Սույն թվականի մարտ-ապրիլ ամիսների ընթացքում «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի ծրագրային թիմը Գեղարքունիքի մարզում նախաձեռնել է արոտավայրերի արդյունավետ կառավարման և գենդերային իրազեկման դասընթացներ «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի շրջանակներում:
Դասընթացները կազմակերպվել են Գեղարքունիքի մարզի Շողակաթ և Ճամբարակ համայնքներում: Դասընթացին մասնակցել են 71 ֆերմերներ և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:
«Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ն, կարևորելով կանանց տնտեսական հզորացումը, հատուկ ուշադրություն է դարձնում գյուղի կանանց կարիքներին և ապահովում է նրանց հավասար մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներին և աջակցում է, որպեսզի նրանք հավասարապես օգտվեն կառուցված կամ բարելավված ենթակառուցվածքներից ու հիմնական ծառայություններից:
Դասընթացները կազմակերպվել են «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի շրջանակներում, որը իրականացնում է «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ն՝ Ավստրիական Զարգացման և Համագործակցության ծրագրային միավոր՝ Ավստրիայի Զարգացման Գործակալության և Շվեյցարիայի Զարգազման և Համագործակցության Գործակալության ֆինանսական աջակցությամբ:



