Uncategorized

Պանրի օր Տաշիրում

Սույն թվականի հոկտեմբերի 28-ին պանրագործության հարուստ մշակույթ ունեցող Տաշիր քաղաքում, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի (ՌԶԳ ՀԿ) կողմից իրականացվող RECONOMY-ի «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակներում  ծրագրի գործընկեր Հայաստանի պանրագործների միության հետ  կազմակերպվեց «Պանրի օր Տաշիրում» միջոցառումը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ Լոռու մարզի 6 պանիր արտադրող ընկերություն, որոնք ոչ միայն ներկայացրեցին և վաճառեցին իրենց արտադրանքը, այլ նաև մրցեցին երեք անվանակարգով՝ լավագույն նորույթ, լավագույն ավանդական պանիր և լավագույն լոռի։

Փառատոնի հյուրերը հնարավորություն ունեցան համտեսել ցուցադրված պանիրների ամբողջ տեսականին և գնահատել դրանց որակական ու համային հատկանիշները:

«Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջ»-ի  և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության ուսանողների համար կազմակերպվել էր ցուցադրական դաս՝ բարձրարժեք պանիրների պատրաստման ցուցադրությամբ։

Պանրի, հացի, գինու, թեյի ու քաղցրավենիքի առատ հյուրասիրությունն ու համտեսը, ինչպես նաև հայկական ժողովրդական երաժշտությունը դարձրեցին միջոցառումն իսկական տոն տաշիրցիների և հյուրերի համար:

RECONOMY-ն Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման գործակալության (Sida) -ի տարածաշրջանային ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիրն է, որն իրականացվում է HELVETAS Swiss Intercooperation-ի կողմից՝ համագործակցելով ՌԶԳ ՀԿ-ի եւ Արևելյան Գործընկերության ու Արևմտյան Բալկանների այլ կազմակերպությունների հետ։

Uncategorized

Մասնակցություն «Բերքի տոնին՝ գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնին»

«Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրերի շահառուները հոկտեմբերի 22-23-ին մասնակցեցին «Բերքի տոնին՝ գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնին»։

«Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի երկու գործընկեր՝ Լիանա Գրիգորյան ԱՁ-ն ու «Ադամյան Չիզ» ԳԿ-ն, ինչպես նաև «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի երկու ակտիվ շահառուներ՝ Բերկրի Գաստրոբակը և Լուսինե Մանուկյան ԱՁ-ն այս տարի իրենց լայն ապրանքատեսականին ներկայացրեցին հանրությանը՝ արդեն ավանդական դարձած «Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոն»-ին:

Uncategorized

«Պինդ պանիրների արտադրության կազմակերպում» թեմայով դասընթաց Տաշիրում

Ս․թ․ հոկտեմբերի 21-23-ը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի (ՌԶԳ ՀԿ) կողմից իրականացվող Reconomy -ի «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակներում ծրագրի գործընկեր Հայաստանի պանրագործների միությունը Լոռու մարզի Տաշիր քաղաքում իրականացրեց «Պինդ (բարձրարժեք) պանիրների արտադրության կազմակերպում» թեմայով դասընթաց:

Դասընթացը նպաստեց այդ համայնքում պանրագործությամբ հետաքրքրվող կանանց և երիտասարդներին ձեռք բերել բավարար տեսական և գործնական գիտելիք և հմտություններ ընդհանուր պանրի արտադրության, մասնավորապես ոչ ավանդական (բարձրարժեք) պանիրների արտադրության հիմնական տեխնոլոգիական գործընթացների վերաբերյալ: Արդյունքում, մասնակիցները հնարավորություն ունեցան Տաշիրում գտնվող պանրի գործարանում կիրառել իրենց ստացած գիտելիքները: Դասընթացը հնարավորություն կտա մասնակիցներին սկսել ընտանեկան սեփական գործ կամ նոր աշխատանք գտնել՝ կիրառելով ձեռք բերված գիտելիքն ու հմտությունները:

RECONOMY-ն Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման գործակալության (Sida) -ի տարածաշրջանային ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիրն է, որն իրականացվում է HELVETAS Swiss Intercooperation-ի կողմից՝ համագործակցելով ՌԶԳ ՀԿ-ի և Արևելյան Գործընկերության ու Արևմտյան Բալկանների այլ կազմակերպությունների հետ:

«Գյուղատնտեսության ոլորտում ՄԿՈւ արդիականացում, ՄԱՎԵՏԱ» ծրագրի գործընկերների հետ աշխատանքային հանդիպում-քննարկում

«Գյուղատնտեսության ոլորտում ՄԿՈւ արդիականացում, ՄԱՎԵՏԱ» ծրագրի շրջանակներում ս.թ. հոկտեմբերի 21-22-ին «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն (ՌԶԳ ՀԿ) Ծաղկաձորում կազմակերպեց ծրագրի գործընկեր գյուղատնտեսության ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպում-քննարկում։ Ծրագրի ներկայացումից հետո, գործընկերները կարևորեցին դուալ համակարգի ներդրումը ՄԿՈՒ ոլորտում և պատրաստակամություն հայտնեցին համագործակցել՝ գյուղատնտեսական մասնագիտությամբ աշկերտներին հնարավորություն ընձեռելով և՛ աշխատելու և՛ ձեռք բերելու համապատասխան հմտություն և կարողություն: Այսպիսով, ծրագիրը կնպաստի Հայաստանի գյուղական վայրերում կայուն, միջավայրի համար բարենպաստ, ներառական աճին, եկամուտների ավելացմանը և (ինքնա)զբաղվածության բարձրացմանը:

MAVETA նախագիծը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպու-թյունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Նախագիծն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ:

Uncategorized

Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավորներն այցելեցին «Երփին» պանրի արտադրամաս

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավորներ` Շտեֆան Մյուլեր-Ալտերմատը և Միշել Մատերը, Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանի, ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրացի ու ՀՀ-ում Շվեյցարիայի փոխդեսպան Վերներ Թութի ուղեկցությամբ հոկտեմբերի 16-ին այցելեցին Վայոց ձորի մարզի Արենի համայնքում գտնվող «Երփին» պանրի արտադրամաս։

Այցի նպատակն էր ծանոթանալ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացված «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շահառու՝ «Երփին» կոոպերատիվի հաջողություններին և արտադրության ընդլայնմանը։ Թեև վերոնշյալ ծրագիրն ավարտվել էր, սակայն ծրագրի աջակցությունը թույլ է տվել ապահովել «Երփին» կոոպերատիվը կայուն զարգացումը։

Այցի մասնակիցները շրջեցին պանրի արտադրամասով, ծանոթացան արտադրվող տեսականուն և արտադրամասի առջև ծառացած խնդիրներին։

Հանդիպմանը «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը ներկայացրեց կազմակերպության կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերն ու նախորդ խոշոր երկու անասնապահության զարգացմանը միտված ծրագրերի արդյունքները։