ProjectPortfolioARM

«Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA)

«Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում անասնապահության ոլորտի կայուն կառավարման և կենսապահովման բարելավմանը՝ կենդանիների կազմակերպված նախրաքաշի, բուծման ժամանակակից մոտեցումների և շուկաների հասանելիության բարելավման միջոցով։

Ծրագիրը հիմնված է ներառական շուկայական համակարգերի զարգացման (IMSD) մոտեցման վրա՝ նպատակ ունենալով խթանել համակարգային փոփոխություններ, ամրապնդել պետական և մասնավոր հատվածների համագործակցությունը և զարգացնել կայուն ծառայությունների մատուցման մեխանիզմներ։ Այս մոտեցումը նախատեսում է շուկայի դերակատարների կարողությունների զարգացում, ինստիտուցիոնալ համագործակցության խորացում և ոլորտում երկարաժամկետ, ինքնաբավ գործառնական միջավայրի ձևավորում։

Ծրագրի թիրախում են ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի գյուղական համայնքներում գործող շուրջ 7,800 անասնապահական տնտեսությունները՝ մոտ 20,000 ուղղակի շահառուներով, որոնցից 30%-ը կանայք են։ Անուղղակի շահառուներ են հանդիսանում շուրջ 40,000 բնակիչներ։ Առանձին ուշադրություն է դարձվում նաև կաթի և մսի արժեշղթաների դերակատարներին, տեղական ինքնակառավարման մարմիններին և մասնավոր ծառայություն մատուցողներին։

Նախատեսվող արդյունքները՝

▪️Կենդանիների նախրաքաշի համակարգված և արդյունավետ կառավարման համակարգերի ներդրում

▪️Խոշոր եղջերավոր կենդանիների բուծման և վերարտադրողական տեխնոլոգիաների արդիականացում

▪️Կաթի և մսի արժեշղթաների մրցունակության և շուկաների հասանելիության բարելավում

▪️Տեղական ծառայությունների և մասնավոր հատվածի համագործակցության ամրապնդում

Ծրագրի ռազմավարական նշանակությունը`

INLIMA ծրագիրը համահունչ է ՀՀ գյուղատնտեսության ոլորտի զարգացման 2020–2030 թվականների ռազմավարությանը և ուղղված է՝

▪️գյուղացիական տնտեսությունների մրցունակության և եկամուտների բարձրացմանը,

▪️կանանց և խոցելի խմբերի սոցիալ-տնտեսական ներառմանը,

▪️կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայուն գյուղատնտեսական լուծումների կիրառմանը,

▪️տեղական ինքնակառավարման մարմինների և մասնավոր հատվածի կարողությունների ամրապնդմանը,

▪️արժեշղթաների արդյունավետ և ներառական զարգացմանը։