Uncategorized

Աշխատաժողով՝ համայնքային հանդապահի հաստիքի ձևավորման անհրաժեշտության վերաբերյալ

Հունիսի 1-2-ը «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց  աշխատաժողով՝ համայնքային հանդապահի ծառայության անհրաժեշտությունը քննարկելու նպատակով։

Աշխատաժողովին ներկա էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ՝ Աշխեն Շիրվանյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ), մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, ոլորտային փորձագետներ և այլն։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը հանդես եկավ ողջույնի խոսքով՝  որում անդրադարձ կատարեց անասնապահության ոլորտի զարգացման համատեքստում բնական կերային հանդակների կայուն կառավարման կարևորությանը  և համայնքային հանդապահի ծառայության անհրաժեշտությանը։

Տիկին Շիրվանյանին հաջորդեց ՀՀ ՏԿԵՆ ներկայացուցիչ՝ Եղիազար Դավթանը, ով իր խոսքում նշեց, որ ՏԿԵՆ-ի առաջնահերթություններից է համայնքների կայունության և բարեկեցության ապահովումը, և հենց այդ համատեքստում էլ այս քննարկումը խիստ կարևոր է։

Աշխատաժողովը մեկնարկեց «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ՝ Մկրտիչ Այվազյանի ելույթով, ով ողջունեց մասնակիցներին և մաղթեց բեղմնավոր քննարկում:

Աշխատաժողովին բնական ռեսուրսների կառավարման փորձագետ պարոն Գագիկ Թովմասյանը ներկայացրեց բնական կերային հանդակների կայուն կառավարման կարևորությունն ու նշանակությունն՝ անասնապահության ոլորտի զարգացման և շրջակա միջավայրի պահպանության համատեքստում: Ներկայացվեց բնական կերային հանդակների ներկա վիճակն ու առկա խնդիրները:

Աշխատաժողովի երկու օրն էլ անցան ակտիվ քննարկման մթնոլորտում։

«Ոչխարների խուզման» փառատոնը ներկայացվեց «Ճանաչիր Հայաստանը» ցուցահանդեսին

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «Դը Ռանչ» ՍՊԸ-ի համատեղ կազմակերպվող «Ոչխարների խուզման» փառատոնը մաս կազմեց ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից մայիսի 27-ին և 28-ին կազմակերպած միջոցառումներին՝ «Ճանաչիր Հայաստանը» ամենամշակութային ցուցահանդեսին և «Ճանաչի՛ր Հայաստանը, բացահայտի՛ր մարզերը» խորագրով կոնֆերանսին:

Ցուցահանդեսը նպատակ ունի ներկայացնելու Հայաստանի մարզերի զբոսաշրջային ներուժը, հարուստ մշակութային ժառանգությունը, խոհանոցը, հրաշագեղ բնությանն ու արկածային տուրիզմի հնարավորությունները։

Uncategorized

Մամլո ասուլիս՝ «Ոչխարների խուզման փառատոն»-ի վերաբերյալ

Մայիսի 25-ին՝ ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունում տեղի ունեցավ մամլո ասուլիս՝ մայիս-հունիս ամիսներին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության տուրիզմի կոմիտեի աջակցությամբ իրականացվող փառատոնների վերաբերյալ։

Մամլո ասուլիսին ներկայացվեց և քննարկվեց 4 միջոցառում՝ «Ճանաչի՛ր Հայաստանը» մարզային զբոսաշրջային ցուցահանդեսը, «Ոչխարների խուզման փառատոն 2023»-ը, «Հայ-վրացական մշակութային-խոհարարական» փառատոն 2023-ը և «Սարերում» փառատոնը։

Մամլո ասուլիսի ընթացքում «Ոչխարների խուզման» փառատոնի համակարգող՝ Ալլա Ղազարյանը ներկայացրեց հունիսի 10-ին Սյունիքի մարզի Տաթև համայնքի Խոտ բնակավայրում «Դը Ռանչ» ՍՊԸ-ի և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից համատեղ իրականացվող «Ոչխարների խուզման» փառատոնը, անդրադարձ կատարեց փառատոնի կազմակերպման նպատակին և ծրագրին։

Uncategorized

Մեկնարկեց երկամսյա դասընթաց՝ «Թվային մարքեթինգը հյուրընկալության և տուրիզմի համար» թեմայով

Մայիսի 24-ին մեկնարկեց «Թվային մարքեթինգը հյուրընկալության և տուրիզմի համար» երկամսյա դասընթացը, որը կազմակերպվել էր «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի շահառուների և գործընկերների համար։

Դասընթացը վարելու է «Մառոգ» բրենդինգային և մարքեթինգային հաղորդակցությունների ընկերությունը։

Դասընթացի արդյունքում տուրիզմի և հյուրընկալության ոլորտի ներկայացուցիչները ձեռք կբերեն պրակտիկ հմտություններ թվային մարքեթինգի, բրենդինգի, թվային գործիքների վերաբերյալ, ինչն անմիջապես կնպաստի վերջիններիս կողմից առաջարկվող ծառայությունների և պրոդուկների խթանմանը, ինչպես նաև դրանց գրագետ ներկայացմանը թվային հարթակներում։

Դասընթացը կազմակերպվել է Շվեցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բնության համաշխարարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:

Uncategorized

Մասնագիտությունների խթանման օր Տավուշում

Մայիսի 18-ին «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում «Ռազմավարական զարգացման գործակալության» ՀԿ-ն համագործակցելով Բերդի բազմագործառութային պետական քոլեջի հետ կազմակերպեց «Մասնագիտությունների խթանման օր Տավուշում» միջոցառումը։ Միջոցառմանը մասնակցում էին համայնքապետարանի և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, Բերդ համայնքի գրեթե բոլոր հիմնական դպրոցների շուրջ 100 շրջանավարտներ։

Քոլեջի տնօրեն տիկին Աննա Ավալյանը ներկայացրեց 2023֊2024 ուսումնական տարվա կրթական ծրագրերը, քոլեջի առկա հնարավորությունները և ընդունելության գործընթացը:

Ծրագրի համակարգող Լիլիթ Բեգլարյանը ներկայացրեց ՄԱՎԵՏԱ ծրագիրը, ծրագրի շրջանակներում դուալ կրթական մոտեցմամբ իրականացվող գյուղատնտեսական մասնագիտությունները, համայնքներում դրանց կարևորությունն ու մեծ պահանջարկը:

Միջոցառմանը հրավիրված էր նաև երիտասարդ գործող անասնաբույժ, ով կարևորեց «Անասնաբույժի» մասնագիտությունը և հորդորեց աշակերտներին ընտրել այս մասնագիտությունը:

Աշակերտները կարճատև շրջայց կատարեցին ուսումնական հաստատության դասասենյակներ և մասնագիտական լաբորատորյաներ՝ ծանոթանալով նաև քոլեջի շենքային պայմաններին: Մասնագիտությունների խթանման օրը եզրափակվեց քոլեջի «Կարի արտադրության տեխնոլոգիա» խմբի ուսանողների կատարած աշխատանքների ցուցադրություն-դեֆիլեով և հյուրասիրությամբ: