NEWSARM

Անասնաբույժների վերապատրաստման դասընթաց

Անասնաբուժների և արհեստական սերմնավորման տեխնիկների մասնագիտական գիտելիքները և հմտությունները բարելավելու նպատակով սույն թվականի նոյեմբերի 2-4-ը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ–հյուսիս 2» ծրագրի շրջանակներում անցկացվեց «Տավարաբուծություն և ԽԵԿ-ի ցեղային հատկանիշները բարելավելու ուղիները» թեմայով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցեցին ծրագրի թիրախային Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերից 32 անասնաբույժ և արհեստական սերմնավորման տեխնիկ:

Դասընթացն անցկացվել է ակտիվ քննարկումների, հարց ու պատասխանների և խմբային աշխատանքների ձևաչափով, որի ժամանակ մասնակիցները ստացել են տավարաբուծության վերաբերյալ համապարփակ գիտելիքներ։ Հրավիրյալ դասընթացավարը ներկայացրել է երկրում ԽԵԿ-ի բուծման ու կենդանիների գնահատման առանձնահատկությունները, բուծման մեթոդները և արհեստական սերմնավորման նշանակությունը նախրի ցեղային հատկանիշները բարելավելու համար։

Դասընթացի ավարտից հետո մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալ անասնաբուժական նշանակության դեղորայքի և գործիքների, գյուղատնտեսական նշանակության միջոցների վաճառքով, ինչպես նաև մասնավոր անասնաբուժական և կենդանիների արհեստական սերմնավորման ծառայություններ մատուցող  «Ֆերմեր 6» ՍՊԸ-ի գործունեության հետ։

Հանդիպման ընթացքում մասնակիցներին հնարավորություն ընձեռնվեց գործնական կապեր ստեղծել մատակարարի հետ, որը կարող է մատակարարել անհրաժեշտ միջոցները հեռավոր բնակավայրեր և ապահովել մասնագետների կայուն շարունակական աշխատանքը։