Uncategorized

Փորձի փոխանակման այց «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի շրջանակներում

«Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի շրջանակներում «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հայկական հիմնադրամի ներկայացուցիչների հետ համատեղ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի աշխատանքային թիմը՝ ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ հունիսի 28-ին փորձի փոխանակման այց կատարեց Գեղարքունիքի մարզի Վարդենիսի խոշորացված համայնք:

Վարդենիսի տարածաշրջանում կազմակերպության թիմն այցելեց ծրագրի շահառու «Երեմ Պետրոսյան» ԱՁ-ին պատկանող առաջատար ֆերմա, ծանոթացավ ծրագրի աջակցությամբ Ավստրիայից ներմուծված բարձր մթերատու ԽԵԿ-երին, ֆերմայում բարելավված ենթակառուցվածքներին։

Այնուհետև շրջայց կատարվեց ծրագրի մեկ այլ շահառու՝ Արմենուհի Հարությունյանին պատկանող կերարտադրության ենթաբաղադրիչով կորնգանի ցանքատարածություններում։

Վերամշակող գործընկեր «Ռոզա 1» գյուղատնտեսական կոոպերատիվում ներկայացվեցին ծրագրային միջամտությունները, հնարավոր համագործակցության շրջանակները։

Լուսակունք բնակավայրում ծրագրի աջակցությամբ հիմնված անասնաբուժական կետում կազմակերպության աշխատանքային թիմը հանդիպեց անասնաբույժ Հրանտ Գասպարյանի հետ։ Վերջինս ներկայացրեց ծրագրի շրջանակներում հիմնված անասնաբուժական կետի գործունեության հիմնական ուղղությունները։

Օրվա ավարտին այցելություն իրականացվեց Վարդենիս խոշորացված համայնքում գործող սպանդանոց, որտեղ ներկայացվեցին  իրականացված ծրագրային միջամտությունները և քննարկվեցին համագործակցության հեռանկարները։

Uncategorized

Պինդ և կիսապինդ պանիրների պատրաստման դասընթաց ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկեր կառույցների ներկայացուցիչների համար

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում ՄԿՈՒ արդիականացում»  (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում հունիսի 25-27-ը ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղում անցկացվեց պինդ և կիսապինդ պանիրների պատրաստման պրակտիկ դասընթաց՝ ծրագրի գործընկեր քոլեջների և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների համար։

Դասընթացի մասնակիցները կատարեցին կաթի տարբեր լաբորատոր հետազոտություններ։

ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղի դասախոս, պանրի տեխնոլոգ Գայանե Հակոբյանը   ներկայացրեց պինդ պանիրների ստեղծման պատմությունը, արտադրության կազմակերպման մեթոդները և փորձի վրա հիմնված նորարական լուծումները։

Մասնակիցները լաբորատոր պայմաններում շղթայական գործընթացով՝ կաթի ընդունումից մինչև պանրի աղադրում և հասունացում, պատրաստեցին գաուդա տեսակի պանիր։

Դասընթացը իրականացվեց Հայաստանի պանրագործների միության հետ համատեղ։

Uncategorized

«Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի շրջանակներում հանդիպումներ Մոլդովայում

«Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի շրջանակներում աշխատանքային այցով Մոլդովայում գտնվող «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի պատվիրակությունը ծրագրի ղեկավար Մհեր Սահակյանի գլխավորությամբ հունիսի 18-24-ը մի շարք հանդիպումներ է ունեցել Քիշնևում։

Հունիսի 18-ին պատվիրակությունն այցելել է ՄԿՈՒ թիվ 2 դպրոց։

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Մոլդովայի ներքին և ներգնա զբոսաշրջության ազգային ասոցիացիայի՝ «ԱՆՏՐԻՄ»-ի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում պատվիրակությունը ՄԿՈՒ դպրոցի աշխատակազմի հետ քննարկել է միջին մասնագիտական կրթության ոլորտի խնդիրները, ուսանողների մասնագիտական կարողությունների զարգացմանը միտված դպրոցի ծրագրերը։

Հունիսի 20-ին պատվիրակությունն այցելել է Մոլդովայի պետական համալսարան։

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Մոլդովայի ներքին և ներգնա զբոսաշրջության ազգային ասոցիացիայի՝ «ԱՆՏՐԻՄ»-ի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում պատվիրակությունը համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի աշխատակազմի հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի խնդիրները, ուսանողների մասնագիտական կարողությունների զարգացմանը միտված համալսարանի ծրագրերը։

Օրվա երկրորդ կեսին պատվիրակությունն այցելել է մոլդովական ՏՏ ընկերությունների միություն։

Միության ռազմավարական ծրագրերի տնօրեն Անա Չիրիտայի հետ հանդիպմանը պատվիրակությունը քննարկել է ընթացիկ նախագծերը, ինչպես նաև ոլորտում քաղաքականության վրա ազդեցություն ունեցող նախաձեռնությունների ստեղծումը,  RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի շրջանակներում  համագործակցության հնարավորությունները։

Հունիսի 24-ին պատվիրակությունը այցելել է ծրագրի գործընկեր, «Մոլդովայի օրգանական արժեշղթայի դաշինք» հասարակական ասոցիացիայի գրասենյակ և հանդիպել ասոցիացիայի գործադիր տնօրեն Վադիմ Կուռմեյի և ծրագրի պատասխանատու Նատալյա Պապուկի հետ։

Հանդիպմանը քննարկվել է ծրագրի շրջանակներում մատուցվող ծառայությունների հետ կապված հարցերի լայն շրջանակ և կնքվել են պայմանագրեր տեղացի մի շարք փորձագետների հետ։

Uncategorized

ՄԱՎԵՏԱ ծրագրի գործըկեր քոլեջների ներկայացուցիչների այցը «Մարիաննա» կաթնամթերքի արտադրական ձեռնարկություն

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում հունիսի 24-ին կազմակերպվեց ծրագրի գործընկեր քոլեջների մի խումբ դասավանդողների և ուսանողների այցը «Մարիաննա» կաթնամթերքի արտադրական ձեռնարկություն։

«Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» բաժնի ուսանողներն ու դասավանդողները ձեռնարկության որակի պատասխանատուի ուղեկցությամբ շրջայց կատարեցին արտադրամասում, ծանոթացան կաթի վերամշակման տեխնոլոգիաներին ու լաբորատոր  փորձաքննության ընթացակարգին, պանրի, պաղպաղակի և մյուս կաթնամթերքի ստացման եղանակներին։

«Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտությունը ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակներում քոլեջներում ուսուցանվում է դուալ կրթական մոտեցմամբ։

Համագործակցության հուշագիր՝ «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի շրջանակներում

Աշխատանքային այցով Մոլդովայում գտնվող «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» (RECONOMY)   ծրագրի թիմը հունիսի 19-ին Քիշնևում հանդիպում է ունեցել մոլդովական ՄԿՈՒ դպրոցի ներկայացուցիչների հետ։

Կողմերը քննարկել են միջին մասնագիտական կրթության ոլորտի խնդիրները, համագործակցության շրջանակները, մոլդովական կողմի կարիքները և RECONOMY ծրագրի շրջանակներում  փորձի փոխանակման և աջակցության տրամադրման հնարավորությունները։

Հունիսի 23-ին «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի պատվիրակությունը հանդիպել է Մոլդովայի ներքին և ներգնա զբոսաշրջության ազգային ասոցիացիայի՝ «ԱՆՏՐԻՄ»-ի  գործադիր տնօրեն Ելենա Ստեպանովի հետ։

Հանդիպմանը քննարկվել են զբոսաշրջության ոլորտում թվային գործիքների և նորարարական տեխնոլոգիաների կիրառման,   ոչ ֆորմալ կրթության մեխանիզմների ներդրման միջոցով մասնագետների վերապատրաստման և մրցունակության բարձրացման հնարավորությունները և RECONOMY ծրագրի շրջանակներում փոխգործակցության ուղիները։

Կողմերի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։