NEWSARM

«Ֆոնդահայթայթում․ ի՞նչպես կազմել մրցունակ ծրագրային առաջարկ և ներգրավել ռեսուրսներ» թեմայով դասընթաց

Օգոստոսի 16-17-ին «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից կազմակերպվեց «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի գործընկեր քոլեջների դասավանդողների համար «Ֆոնդահայթայթում․ ի՞նչպես կազմել մրցունակ ծրագրային առաջարկ և ներգրավել ռեսուրսներ» թեմայով դասընթաց:

Դասընթացի նպատակն էր բարելավել ՄԿՈՒ հաստատությունների ներկայացուցիչների դրամաշնորհային ծրագրերի կազմման և ռեսուրսների ներգրավման կարողությունները:

Դասընթացին մասնակցեցին ՀՀ Լոռու, Սյունիքի, Տավուշի, Արմավիրի մարզերի և Երևանի ՄԿՈՒ հաստատությունների ներկայացուցիչները: Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան դրամաշնորհների և զարգացման ծրագրերի հնարավորություններին, տեսական քննարկումների և գործնական վարժությունների միջոցով բարելավեցին անհրաժեշտ հմտությունները՝ հետագայում տարաբնույթ ֆոնդերին դիմելու համար:

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: