«Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության»

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն 2023-2026թթ ժամանակահատվածում Արևելյան գործընկերության (EaP) երկրներում տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության և թեթև արդյունաբերության ոլորտները ներկայացնող իր գործընկերների հետ համագործակցությամբ՝ կիրականացնի RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագիրը` SIDA-ի գործընկեր HELVETAS Swiss Intercooperation-ի աջակցությամբ:

Ծրագրի թիրախում է Արևելյան գործընկերության երկրներում զբոսաշրջության, գյուղատնտեսության և թեթև արդյունաբերության ոլորտների թվային փոխակերպումը, որի նպատակն է նպաստել վերոնշյալ ոլորտների զարգացմանն ու ավելի բարձր եկամուտների ու արժանապատիվ աշխատատեղերի ստեղծմանը կանանց և երիտասարդների համար՝ ներառելով խոցելի խմբերը:

Ծրագրի ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները կմշակեն նորարար և կայուն թվային տեխնոլոգիաներ, ծառայություններ և լուծումներ, որոնք կադապտացվեն Արևելյան գործընկերության երկրներում զբոսաշրջության, գյուղատնտեսության և արտադրական ոլորտների փոքր և միջին ձեռնարկությունների պահանջներին, նպաստելով այս ոլորտների ընկերությունների մրցունակության բարձրացմանը տեղական և միջազգային շուկաներում, ավելի արժանապատիվ աշխատատեղերի ստեղծմանը կանանց և երիտասարդների համար՝ ներառելով խոցելի խմբերը:

«Հայաստանի սահմանամերձ համայնքների դիմակայունության ամրապնդում և տնտեսական վերականգնում»

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն 2023 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին կիրականացնի «Հայաստանի սահմանամերձ համայնքների դիմակայունության ամրապնդում և տնտեսական վերականգնում» (REBCA) ծրագիրը։

Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջոցով՝ Վորլդ Վիժն Հայաստանի, Մանկական զարգացման հիմնադրամի և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։

2022 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական սրացումների հետևանքով ուղղակիորեն տուժել են Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում Ադրբեջանին սահմանակից շրջանների 6 հայկական համայնքներ (ընդհանուր առմամբ 133 բնակավայր և 133165 մարդ), այդ թվում՝ տնտեսական կենսապահովման և պարենային ապահովության առումով։

«Հայաստանի սահմանամերձ համայնքների դիմակայունության ամրապնդում և տնտեսական վերականգնում» ծրագրի նպատակն է բարելավել Վարդենիս (Գեղարքունիք), Սիսիան (Սյունիք) և Ջերմուկ (Վայոց ձոր) համայնքների սահմանամերձ բնակավայրերի ճգնաժամերին դիմակայելու կարողությունը՝ տրամադրելով մարդասիրական և տնտեսական աջակցություն։

Ծրագիրն երկու հիմնական բաղադրիչ ունի։ Առաջին բաղադրիչով նախատեսվում է սոցիալական աջակցության տրամադրում 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից տուժած ընտանիքներին, իսկ երկրորդ բաղադրիչով՝ վերականգնողական աշխատանքների իրականացում։

Uncategorized

ՀՀ բնական կերհանդակների` արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակ

ՀՀ բնական կերհանդակների` արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակը հիմնադրվել է 2018 թվականին «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի, Գերմանական Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ) և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» Երկրորդ Ծրագրի համագործակցության արդյունքում:

Հարթակի ստեղծման համար հիմք հանդիսացան Հայաստանում բնական կերհանդակների` արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարման ուղղությամբ իրականացվող ծրագրերի միջև արդյունավետ համագործակցության խթանման, տեղեկատվության փոխանակման և ծրագրային գործողությունների համակարգման անհրաժեշտությունը:

2018 թվականից ի վեր Հարթակն ընդլայնել է իր կազմը և այժմ Հարթակի աշխատանքներին են մասնակցում 10-ից  ավել կազմակերպություններ, կառույցներ, ծրագրեր և պետական կառավարման մարմիններ, որոնք նպատակ են հետապնդում համատեղ ապահովել անասնապահության ոլորտում իրականացվող ծրագրերի և ներդրումների կենսունակությունը, ընդլայնել համայնքների տնտեսական հնարավորությունները և նպաստել անասնապահությամբ զբաղվող տնտեսվարողների անասնաբուծական արտադրանքից ստացվող եկամուտների աճին:

ՀՀ բնական կերհանդակների` արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի հիմնական նպատակներն են՝

  • Ծրագրային գործողությունների համակարգում՝ տեղեկատվության ու փորձի փոխանակում, աշխատանքների պլանավորում
  • Հնարավոր համագործակցային ոլորտների բացահայտում
  • Համատեղ ծրագրերի, ծրագրային գործողությունների իրականացում
  • Աջակցություն՝ բնական կերհանդակների կայուն օգտագործմանն ու կառավարմանն ուղղված, համապատասխան պետական քաղաքականության ու օրենսդրության մշակմանը և կատարելագործմանը:
Uncategorized

Գյուղատնտեսական դաշինք

«Ռազմավարական Զարգացման Գործակալություն» հասարակական կազմակերպությունը 2011 թվականից հանդիսանում է Գյուղատնտեսական դաշինքի ակտիվ անդամ:

Գյուղատնտեսական դաշինքը (Դաշինք) հիմնադրվել է 2011 թվականին` որպես շահագրգիռ կազմակերպթյունների կողմից կամավորության սկզբունքով ձևավորված ազգային բաց հարթակ, որը նպատակ ունի գյուատնտեսության ոլորտում ձևավորել համատեղ գործընկերություն, հանդես գալ նախաձեռնություներով և աշխատանք իրականացնել գյուղատնտեսության ոլորտում: Դաշինքը միավորում է գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող 20  միջազգային և տեղական կազմակերպություններ:

Դաշինքի անդամ կազմակերպությունները, 2011 թ.-ին ստորագրելով փոխըմբռնման հուշագիր, համաձայնության եկան հետևյալի շուրջ՝

  • Գտնել գործուն մեխանիզմներ և համատեղել գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված մարդկային ու ֆինանսական ռեսուրսները:
  • Կազմակերպել համատեղ լոբբինգ և շահերի պաշտպանություն երկրի գյուղատնտեսական քաղաքականության մշակման գործում:
  • Իրականացնել տեղեկատվության և փորձի փոխանակում:

Այս տարիների ընթացքում Դաշինքն աշխատել է բարելավել ոլորտում առկա մի շարք խնդիրներ, աշխատանք կատարելով մասնավորապես հետևյալ ուղղություններում` գյուղատնտեսական վարկերի հասանելիություն, գյուղկոոպերատիվներին ուղղված օրենսդրական փոփոխթյուններ, գյուղատնտեսական ապահովագրության ներդրման անհրաժեշտություն, պարենային անվտանգություն, գյուղատնտեսության ոլորտին վերաբերող ծրագրերի և նախագծերի գենդերային ուղղորդում, պարենային անվտագության հարցեր: Գյուղատնտեսական դաշինքի մասին ավելին իմանալու համար, հետևեք հղմանը՝ agrialliance.am