NEWSARM, Family Projects

ՀՀ Վայոց ձորի մարզի Ելփին բնակավայրում տեղի ունեցավ «ԱրտՉիզ» պանրի համտեսի սրահի բացում

Օգոստոսի 16-ին, «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի աջակցությամբ տեղի ունեցավ «ԱրտՉիզ» պանրի համտեսի սրահի բացման արարողությունը՝ Վայոց  Ձորի մարզի Ելփին բնակավայրում։

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագիրն իրականացվում է «Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի» կողմից (WWF-Հայաստան) «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ։

Բացման արարողությանը ներկա էին տեղական ինքնակառավարման մարմինների, տուրիզմի հայկական ֆեդերացիայի և տուրիստական գործակալությունների ներկայացուցիչներ։ Կարմիր ժապավենը կտրելուց հետո, ողջույնի խոսքով հանդես եկան՝  «Ռազմավարական զարգացման գործակալության» ՀԿ-ի ներկայացուցիչ՝«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի ղեկավար Ալլա Ղազարյանը, Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանն ու «Երփին» գյուղատնտեսական կոոպերատիվի ղեկավար Արթուր Նազարյանը։

Բացման խոսքում Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանն ու Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը կարևորեցին նմանատիպ նախաձեռնությունները՝ համայնքի զարգացման տեսանկյունից և վստահեցրեցին, որ այս վայրը շուտով բազում զբոսաշրջային հոսքեր կունենա և էլ ավելի ճանաչելի կդարձնի թե¢ Ելփին բնակավայրը և թե¢ «Երփին» գյուղատնտեսական կոոպերատիվի արտադրանքը։

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի շրջանակներում «Երփին» գյուղատնտեսական կոոպերատիվին տրամադրած աջակցությունը՝ «ԱրտՉիզ» պանրի համտեսի սրահի կառուցման համար նպատակ ունի նպաստել եկամուտներ ձևավորելուն՝ տուրիզմին, հյուրընկալությանը և այլ ոլորտներին մատակարարում ապահովելով։