի անվտանգության և մեկ առողջության վերաբերյալ ելույթներ:
ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը ոլորտի մի շարք երախտավորների հանձնել են շնորհակալագրեր բարեխիղճ աշխատանքի և մասնագիտությանը նվիրվածության համար:

Հանդիպում-քննարկումներ «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի շահագրգիռ կողմերի հետ

2022թ-ի փետրվարի 2-3 ընկած ժամանակահատվածում Բնության Համաշխարհային Հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (SDA) ՀԿ-ի հետ համատեղ իրականացվող և Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» հանդիպում-քննարկումներ են կազմակերպվել ծրագրի թիրախ հանդիսացող Տավուշի, Լոռու և Վայոց Ձորի մարզպետարաններում: Տեղի ունեցած հանդիպում-քննարկումների ընթացքում «Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի» և «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (SDA) ՀԿ ներկայացուցիչները ներկաներին ծանոթացրել են Ծրագրի նախնական փուլի արդյունքներին:

Հանդիպումների ընթացքում ծրագրի շահագրգիռ կողմերի հետ (տարածաշրջանային իշխանությունների և թիրախային գյուղական բնակավայրերի ներկայացուցիչներ և այլն) քննարկվել է ծրագրի աշխարհագրությունը, ընտրված բնակավայրերը, ծրագրի հիմնական փուլի միջամտության ուղղությունները:

Փորձի փոխանակման այցեր՝ գիտելիքների բարելավման, փոխադարձ համագործակցության և մասնագիտական կապերի զարգացման նպատակով

«Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի Ֆերմերների կարողությունների և հմտությունների զարգացման բաղադրիչի շրջանակներում 2021թ. Նոյեմբեր ամսվա ընթացքում իրականացվել են փորձի փոխանակման ևս 2 այցեր՝ գիտելիքների բարելավման, փոխադարձ համագործակցության և մասնագիտական կապերի զարգացման նպատակով:

Փոխայցերին մասնակցել են ֆերմերային 2 տարբեր խմբեր՝ ընդհանուր թվով 66 կին և երիտասարդ ֆերմերներ Սյունիք և Վայոց Ձոր մարզերի 15 բնակավայրերից, մասնավորապես՝ Սյունիքի 8 բնակավայրերից (Բնունիս, Աշոտավան, Բալաք, Մուծք, Լծեն, Որոտան, Լոր, Բռնակոթ)՝ 37 ֆերմեր և Վայոց Ձորի 7 բնակավայրերից (Կեչուտ, Խնձորուտ, Արտավան, Գոմք, Մարտիրոս, Ելփին)՝ 29 ֆերմեր:

Ֆերմերներն այցելել են Լոռու մարզի Մարգահովիտ բնակավայրի առաջատար անասնապահական ֆերմա և ուսումնասիրել են նորարարական մոտեցումներով կառուցված անասնաշենքի պայմանները:

Մաքրացեղ կենդանիների տեսակների առկայությունը և մթերատվության մասին քննարկումներն ավելի տեսանելի դարձրեցին ֆերմերային տնտեսության վարման արդյունավետությունը: Ընդգծվել են կերակրմանը  վերաբերող առանձնահատկություններ, որոնք ուղղակիորեն ազդում են մթերատվության վրա: Քննարկվել են կերային տարբեր ռացիոններ և հնարավոր բարձրարժեք կերային մշակաբույսերի մշակության տեխնոլոգիական քայլեր:

Այցերին հետևել է “Ձեռնարկատիրական կարողությունների զարգացում” թեմայով սեմինար-դասընթաց, որի շրջանակներում իրականացվել են մանրամասն, ինտերակտիվ քննարկումներ, մասնագիտական խաղեր ու վարժություններ:

Ֆերմերներին տրամադրվել են տավարաբուծության տարբեր ոլորտներին վերաբերող բուկլետներ և բրոշյուրներ:

 

 

Uncategorized

«Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի ամփոփիչ համաժողով

2021թ-ի դեկտեմբերի 16-ին Ջերմուկում տեղի ունեցավ «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի (ՌԶԳ) կողմից իրականացվող և Շվեյցարիայի Զարգազման և Համագործակցության Գործակալության կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում»  ծրագրի ամփոփիչ համաժողովը: Միջոցառմանը մասնակցեցին Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տարածաշրջանային տնօրենի տեղակալ / առաքելության ղեկավարի տեղակալ Վերներ Թութ-Շիմոն, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տ.Գաբրիելյանը, ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գ.Ավետիսյանը, ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Կ. Ավանեսյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Վայոց ձորի մարզպետարանի ներկայացուցիչները, ծրագրի շահառու ֆերմերները, անասնաբույժներն ու վերամշակողները, շահառու համայնքների ղեկավարները, ինչպես նաև ՌԶԳ ՀԿ-ի աշխատակիցները:

Միջոցառման ընթացքում ողջյունի խոսքով հանդես եկավ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տարածաշրջանային տնօրենի տեղակալ / առաքելության ղեկավարի տեղակալ Վերներ Թութ-Շիմոն, ով իր խոսքում մատնանշեց համագործակցության կարևորությունն ու ձեռք բերված արդյունքները, ինչպես նաև հավելեց, որ Շվեյցարիան և Շվեյցարիայի զարգացման համագործակցության գործակալությունը կշարունակեն իրենց աջակցությունը Հայաստանին:

Մասնակիցներին ողջյունեցին նաև ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տ.Գաբրիելյանը, ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գ.Ավետիսյանը, ովքեր կարևորեցին ՌԶԳ ՀԿ-ի իրականացրած ծրագրերի դերն ու ազդեցությունը՝ ուղղված երկրի տնտեսական զարգացմանը:

Համաժողովի ընթացքում ծավալուն զեկույցի միջոցով Ծրագրի ղեկավար Կ․ Հարությունյանն ամփոփեց ծրագրի արդյունքները, բաղադրիչ առ բաղադրիչ ներկայացրեց ծրագրի ընթացքում իրականացրած աշխատանքները՝ մասնավորապես շուկայի hասանելիության և զարգացման, հեռագնա արոտների ենթակառուցվածքների բարելավման,  անասնաբուժական ծառայությունների հասանելիության ուղղությամբ իրականացված գործողություններ։ Համաժողովի ընթացքում մատնանշվեցին բոլոր ձեռքբերումները, փորձությունները և արձանագրվեցին քաղված դասերը, որոնք կնպաստեն հետագա ծրագրերում  աշխատանքն էլ  ավելի կատարելագործելու և ավելի արդյունավետ դարձնելու հարցում:

Շահառուներից ոմանք կիսվեցին իրենց փորձով, ներկայացրեցին ստացած արդյունքներն ու ձեռքբերումները՝ կարևորելով Ծրագրի դերն ու հավաստիացրեցին հետագայում ևս շարունակել կատարված աշխատանքի հիմքի վրա ձեռք բերմավածը էլ ավել զարգացնել:

Միջոցառումն ամփոփվեց ՌԶԳ ՀԿ-ի նախագահ պ-ն Մկրտիչ Այվազյանի կողմից կազմակերպության հետագա ծրագրերի ներկայացմամբ և ծրագրի գործընկերներին շնորհակալագրերի հանձմամբ:

Հանդիպում-քննարկում. «COVID-19-ի ազդեցությունը ԱՍ ծառայության վրա»

Նոյեմբերի 06-07-ն ընկած ժամանակահատվածում տեղի է ունեցել Սյունիքի և Վայոց ձորի մարզերի ընհանուր 40 ԱՍ տեխնիկի հետ հանդիպում-քննարկում «COVID-19-ի ազդեցությունը ԱՍ ծառայության վրա» խորագրով: Առաջին օրվա հանդիպումն եղավ Վայոց ձորի մարզի ԱՍ տեխնիկների հետ, իսկ երկրորդ օրը՝ Սյունիքի:

Հանդիպման նպատակն էր ոլորտի մասնագետների հետ քննարկել և վերհանել առկա խնդիրները և գտնել դրանց լուծման օպտիմալ եղանակները: Քննարկումներից ակնհայտ երևում էր, որ ոլորտում առկա հիմնական խնդիրները երկուսն են՝ հեղուկ ազոտի դժվար հասանելիությունը և ֆերմերների կողմից քիչ կանչերը: Սակայն համեմատական անցկացնելով երևում է, որ նախորդ տարիների համեմատ վերջին մի քանի տարում ԱՍ ծառայությունից սկսել են ավելի շատ ֆերմերներ օգտվել, ինչն արդեն լավ արդյունք է: Իսկ ազոտի խնդրի լուծման տարբերակ է առաջարկվել և ընդունվել խմբակային մեկ վայրում պահելաձևը՝ օգտագործվող ազոտի ծախսերը համատեղ իրականացվելով:

Հանդիպման ավարտին բոլոր ԱՍ տեխնիկներին բաշխվեցին հոլշթին, ֆլեկվի և շվից ցեղերի սերմնաձողիկներ՝ համավարակի դեմ պայքարի շրջանակներում: Յուրաքանչյուր տեխնիկի տրամադրված սերմնաձողիկների քանակը որոշվել էր հաշվի առնելով նրանցից յուրաքանչյուրի կողմից իրականացրած արհեստական սերմնավորումների քանակով: Համավարկի դեմ պայքարում նրանց տրամադրվեցին նաև ձեռնոցներ և պաշտպանիչ դիմակներ՝ մատուցվող ծառայության գործընթացն առավել անվտանգ դարձնելու նպատակով: