Ձեռնարկատիրական գիտելիքների ու հմտությունների փոխանցում «Երիտասարդական ձեռներեցության ակադեմիա»-ի սաներին

2022թ հուլիսի 13-ին և 14֊ին «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ  «Կանայք հանուն զարգացման» ՀԿ կողմից նախաձեռնած «Երիտասարդական ձեռներեցության ակադեմիա»-ի նախապատրաստական դասընթացի մասնակիցների հետ հանդիպում-քննարկում: Հանդիպման նպատակն էր շահառու համայնքների երիտասարդներին տալ ձեռնարկատիրական գիտելիքներ ու հմտություններ, որոնք կօգնեն վերջիններիս բացահայտել ոլորտի գաղտնիքները, մշակել բիզնես գաղափարներ և հետագայում կյանքի կոչել դրանք։

Շիրակի մարզի Աշոցք, նախկին Սարապատ, Արթիկ համայնքների ծրագրի մասնակից երիտասարդներին ներկայացվեց «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ գործունեությունը, կատարած և կատարվելիք աշխատանքները, ներկայացվեցին պատմություններ երիտասարդ ձեռներեցների կողմից գրանցած հաջողությունների մասին, բաժանվեցին հասարակական կազմակերպության կողմից պատրաստված անասնապահությանն առնչվող տեղեկատվական նյութեր:

Քննարկվեցին երիտասարդների կողմից իրականացվող բիզնես/ագրոբիզնես գաղափարները, անդրադարձ եղավ գյուղական համայնքներում հնարավոր սոցիալական ձեռնարկատիրական գաղափարների իրականացման հարցին:

Uncategorized

Ներկայացվեց և քննարկվեց Շվեյցարիայի դուալ կրթական համակարգը

«Հայաստանում Գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (MAVETA) ծրագրի շրջանակում հունիսի 27-ից հուլիսի 7-ը «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն, համատեղ իր գործընկեր՝ «Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի գյուղատնտեսության, անտառային ու պարենային գիտությունների դպրոցի» (HAFL) հետ, իրականացրեցին սեմինարներ Ստեփանավանի, Բերդի բազմագործառութային պետական քոլեջի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի և Էջմիածնի նախնական արհեստագործական ուսումնարանի տնօրենների, դասախոսների ու գյուղատնտեսական ոլորտի գործատուների մասնակցությամբ:

Սեմինարների նպատակն էր ներկայացնել Շվեյցարիայի դուալ կրթական համակարգը ու քննարկել Հայաստանում ներդրման հնարավորություններն ու մարտահրավերները: Արդյունքում վեր հանվեցին գաղափարներ, որոնց հիման վրա կպլանավորվեն հետագա ծրագրային միջամտությունները:

Uncategorized

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելեց Սյունիք` արոտների կայուն կառավարման գործընթացին ծանոթանալու նպատակով

Սույն թվականի հունիսի 21-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն աշխատանքային այցով մեկնեց Սյունիքի մարզ՝ ծանոթանալու մարզում արոտների կայուն կառավարման  գործընթացներին և մեթոդներին։ Այցը կազմակերպվել էր ՀՀ բնական կերհանդակների` արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի նախաձեռնությամբ։

Էկոնոմիկայի նախարարի այցի նպատակն էր տեղում ծանոթանալ արոտների կայուն կառավարման համար անհրաժեշտ գործիքակազմին, համայնքներում առկա կառավարման պլանների օգտագործման հաճախականությանը և տարիների ընթացքում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Անասնապահության զարգանում Հայաստանի հարավում», «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրերի, ինչպես նաև «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի շրջանակներում ստեղծված ենթակառուցվածքներին։

Այցի ընթացքում նախարարը հնարավորություն ունեցավ ավելի մոտիկից ծանոթանալ արոտների կայուն կառավարման արդյունքում գրանցված ձեռքբերումներին և դրանց միջոցով համայնքների համար հավելյալ արժեքի ստեղծման հնարավորություններին։

Այցի շրջանակներում նախարարը այցելեց Խոտ բնակավայրում գտնվող Սյունիքի անասնաշուկա, որտեղ ներկայացվեցին կատարված և իրականացվող աշխատանքները և ծրագրերը, ինչպես նաև առաջիկա անելիքները։

Գենդերային դասընթաց աշխատակիցների իրազեկման համար

Սույն թվականի հունիսի 16-ից 17-ը «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն կազմակերպել է գենդերային թրեյնինգ՝ հարստացնելու իր անձնակազմի գիտելիքներն ու հմտությունները՝ իրականացվող ծրագրերում գենդերային բաղադրիչի ներառման նպատակով:

Երկօրյա դասընթացի ընթացքում մասնակիցները խմբային աշխատանքի միջոցով սովորեցին և կիրառեցին ծրագրերում գենդերային բաղադրիչի ներառման հմտությունները և տվյալների հավաքագրման համար մշակված համապատասխան ձևաչափերի լրացումը։

Ակտիվ քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձան և ակտիվ քննարկեցին այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են գենդերի կոնցեպտը, գենդերային կարծրատիպերը,  գենդերային սոցիալականացումը և գենդերային դերերը:

Uncategorized

«Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցության» ծրագրի երկրորդ փուլի տարածաշրջանային խորհրդատվական ֆորումի մեկնարկային հանդիպում

Հունիսի 9-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Էկոմիջանցքների խթանման ծրագրի տարածաշրջանային խորհրդատվական խորհրդի նիստը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Էկոմիջանցքների խթանման» ծրագրի երկրորդ փուլի հիմնական խնդիրները, նպատակները և մեթոդաբանությունը։ Ծրագրի երկրորդ փուլը ներառում է հատուկ նշանակության լանդշաֆտների պահպանում, պահպանվող տարածքները կապող էկոմիջանցքների ստեղծում, տեսակների և նրանց ապրելավայրերի պաշտպանություն՝ տեղի բնակչության ակտիվ ներգրավմամբ:

Հանդիպման ընթացքում «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի նախագահ՝ Մկրտիչ Այվազյանը ներկայացրեց Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում կենդանի լանդշաֆտները տնտեսական զարգացման համար» ծրագիրը։ Իր ելույթում նա հնչեցրեց արժեքավոր գաղափարներ՝ կապված բնության պահպանման և տնտեսական բարեկեցության հետ, և թե ինչպես կարելի է օգտագործել լանդշաֆտի վրա հիմնված արժեքային շղթաները տնտեսական մարտահրավերները հաղթահարելու համար:

«Երբ մենք շեշտը դնում ենք դանդաղ զբոսաշրջության զարգացման վրա, երբ անհատներ են գալիս գյուղ և մնում՝ մարդկանցով լի ավտոբուսների փոխարեն, որոնք ուղղակի կանգ են առնում մայրուղու վրա և հետո հեռանում, մենք տեսնում ենք, որ շատ հնարավորություններ կան տեղական համայնքների զարգացման համար»,-Մկրտիչ Այվազյան, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ։