NEWSARM

Անցկացվեց դասընթաց և խորհրդատվություն «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի թիրախային խմբերի հետ

Սեպտեմբերի 28-ին Գեղարքունիքի մարզի, Ճամբարակ համայնքում «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի թիրախային խմբերի հետ անցկացվեց դասընթաց և խորհրդատվություն:

Դասընթացի ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին հետևյալ թեմաները՝ կանանց և տղամարդկանց դերը գյուղատնտեսոթյան զարգացման գործում, կլիմայի փոփոխությունն ու դրա ազդեցությունը գյուղատնտեսության վրա, խորհրդատվություն տրամադրվեց կենդանիների պահվածքի և կերային բազայի ու կերարտադրության առանձնահատկությունների վերաբերյալ:

Դասընթացի ընթացքում թիրախային խմբերի ներկայացուցիչները նոր գիտելիքներ ստացան ինչպես գյուղատնտեսությունում կին և տղամարդ դերերի ու պարտականություների, կլիմայի փոփոխության արդյունքում նոր ադապտացիոն գործողությունների անհրաժեշտության մասին, այնպես էլ խորհրդատվություն ստացան կենդանիների պահվածքի ու խնամքի, կերային բազայի և արդյունավետ կերարտադրության վերաբերյալ։

Դասընթացն անցավ ակտիվ քննարկման մթնոլորտում՝ լի օգտակար ինֆորմացիայով և պրակտիկ կիրառելի օրինակներով։

Նման դասընթացներ անցկացվելու են նաև ՀՀ Շիրակի և Սյունիքի մարզերում։