Uncategorized

Տեխնիկական աջակցություն` ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկեր քոլեջին

«Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԿ) ՀԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում օգոստոսի 28-ին տեխնիկական աջակցություն տրամադրվեց ծրագրի գործընկեր Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջին։

Քոլեջի անձնակազմին և ուսանողներին, մասնավոր հատվածի գործընկերներին ողջույնի իր խոսքում ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը ընդգծեց, որ ծրագիրը շարունակելու է օրակարգում պահել քոլեջների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և տեխնիկական վերազինման խնդիրները՝ ՄԿՈՒ-ն ու գյուղատնտեսական մասնագիտություններն ուսանողների համար ավելի գրավիչ դարձնելու համար։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը կարևորեց «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ համագործակցությունը և ՄԱՎԵՏԱ ծրագրի դերը դուալ մոտեցմամբ կրթական համակարգի ներդրման ու զարգացման գործում։

Ելույթներով հանդես եկան քոլեջի տնօրեն Արա Չոբանյանը, մասնավոր հատվածի գործընկերներ, ուսանողներ։

ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը և Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրեն Արա Չոբանյանը ստորագրեցին հանձնման-ընդունման ակտ, որին հաջորդեց տեխնիկայի հանձնման պաշտոնական արարողությունը։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ:

Uncategorized

Աշխատանքի տոնավաճառ՝ Անգեղակոթում

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում 2024 թ․ օգոստոսի 23-ին Անգեղակոթ բնակավայրում անցկացվեց աշխատանքի տոնավաճառ։

Տոնավաճառին առանձին տաղավարներով մասնակցեցին ՄԱՎԵՏԱ ծրագրի մի շարք գործընկերներ մասնավոր հատվածից և գյուղատնտեսական  քոլեջները, այլ գործատուներ, որոնք ներկայացրեցին իրենց արտադրանքը և թափուր աշխատատեղերի ցանկը։

Ողջույնի խոսքում ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը շեշտեց, որ այս փառատոնի նպատակը գյուղատնտեսական ոլորտի գործատուներին և աշխատանք փնտրողներին մեկ հարթակ բերելն էր, ինչպես նաև գյուղատնտեսական մասնագիտությունների խրախուսումը։

Ներկաներին ողջունեցին նաև Սիսիանի համայնքի ղեկավարի տեղակալ Աննա Կարապետյանը, Անգեղակոթ բնակավայրի ղեկավար Արմենակ Մարկոսյանը և Միասնական սոցիալական ծառայության Սիսիանի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի պետ Նաիրա Սարգսյանը։

Միասնական սոցիալական ծառայության  հետ համագործակցելով` ապահովվեց Գորիսի և Սիսիանի համայնքների գործազուրկ և աշխատանք փնտրող քաղաքացիների մասնակցությունը՝ ավելի քան 70 հոգի։

Տոնավաճառն ուղեկցվում էր մշակութային ծրագրով։ Առանձին համերգային համարներով ելույթ ունեցան Սիսիանի ժողգործիքների նվագախումբը, պարային խմբեր, անհատ կատարողներ։ Ավարտին անցկացվեց ավանդական խաղերի մրցույթ։

«Լավագույն ձևավորված տաղավար» անվանակարգում հաղթեց Էլոլա ընկերությունը։ Մրցանակների արժանացան միջոցառման կազմակերպման աջակիցները։

Տոնավաճառը կազմակերպեց «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն՝ համագործակցելով ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանի հետ։

Թիմակառուցման դասընթաց՝ ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկեր քոլեջի համար

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում ՄԿՈՒ արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում օգոստոսի 16-17-ը Դիլիջանում թիմակառուցման դասընթաց անցկացվեց ծրագրի գործընկեր Բերդի բազմագործառութային պետական քոլեջի համար։
«Թիմակառուցում, ժամանակի կառավարում, կոնֆլիկտի հաղթահարում, բանակցությունների վարում և որոշումների կայացում» թեմաներով երկօրյա դասընթացի մասնակիցները ծանոթացան թիմային աշխատանքում հաղորդակցության և համագործակցության բարելավման ռազմավարությանը, թիմի համախմբման և վստահության միջավայրի ձևավորման առանձնահատկություններին, կոնֆլիկտների հաղթահարման հմտություններին, բանակցությունների վարման և որոշումների կայացման տեխնիկային և ժամանակի կառավարման նրբություններին։
Դասընթացավար Շահանե Բեգլարյանը մասնակիցների տեսական գիտելիքները ամրապնդեց խմբային աշխատանքների, դերային խաղերի և քննարկումների միջոցով։
Uncategorized

ԼԻԼԱ ծրագրի շահառուները մասնակցեցին «Նավասարդ» փառատոնին

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի շահառուներ «ԱրտՉիզ» պանրի համտեսի սրահը, «Փունջ» պահածոների համտեսի սրահ, ՇԱՂԱՏ գյուղատնտեսական կոոպերատիվը Սիսիանում օգոստոսի 10-ին մասնակցեցին հայ-իրանական «Նավասարդ» փառատոնին։
Խոհանոցային-մշակութային այս փառատոնին, որն արդեն երրորդ անգամ է անցկացվում, ներկայացվեցին հայկական ու իրանական խոհանոցի ավանդական ուտեստները, դրանց նախապատմությունները։ Միջոցառումն ուղեկցվեց երկու ազգերի մշակույթները ներկայացնող երաժշտական ու պարային կատարումներով։
Uncategorized

Խորհրդատվական ծառայության տրամադրում ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկերներին

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում խորհրդատվական ծառայություն է տրամադրվել ծրագրի գործընկեր մասնավոր հատվածի և քոլեջների ներկայացուցիչներին։
Խորհրդատվությունների ընթացքում ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկերները ծանոթացան Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող պետական աջակցման ծրագրերին և խոցելի խմբերին աշխատանքի ընդունելու պարագայում այդ ծրագրերին դիմելու կարգին: