Uncategorized

Պրակտիկ դասընթաց՝ կերարտադրության և արոտների կառավարման ՀՀ Սյունիքի մարզի տվյալ ոլորտի գործընկեների համար

Սույն թվականի ապրիլի 19-21, 2023թ. «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում՝ «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի կողմից կազմակերպվեց պրակտիկ դասընթաց՝ կերարտադրության և արոտների կառավարման ՀՀ Սյունիքի մարզի տվյալ ոլորտի գործընկեների համար:

Դասընթացը անցկացվեց փորձագետ Ստեֆան Դուբախի կողմից:

Uncategorized

Աշխատաժողով՝ նվիրված Սյունիքի մարզի գյուղատնտեսությանը, ոլորտի հնարավորություններին, խնդիրներին ու հեռանկարներին

Ապրիլի 21-ին Գորիսում կայացավ «ՄԻԱՍԻՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՄԱՐ-ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» աշխատաժողովը, որին ներկա էին միջազգային  և տեղական կազմակերպությունների 40-ից ավելի ներկայացուցիչ։ Աշխատաժողովին «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի ներկայացուցիչներ՝ Վահե Հովհաննիսյանը և Լիլիթ Հովհաննիսյանը մանրամասնորեն ներկայացրեցին Սյունիքի մարզում իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» և «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրերը։

Աշխատաժողովի կազմակերպման նպատակն էր բացառել ծրագրերի կրկնություն և նպաստել ՀՀ Սյունիքի մարզում իրականացվող տարբեր ծրագրերի միջև համագործակցություն։ Աշխատաժողովին ներկայացվեց և քննարկվեց գյուղատնտեսության բնագավառում, վերջին տարիներին կատարած աշխատանքը, ընթացիկ ծրագրերն ու առաջիկայում նախատեսվածը։

Սյունիքի մարզի համայնքների ղեկավարները ևս անդրադարձան իրենց համայնքների գյուղատնտեսական ներուժին, այն հնարավոր ենթաճյուղերին, որոնք հնարավոր է զարգացնել տարբեր բնակավայրերում, շնորհակալություն հայտնեցին ներդրումներ կատարած կազմակերպություններին։

Uncategorized

Պրակտիկ դասընթաց՝ կերարտադրության և արոտների կառավարման Լոռու գործընկեների համար

Սույն թվականի ապրիլի 18-19, 2023թ. «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում՝ «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի կողմից կազմակերպվեց պրակտիկ դասընթաց՝ կերարտադրության և արոտների կառավարման Լոռու գործընկեների համար: Դասընթացը անցկացվեց փորձագետ Ստեֆան Դուբախի կողմից:

Դասընթացի արդյունքում մասնակիցները կարողացան․

  • ճանաչել չպաստերիզացված կաթից պանրի արտադրության հիմնական գործոնները և գործընթացի առնչությունը
  • արոտավայրերի և մարգագետինների հետ
  • բացահայտել Հայաստանում արոտների և մարգագետինների կարիքներն ու մարտահրավերները
  • պլանավորել արոտների և մարգագետինների աստիճանավորված կառավարումը
  • ճանաչել մարգագետնի օգտագործման ինտենսիվության և պարարտացման միջև կապը
  • բացահայտել կապը կերակրման և բուծման միջև

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ:

Դասընթաց՝ ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի տուրիզմի և հյուրընկալության ոլորտի ներկայացուցիչների համար

Սույն թվականի մարտի 28-29-ը «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց դասընթաց՝ ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի տուրիզմի և հյուրընկալության ոլորտի ներկայացուցիչների համար «Թափոնների վերամշակումն ու տեսակավորումը տուրիզմում և հյուրընկալության ոլորտում» թեմայով։

Դասընթացի ընթացքում մասնակիցները քննարկեցին, թե ինչպես կարելի է նվազեցնել թափոնների քանակը, Հայաստանում աղբավայրերի մեծ ծավալն ու օրենսդրական բացերը:

Uncategorized

Դասընթաց տուրիզմի և հյուրընկալության ոլորտի ներկայացուցիչների համար

Մարտի 20-ին «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց դասընթաց տուրիզմի և հյուրընկալության ոլորտի ներկայացուցիչների համար «Թափոնների վերամշակումն ու տեսակավորումը տուրիզմում և հյուրընկալության ոլորտում» թեմայով։

Դասընթացը վարելու է «Այ Էս Էս Դի» համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ -ի համահիմնադիր նախագահ Մխիթար Ավետիսյանը։

Դասընթացը կազմակերպվել է Շվեցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բնության համաշխարարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի  կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ)  ՀԿ-ի հետ համատեղ: