NEWSARM

«Պինդ պանիրների արտադրության կազմակերպում» թեմայով դասընթաց Տաշիրում

Ս․թ․ հոկտեմբերի 21-23-ը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի (ՌԶԳ ՀԿ) կողմից իրականացվող Reconomy -ի «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակներում ծրագրի գործընկեր Հայաստանի պանրագործների միությունը Լոռու մարզի Տաշիր քաղաքում իրականացրեց «Պինդ (բարձրարժեք) պանիրների արտադրության կազմակերպում» թեմայով դասընթաց:

Դասընթացը նպաստեց այդ համայնքում պանրագործությամբ հետաքրքրվող կանանց և երիտասարդներին ձեռք բերել բավարար տեսական և գործնական գիտելիք և հմտություններ ընդհանուր պանրի արտադրության, մասնավորապես ոչ ավանդական (բարձրարժեք) պանիրների արտադրության հիմնական տեխնոլոգիական գործընթացների վերաբերյալ: Արդյունքում, մասնակիցները հնարավորություն ունեցան Տաշիրում գտնվող պանրի գործարանում կիրառել իրենց ստացած գիտելիքները: Դասընթացը հնարավորություն կտա մասնակիցներին սկսել ընտանեկան սեփական գործ կամ նոր աշխատանք գտնել՝ կիրառելով ձեռք բերված գիտելիքն ու հմտությունները:

RECONOMY-ն Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման գործակալության (Sida) -ի տարածաշրջանային ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիրն է, որն իրականացվում է HELVETAS Swiss Intercooperation-ի կողմից՝ համագործակցելով ՌԶԳ ՀԿ-ի և Արևելյան Գործընկերության ու Արևմտյան Բալկանների այլ կազմակերպությունների հետ: