NEWSARM

Ներկայացվեց և քննարկվեց Շվեյցարիայի դուալ կրթական համակարգը

«Հայաստանում Գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (MAVETA) ծրագրի շրջանակում հունիսի 27-ից հուլիսի 7-ը «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն, համատեղ իր գործընկեր՝ «Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի գյուղատնտեսության, անտառային ու պարենային գիտությունների դպրոցի» (HAFL) հետ, իրականացրեցին սեմինարներ Ստեփանավանի, Բերդի բազմագործառութային պետական քոլեջի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի և Էջմիածնի նախնական արհեստագործական ուսումնարանի տնօրենների, դասախոսների ու գյուղատնտեսական ոլորտի գործատուների մասնակցությամբ:

Սեմինարների նպատակն էր ներկայացնել Շվեյցարիայի դուալ կրթական համակարգը ու քննարկել Հայաստանում ներդրման հնարավորություններն ու մարտահրավերները: Արդյունքում վեր հանվեցին գաղափարներ, որոնց հիման վրա կպլանավորվեն հետագա ծրագրային միջամտությունները: