Family Projects, NEWSARM

Ձեռնարկատիրական գիտելիքների ու հմտությունների փոխանցում «Երիտասարդական ձեռներեցության ակադեմիա»-ի սաներին

2022թ հուլիսի 13-ին և 14֊ին «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ  «Կանայք հանուն զարգացման» ՀԿ կողմից նախաձեռնած «Երիտասարդական ձեռներեցության ակադեմիա»-ի նախապատրաստական դասընթացի մասնակիցների հետ հանդիպում-քննարկում: Հանդիպման նպատակն էր շահառու համայնքների երիտասարդներին տալ ձեռնարկատիրական գիտելիքներ ու հմտություններ, որոնք կօգնեն վերջիններիս բացահայտել ոլորտի գաղտնիքները, մշակել բիզնես գաղափարներ և հետագայում կյանքի կոչել դրանք։

Շիրակի մարզի Աշոցք, նախկին Սարապատ, Արթիկ համայնքների ծրագրի մասնակից երիտասարդներին ներկայացվեց «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ գործունեությունը, կատարած և կատարվելիք աշխատանքները, ներկայացվեցին պատմություններ երիտասարդ ձեռներեցների կողմից գրանցած հաջողությունների մասին, բաժանվեցին հասարակական կազմակերպության կողմից պատրաստված անասնապահությանն առնչվող տեղեկատվական նյութեր:

Քննարկվեցին երիտասարդների կողմից իրականացվող բիզնես/ագրոբիզնես գաղափարները, անդրադարձ եղավ գյուղական համայնքներում հնարավոր սոցիալական ձեռնարկատիրական գաղափարների իրականացման հարցին: