Uncategorized

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի ծրագրերը ներկայացվեցին Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն մայիսի 18-ին մասնակցեց 2023 թվականի Եվրոպայի օրվան նվիրված «Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակներում  ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում կազմակերպված տոնավաճառին։

Տոնավաճառին մասնակցում էին  «Թիմ Եվրոպա» նախաձեռնության ֆինանսավորմամբ իրականացվող ավելի քան 20 ծրագիր, որոնք ներկայացրեցին իրենց կողմից իրականացված այն ծրագրերը, որոնք տարբեր ոլորտներում գրանցել են սյունեցիների կենսապայմանների համար դրական ազդեցություն: Տոնավաճառին «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն ներկայացրեց ՀՀ Սյունիքի մարզում իրականացվող 4 ծրագիր։

Տոնավաճառի ընթացքում տեղի ունեցան նաև տեղական մշակութային ներկայացումներ և ռոք համերգ, ինչպես նաև մրցույթներ՝ նշելու և հանրությանն իրազեկելու Եվրոպական միության մասին։

«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնությունը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի և ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդեռլանդների, Լեհաստանի և Շվեդիայի համատեղ նախաձեռնությունն է, որին միացել է նաև Շվեյցարիան՝ որպես արտաքին գործընկեր։ Այս նախաձեռնության հիմնական նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանը՝ տեղական զարգացման առաջնահերթություններին համապատասխան:

Մասնագիտությունների խթանման օր Լոռիում

Սույն թվականի մայիսի 17-ին  Ստեփանավանի պրոֆեսոր Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի հետ համատեղ «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում կազմակերպվեց «Մասնագիտությունների խթանման օր Լոռիում» միջոցառումը։

Միջոցառման հիմնական նպատակն էր ծանոթացնել Լոռու մարզի երիտասարդներին վերոնշված կրթական հաստատության ուսումնական ծրագրին և դուալ համակարգով ներդրվող մասնագիտություններին։

Միջոցառմանը ներկա էին 60-ից ավել աշակերտ, որոնք տեղում ծանոթացան ներկայացվող մասնագիտությունների առանձնահատկություններին։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպու-թյունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ:

Uncategorized

ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակներում այց Գորիսի թիվ 2 և թիվ 3 դպրոցներ

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում ս.թ. մայիսի 12-ին «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ ներկայացուցիչները Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի կարիերայի պատասխանատուի և գյուղատնտեսական ոլորտի դասավանդողների հետ այցելեցին Գորիսի թիվ 2 և թիվ 3 հիմնական դպրոցներ՝ հանդիպելու  ավարտական դասարանների աշակերտների հետ և ներկայացնելու «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի նպատակը:

Հանդիպման ընթացքում աշակերտներին ներկայացվեց ՄԱՎԵՏԱ ծրագիրը, ծրագրի շրջանակներում դուալ կրթական մոտեցմամբ իրականացվող գյուղատնտեսական մասնագիտությունները, համայնքներում դրանց կարևորությունն ու մեծ պահանջարկը։ ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակներում նմանատիպ այցեր նախատեսվում է նաև ծրագրի շահառու այլ մարզերում:

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ:

Uncategorized

Մասնագիտությունների խթանման օր Սյունիքում

Սույն թվականի մայիսի 11-ին ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի և Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի հետ համատեղ «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում կազմակերպվեց «Մասնագիտությունների խթանման օր Սյունիքում» միջոցառումը։

Միջոցառման հիմնական նպատակն էր ծանոթացնել ՀՀ Սյունիքի մարզի երիտասարդներին վերոնշված կրթական հաստատությունների ուսումնական ծրագրերին և դուալ համակարգով ներդրվող մասնագիտություններին։

Միջոցառմանը ներկա էին 100-ից ավել աշակերտ, որոնք բաժանվեցին երեք խմբի՝ մասնագիտական ֆիլմերի դիտման և մասնագիտություններին ծանոթանալու համար։

Աշակերտները հնարավորություն ունեցան տեսնել և մասնակցել ներկայացվող մասնագիտություններին բնորոշ պրակտիկ աշխատանքներին՝ ֆերմայում կենդանիների խնամքի առանձնահատկություններին, մաստիտի թեսթ անելու գործընթացին, պանրի ու կաթնաշոռի պատրաստմանը, կաթի յուղայնության, թթվայնության, խտության անալիզների իրականացմանն ու սերզատման գործընթացին։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպու-թյունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ:

Անասնաբույժի միջազգային օրվան նվիրված համաժողով

Ս․թ․ ապրիլի 28-ին տեղի ունեցավ Անասնաբույժի միջազգային օրվան նվիրված համաժողով, որի ընթացքում ելույթներով հանդես եկան ՀՀ կառավարության, ոլորտային բուհերի, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանն ողջունեց բոլոր ներկաներին, շնորհավորեց անասնաբույժներին իրենց մասնագիտական օրվա կապակցությամբ։

Արմեն Հայրապետյանին ողջույնի խոսքով հաջորդեցին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը, Հարավային Կովկասում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գրասենյակի (SDC) տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութն ու «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը։

Արդեն չորրորդ տարին է, ինչ Հայաստանում  պետական մակարդակով նշվում է Անասնաբույժի միջազգային օրը:

Այս տարի միջոցառումը կազմակերպվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի աջակցությամբ:

Համաժողովի ընթացքում ներկայացվեցին կենդանիներին վերաբերող տարբեր հիվանդությունների տարածմանը, կանխարգելմանն ու բուժմանը, ինչպես նաև ոլորտում արդիական մեթոդների ներդրման անհրաժեշտությանը վերաբերող հարցեր։

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց ֆիլմ՝ անասնաբույժ մասնագիտության կարևորության և ոլորտում առկա մարտահրավերների վերաբերյալ։ Անասնաբույժի օրվա կապակցությամբ շնորհակալագրեր հանձնվեցին ոլորտում ներդրում ունեցած անասնաբույժներին։

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ)  ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: