«Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ – հյուսիս»
«Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ – հյուսիս» ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի կողից՝ Ավստրիայի Զարգացման Գործակալության Ավստրիական Զարգացման և Համագործակցության ծրագրային միավորի և Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության ֆինանսավորմամբ: Ծրագրի թիրախում են Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի 85,000 ընդհանուր բնակչությամբ 88 գյուղական բնակավայրերի անասնապահությամբ զբաղվող տնային տնտեսությունները, կաթի և մսի արժեշղթաների դերակատարները և տեղական ինքնակառավարման մարմինները: Եռամյա ծրագրի գործընկերներն են ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը, Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզպետարանները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները:
«Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագիրը մշակվել է` հաշվի առնելով «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ վերջին 10 տարիների ընթացքում Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում իրականացված անասնապահության զարգացման ծրագրերի արձանագրած արդյունքներն ու ձեռքբերած փորձը:
Ծրագրի երկարաժամկետ նպատակն է նպաստել Հայաստանի հյուսիսային մարզերում անասնապահությամբ զբաղվող համայնքների ներառական և կայուն գյուղատնտեսական աճին՝ մասնավոր հատվածի զարգացման խթանման և հայ-վրացական տնտեսական հարաբերությունների ակտիվացման միջոցով: