Uncategorized

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) II փուլ

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագիրը մեկնարկել է 2021 թվականի դեկտեմբերին՝ նախապատրաստական փուլով, որը հաջողությամբ ավարտվել է 2022 թվականին։ Ծրագրի առաջին հիմնական փուլն իրականացվել է 2022-2025 թվականներին, իսկ երկրորդ փուլը մեկնարկել է 2025 թվականի դեկտեմբերին և կշարունակվի մինչև 2028 թվականը։

ՄԱՎԵՏԱ ծրագրի նպատակն է բարելավել գյուղատնտեսության և հարակից ոլորտներում գործող կին և տղամարդ մասնագետների, ուսանողների և շրջանավարտների գիտելիքներն ու հմտությունները՝ նպաստելով նրանց կայուն և ներառական մասնագիտական առաջընթացին, եկամուտների աճին և (ինքնա)զբաղվածության հնարավորությունների ընդլայնմանը։ Ծրագիրն աջակցում է նաև մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈւ) համակարգի զարգացմանը՝ խթանելով պետական և մասնավոր հատվածների արդյունավետ համագործակցությունը և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտությունների ձևավորումը։

Ծրագիրն ունի երեք հիմնական վերջնարդյունք.

  • Պետական հաստատություններն ապահովում են իրավական և կարգավորող շրջանակ, որը հնարավորություն է տալիս նոր ՄԿՈւ օրենքի հիման վրա ձևավորել արդյունավետ և գործունակ մասնագիտական կրթության և ուսուցման համակարգ։
  • ՄԿՈւ ոլորտի կառավարման մարմիններն ու մասնավոր հատվածի կազմակերպությունները համատեղ պատասխանատվություն են կրում ՄԿՈւ ծառայությունների մատուցման և զարգացման համար։
  • Մասնավոր հատվածն ու քոլեջները համատեղ ապահովում են բարելավված հմտություններ և որակավորումներ կին և տղամարդ ուսանողների, շրջանավարտների և գործող մասնագետների համար։

Ծրագիրն իրականացվում է Երևանում և Հայաստանի գրեթե բոլոր մարզերում՝ Սյունիքում, Լոռիում, Տավուշում, Արմավիրում, Արարատում, Կոտայքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում։

ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկեր մասնագիտական կրթական հաստատություններն են՝

  • Գորիսի պետական բազմագործառութային քոլեջը,
  • ՀԱԱՀ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջը,
  • ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղը,
  • Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջը,
  • Բերդի պետական բազմագործառութային քոլեջը,
  • Էջմիածնի արհեստագործական պետական ուսումնարանը,
  • Արարատի տարածաշրջանային պետական քոլեջը,
  • Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջը,
  • Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջը,
  • Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջը,
  • Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջը և
  • Նոյեմբերյանի պետական քոլեջը։

Ծրագրի շրջանակում աջակցություն է ցուցաբերվում հետևյալ մասնագիտությունների զարգացմանը՝ անասնաբուժություն, կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա, ֆերմերային տնտեսության կազմակերպում, գյուղատնտեսության մեքենայացում, այգեգործություն, կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժում և շահագործում, ջերմատնային տնտեսություն և սառնարանային տնտեսություն։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է համագործակցություն գյուղատնտեսության ոլորտում գործող շուրջ 90 մասնավոր հատվածի գործընկերների հետ՝ մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի ու աշխատաշուկայի միջև կապերի ամրապնդման, ինչպես նաև պահանջարկահեն հմտությունների զարգացման նպատակով։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ), Ավստրիական զարգացման գործակալության (ADA) և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։

Ծրագիրն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Ռազմավարական զարգացման գործակալության (SDA) և Բեռնի կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի համագործակցությամբ։

Uncategorized

«Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA)

«Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում անասնապահության ոլորտի կայուն կառավարման և կենսապահովման բարելավմանը՝ կենդանիների կազմակերպված նախրաքաշի, բուծման ժամանակակից մոտեցումների և շուկաների հասանելիության բարելավման միջոցով։

Ծրագիրը հիմնված է ներառական շուկայական համակարգերի զարգացման (IMSD) մոտեցման վրա՝ նպատակ ունենալով խթանել համակարգային փոփոխություններ, ամրապնդել պետական և մասնավոր հատվածների համագործակցությունը և զարգացնել կայուն ծառայությունների մատուցման մեխանիզմներ։ Այս մոտեցումը նախատեսում է շուկայի դերակատարների կարողությունների զարգացում, ինստիտուցիոնալ համագործակցության խորացում և ոլորտում երկարաժամկետ, ինքնաբավ գործառնական միջավայրի ձևավորում։

Ծրագրի թիրախում են ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի գյուղական համայնքներում գործող շուրջ 7,800 անասնապահական տնտեսությունները՝ մոտ 20,000 ուղղակի շահառուներով, որոնցից 30%-ը կանայք են։ Անուղղակի շահառուներ են հանդիսանում շուրջ 40,000 բնակիչներ։ Առանձին ուշադրություն է դարձվում նաև կաթի և մսի արժեշղթաների դերակատարներին, տեղական ինքնակառավարման մարմիններին և մասնավոր ծառայություն մատուցողներին։

Նախատեսվող արդյունքները՝

▪️Կենդանիների նախրաքաշի համակարգված և արդյունավետ կառավարման համակարգերի ներդրում

▪️Խոշոր եղջերավոր կենդանիների բուծման և վերարտադրողական տեխնոլոգիաների արդիականացում

▪️Կաթի և մսի արժեշղթաների մրցունակության և շուկաների հասանելիության բարելավում

▪️Տեղական ծառայությունների և մասնավոր հատվածի համագործակցության ամրապնդում

Ծրագրի ռազմավարական նշանակությունը`

INLIMA ծրագիրը համահունչ է ՀՀ գյուղատնտեսության ոլորտի զարգացման 2020–2030 թվականների ռազմավարությանը և ուղղված է՝

▪️գյուղացիական տնտեսությունների մրցունակության և եկամուտների բարձրացմանը,

▪️կանանց և խոցելի խմբերի սոցիալ-տնտեսական ներառմանը,

▪️կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայուն գյուղատնտեսական լուծումների կիրառմանը,

▪️տեղական ինքնակառավարման մարմինների և մասնավոր հատվածի կարողությունների ամրապնդմանը,

▪️արժեշղթաների արդյունավետ և ներառական զարգացմանը։

Uncategorized

Փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Հայաստանում

«Փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Հայաստանում» (SEIRA)-ն եռամյա ծրագիր է, որն ուղղված է Հայաստանում փախստականների և խոցելի հյուրընկալող բնակչության կենսապահովման և դիմակայունության բարձրացմանը: Այս ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն » (ՌԶԳ) ՀԿ-ի  և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) կողմից՝ թիրախավորելով Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի վեց համայնքներ, որոնք նախկինում ներգրավված էին REBCA ծրագրում: SEIRA ծրագիրը SDC-ի ավանդն է կառավարության և այլ կարևոր շահագրգիռ կողմերի ավելի լայն ջանքերում` նպատակ ունենալով անցում կատարել զուտ մարդասիրական մոտեցումից դեպի երկարաժամկետ զարգացման:

Լեռնային Ղարաբաղից ավելի քան 115,257 փախստականների հոսքին ի պատասխան՝ Հայաստանի կառավարությունը միջոցներ է ձեռնարկել հիմնական ծառայությունների՝ այդ թվում կրթության և առողջապահության, ապահովման համար։ Չնայած այս ջանքերին, փախստականները բախվում են զգալի մարտահրավերների, մասնավորապես՝ պարենային ապահովության, ապրուստի և բնակարանային ապահովման հարցերում: SEIRA ծրագիրը նպատակ ունի լուծել այս մարտահրավերները՝ խթանելով սոցիալ-տնտեսական ինտեգրումը և ճկունությունը՝ գյուղատնտեսական գործունեության և ինքնազբաղվածության հնարավորությունների միջոցով:

SEIRA ծրագիրը կենտրոնանում է ինչպես փախստականների, այնպես էլ տեղի բնակչության ինտեգրման վրա՝ հատուկ ուշադրություն դարձնելով կանանց, երիտասարդներին և հաշմանդամություն ունեցող անձանց: Այն նպատակ ունի ներգրավել թիրախային համայնքների ֆերմերային փոքր տնտեսություններին և միկրո, փոքր ու միջին ձեռնարկություններին (ՓՄՁ):

Uncategorized

«Հայաստան․ Ոռոգվող գյուղատնտեսության զարգացում Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM)

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։ 

IADAAM ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի գլխավորած «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից, որը հանդես է գալիս որպես ծրագրի օպերատոր՝ նպատակ ունենալով ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ թիրախային ոլորտներում գյուղատնտեսական քաղաքականության և բարեփոխումների մշակման գործում։

Ծրագիրն աջակցում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն արդիականացված ոռոգվող գյուղատնտեսության զարգացմանն առնչվող քաղաքականության մշակման հարցում։ Մասնավորապես, ծրագիրն իրականացվում է Էկոնոմիկայի նախարարության (85%) և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (15%) հետ համատեղ՝ արտացոլելով գյուղատնտեսության ոլորտի առկա մարտահրավերներին դիմակայելու համագործակցային մոտեցումը:

Ծրագիրը տեղական մակարդակում աջակցում է ֆերմերներին և այլ շահագրգիռ կողմերին՝ Արարատի և Արմավիրի մարզերում պիլոտային գործողությունները իրականացնելու, խթանելու և ֆինանսավորելու միջոցով։ IADAAM ծրագիրն աջակցում է նաև կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողականությանը և գյուղատնտեսական արտադրության կայունացմանը` փոփոխվող եղանակային պայմանների ազդեցությանը դիմակայելու համար, այդ թվում՝ երաշտի, հորդառատ անձրևների և կարկուտի: Այս ամենն իրականացվում է կայուն խորհրդատվական ծառայությունների և արդյունավետ ոռոգման տեխնոլոգիաների միջոցով:

Միաժամանակ, բարձրարժեք գյուղատնտեսության զարգացման նպատակով ծրագիրն անդրադառնում է հողերի միավորմանն ու գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման հարցերին: Ծրագիրը նաև աջակցում ՄԱԿի Կայուն զարգացման  նպատակներին և մասնավորապես աջակցում է կանանց ու երիտասարդ ֆերմերներին՝ մասնակցելու ծրագրի  գործունեությանը և դրամաշնորհներին:

Ծրագիրը մեկնարկել է 2024 թվականին և կշարունակվի մինչև 2026 թվականը։

 

Համագործակցություն Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հետ

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն 2012 թվականից համագործակցում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հետ՝ վերջինիս ֆինանսական աջակցությամբ իրականացնելով բազմաթիվ ծրագրեր և հետազոտություններ, որոնք հակիրճ ներկայացված են ստորև.

  • «Հայաստանում անասնաբուժական ծառայությունների տեխնիկական և ինստիտուցիոնալ աջակցություն». Ծրագրի նպատակը` Սյունիքի մարզում անասնաբուժական ծառայությունների պետական հատվածի հզորացում՝ նպաստելով Հայաստանում սննդամթերքի անվտանգության համակարգի բարելավմանը և գյուղատնտեսության կայուն զարգացմանը:
  • «Երկակի նշանակության խոշոր եղջերավոր կենդանիների պահպանման և գենետիկական նմուշների հավաքագրման ազգային հետազոտություն»․ Ուսումնասիրության նպատակը՝ գնահատել Հայաստանում կովկասյան գորշ խոշոր եղջերավոր կենդանիների ցեղի գենետիկական ռեսուրսների, արտադրական միջավայրի և բուծման հետ կապված ներկա իրավիճակը, բացահայտել ընտրված ցեղի առավելությունները, թույլ կողմերը, խոչընդոտները և հնարավորությունները:
  • «Ինչպես բարելավել սիլոսի և կերերի պատրաստումը ստուգումների հաշվետվությունների հիման վրա». Հետազոտության նպատակը՝ գնահատել կենդանիների համար սիլոսի և կերերի սննդային որակը և առաջարկություններ մշակել ֆերմերներին իրենց տնտեսություններում սիլոսի և կերի որակի բարելավման վերաբերյալ: 
  • «Արհեստական սերմնավորման ներկա իրավիճակը Հայաստանում». Հետազոտության նպատակը՝ գնահատել Հայաստանում ներկայումս առկա խոշոր եղջերավոր կենդանիների արհեստական սերմնավորման (ԱՍ) ծառայությունների տեխնիկական և ենթակառուցվածքային սահմանափակումները, ինչպես նաև առաջարկություններ ներկայացնել ԱՍ ծառայությունների բարելավման ոլորտների վերաբերյալ:
  • «Հակամանրէային նյութերի օգտագործման և հակամանրէային դիմադրության փորձարկման համար նմուշների հավաքագրման հետազոտության իրականացում Հայաստանում». Հետազոտության նպատակը՝ ուսումնասիրել ֆերմերների և անասնաբուծական արտադրանք արտադրողների գիտելիքները, վերաբերմունքը և գործելակերպը հիմնական անասնաբուծական արտադրանքի արտադրության համակարգերի, անասնաբույժների, կեր արտադրողների/ գործարանների և անասնաբուժական դեղատների միջև՝ բացահայտելու նրանց հակամանրէային օգտագործման օրինաչափությունները:
  • «Վեց երկրների և չորս լեզուների համար տվյալների հավաքագրման շարժական համակարգի մշակում»․ Ծրագրի նպատակը՝ հակամանրէային դեղամիջոցների օգտագործման օրինաչափության և հակամանրէային դիմադրության վերաբերյալ անասնաբուծական արտադրանք արտադրողների, անասնաբույժների, անասնաբուժական դեղատների և կեր արտադրողների/ գործարանների գիտելիքների, վերաբերմունքի և գործելակերպի ուսումնասիրության համար տվյալների հավաքագրման շարժական համակարգի մշակում:
  • «Արտակարգ իրավիճակում մարդասիրական օգնություն Հայաստանում հակամարտությունից տուժած խոցելի խմբերին». Ծրագրի նպատակը՝ բարձրացնել շահառուների (տեղահանված ընտանիքների) գիտելիքները անասնաբուծության հաջողված փորձի և ֆերմայի կառավարման վերաբերյալ։
  • «Կաթնամթերքի և թռչնաբուծական ֆերմերների և անասնաբույժների կարողությունների զարգացման ծրագիր՝ նվազեցնելու հակամանրէային նյութերի օգտագործումը՝ բարելավված անասնապահության և կենսաանվտանգության պրակտիկայի միջոցով». Ծրագրի նպատակը` բարձրացնել կաթնամթերքի և թռչնաբուծական ֆերմերների և անասնաբույժների գիտելիքները հակամանրէային դեղամիջոցների կրճատման վերաբերյալ և նպաստել կենսանվտանգության և հաջողված փորձի կիրառմանը:
  • «Ֆերմաների, անասնաշուկաների և սպանդանոցների փոխկապակցում»․ Ծրագրի նպատակը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անասնաշուկաներից և սպանդանոցներից տվյալներ հավաքագրել և վերլուծել՝ փորձելով հասկանալ դրանց միջև կենդանիների տեղաշարժը, ինչպես նաև սպանդանոցների կառուցվածքն ու գործելակերպերը Հայաստանում։
  • «Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականների գյուղատնտեսական և կենսապահովման կարիքների վերլուծություն»․ Ծրագրի նպատակը՝ հավաքագրել որակական և քանակական տվյալներ Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստական ընտանիքների պարենային անվտանգության, գյուղատնտեսական կենսապահովման և եկամտաբեր հնարավորությունների (արժեշղթաների փոխկապակցվածության) վերաբերյալ: Բացի այդ, ծրագրի շրջանակներում նախատեսվում է գնահատել փախստական ընտանիքների մեծ կենտրոնացում ունեցող համայնքներում կամ բնակավայրերում  խոցելի հյուրընկալ ընտանիքների և տնային տնտեսությունների կարիքներն ու համատեքստը։
  • «Գյուղատնտեսության ոլորտում աղետից հետո կարիքների գնահատում». Ծրագրի նպատակը՝ հավաքագրել որակական և քանակական տվյալներ գյուղատնտեսության ոլորտին վերաբերող վնասների և կորուստների, աղետից առաջ ելակետային իրավիճակի, ինչպես նաև աղետից հետո կարիքների վերաբերյալ: Գնահատել վնասների և կորուստների արժեքը և մշակել կանխատեսվող միտումների վերլուծություն: Վերականգնման և վերակառուցման կարիքների հիման վրա ներկայացնել վերականգնման ռազմավարության առաջարկություններ։
  • «Հակամակաբուծային դեղերի օգտագործման ուսումնասիրություն և Հայաստանում հակամակաբուծային դեղորայքի նկատմամբ կայունության թեստավորման համար նմուշների հավաքագրում» Ծրագրի նպատակը՝ ուսումնասիրել ֆերմերների, անասնաբույժների և անասնաբուժական դեղատների գիտելիքները, մոտեցումները և պրակտիկան՝ բացահայտելու հակամակաբուծային դեղերի օգտագործման օրինաչափությունները, ինչպես նաև դրանց նկատմամբ կայունության վերաբերյալ տեսակետները։