NEWSARM

«Արշավային և արկածային տուրիզմ» թեմայով երկօրյա դասընթաց

Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝  նոյեմբերի 3-4-ը անցկացվեց «Արշավային և արկածային տուրիզմ» թեմայով դասընթաց Reconomy-ի «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի աջակցությամբ, որն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից։  Դասընթացը վարել է Ծրագրի գործընկեր «Հայ լեռնագնացների միություն» հասարակական կազմակերպությունը։

Դասընթացի նպատակն էր մասնակիցներին փոխանցել պրակտիկ գիտելիքներ՝ նպաստելով արշավային զբոսաշրջության մեծ ներուժ ունեցող տարածաշրջանում ոլորտային կադրերի ինքնաբավությանը և (ինքնա)զբաղվածության բարելավմանը։

RECONOMY-ն Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման գործակալության (Sida) -ի տարածաշրջանային ներառական  և կանաչ տնտեսական զարգացման ծրագիրն է, որն իրականացվում է HELVETAS Swiss Intercooperation-ի կողմից՝ համագործակցելով ՌԶԳ ՀԿ-ի և Արեւելյան Գործընկերության ու Արեւմտյան Բալկանների այլ կազմակերպությունների հետ։