InitiativesARM, ProjectPortfolioARM

«Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության»

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն 2023-2026թթ ժամանակահատվածում Արևելյան գործընկերության (EaP) երկրներում տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության և թեթև արդյունաբերության ոլորտները ներկայացնող իր գործընկերների հետ համագործակցությամբ՝ կիրականացնի RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագիրը` SIDA-ի գործընկեր HELVETAS Swiss Intercooperation-ի աջակցությամբ:

Ծրագրի թիրախում է Արևելյան գործընկերության երկրներում զբոսաշրջության, գյուղատնտեսության և թեթև արդյունաբերության ոլորտների թվային փոխակերպումը, որի նպատակն է նպաստել վերոնշյալ ոլորտների զարգացմանն ու ավելի բարձր եկամուտների ու արժանապատիվ աշխատատեղերի ստեղծմանը կանանց և երիտասարդների համար՝ ներառելով խոցելի խմբերը:

Ծրագրի ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները կմշակեն նորարար և կայուն թվային տեխնոլոգիաներ, ծառայություններ և լուծումներ, որոնք կադապտացվեն Արևելյան գործընկերության երկրներում զբոսաշրջության, գյուղատնտեսության և արտադրական ոլորտների փոքր և միջին ձեռնարկությունների պահանջներին, նպաստելով այս ոլորտների ընկերությունների մրցունակության բարձրացմանը տեղական և միջազգային շուկաներում, ավելի արժանապատիվ աշխատատեղերի ստեղծմանը կանանց և երիտասարդների համար՝ ներառելով խոցելի խմբերը: