ProjectPortfolioARM

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար»

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագիրը մեկնարկել է 2021 թ-ի ապրիլի 15-ին: Ծրագիրը համարվում է «էկոլոգիական միջանցքների հիմնադրամ Կովկասի համար» (ECF) տարածաշրջանային ընդլայնված ծրագրի մի մասը, որը ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության և KfW զարգացման բանկի կողմից։

Հայաստանում Ծրագիրն իրականացվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) աջակցությամբ, Բնության համաշխարհային  հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:

Ծրագրի նպատակն է բարելավել հեռավոր շրջաններում ֆերմերների, գյուղական բիզնեսների եկամուտները և գյուղական բնակչության բնական ապրուստի միջոցները՝ տեղական բնական ռեսուրսների տնտեսապես ավելի արդյունավետ և ավելի կայուն օգտագործման և կառավարման շնորհիվ (ոչ փայտանյութային արտադրանքի օգտագործում և մշակում,  հատապտուղների, ուտելի բույսերի և դեղաբույսերի հավաք, մշակում և արտադրություն, անասնապահություն, տուրիզմ և այլն):

Բնական պաշարների պահպանության և կենսաբազմազանության փոխկապակցվածությունը կնպաստի տնտեսական աճին և  շրջակա միջավայրի ու կլիմայի փոփոխության քաղաքականության մշակմանը:

Ծրագիրն իրականացվելու է Հայաստանի Տավուշի, Լոռու, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում։