NEWSARM

Սյունքի մարզի ֆերմերների փորձի փոխանակման այց Լոռու մարզ

Սույն թվականի օգոստոսի 1-2-ին «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական ​​կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն կազմակերպեց Սյունիքի մարզի ֆերմերների փորձի փոխանակման այց Լոռու մարզ։

Փորձի փոխանակման այցի նպատակն էր հանդիպել Լոռու մարզի գործընկերն ֆերմերներին, շրջայց կատարել նրանց ֆերմաներում և քննարկել գյուղատնտեսության ոլորտում ծագած մարտահրավերներն ու դրանց լուծման եղանակները:

ՀՀ Լոռու մարզի ֆերմերները կիսվեցին իրենց հաջողված փորձով և ցանկություն հայտնեցին փոխադարձ այց կատարել Սյունիքի մարզում գտնվող ֆերմերային տնտեսություններ, այդիպսով ամրապնդելով համագործակցությունը։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: