NEWSARM

«Գյուղատնտեսության ոլորտում ՄԿՈւ արդիականացում, ՄԱՎԵՏԱ» ծրագրի գործընկերների հետ աշխատանքային հանդիպում-քննարկում

«Գյուղատնտեսության ոլորտում ՄԿՈւ արդիականացում, ՄԱՎԵՏԱ» ծրագրի շրջանակներում ս.թ. հոկտեմբերի 21-22-ին «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն (ՌԶԳ ՀԿ) Ծաղկաձորում կազմակերպեց ծրագրի գործընկեր գյուղատնտեսության ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպում-քննարկում։ Ծրագրի ներկայացումից հետո, գործընկերները կարևորեցին դուալ համակարգի ներդրումը ՄԿՈՒ ոլորտում և պատրաստակամություն հայտնեցին համագործակցել՝ գյուղատնտեսական մասնագիտությամբ աշկերտներին հնարավորություն ընձեռելով և՛ աշխատելու և՛ ձեռք բերելու համապատասխան հմտություն և կարողություն: Այսպիսով, ծրագիրը կնպաստի Հայաստանի գյուղական վայրերում կայուն, միջավայրի համար բարենպաստ, ներառական աճին, եկամուտների ավելացմանը և (ինքնա)զբաղվածության բարձրացմանը:

MAVETA նախագիծը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպու-թյունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Նախագիծն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: