Uncategorized

Տեխնիկական աջակցություն Ստեփանավանի պետական գյուղատնտեսական և Բերդի պետական բազմագործառութային քոլեջներին

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում շարունակում ենք նպաստել գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը։

Նոր ուսումնական տարվան ընդառաջ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն  ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում  վերազինեց Ստեփանավանի պետական գյուղատնտեսական և Բերդի պետական բազմագործառութային քոլեջները` տրամադրելով  նոր համակարգիչներ:

Այս ժամանակակից տեխնիկայի կիրառումը հնարավորություն կտա դասավանդողներին ուսուցումն իրականացնել կիրառելով նորարարական և ինտերակտիվ մեթոդներ:  Քոլեջի ուսանողներն էլ օգտագործելով տրված համակարգիչները հնարավորություն կունենան բարելավել իրենց գիտելիքներն ու հմտությունները՝ աշխատաշուկայում ավելի մրցունակ մասնագետ դառնալու համար։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿն, Իզմիրլյան հիմնադրամը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿն և «Վանանդ Ագրո» ՓԲԸն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿն՝ ՌԶԳի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ:

Uncategorized

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի աջակցությամբ հիմնված «Արևի Գոշ» հյուրանոցի բացման արարողություն

Ս․ թ․ սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի աջակցությամբ հիմնված «Արևի Գոշ» հյուրանոցի բացման արարողությունը։

Ծրագիրը մեկնարկել է 2022թ ապրիլին և տևելու է մինչ 2029թ։ Ծրագիրն իրականացվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից՝ «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:

Հյուրանոցի բացման արարողությանը ներկա էին Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF), ՀՀ Տավուշի մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի և տուրիստական ընկերությունների ներկայացուցիչներ։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան՝ Հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցության տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի ներկայացուցիչ՝ «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի համակարգող Ալլա Ղազարյանը, Գոշ բնակավայրի վարչական ղեկավար՝ Գևորգ Ամիրխանյանն ու ՀՀ Տավուշի մարզպետարանի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը։

«Արևի Գոշ» հյուրանոցի հիմնադիր Գևորգ Գասպարյանն ողջունեց բոլոր հյուրերին և շնորհակալություն հայտնեց տրամադրած աջակցության համար։
Հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցության տարածաշրջանային տնօրենի տեղակալ պարոն Վերներ Թութն իր ողջույնի խոսքում նշեց, որ այս հյուրանոցի բացումը կնպաստի ոչ միայն համայնքի զարգացմանը, այլ նաև համայնքում զբաղվածության ապահովմանը։
«Կարծում եմ այս նախաձեռնությունն օրինակելի կդառնա նաև համայնքի այլ բնակիչների համար»- նշեց պարոն Թութը։

ՀՀ Տավուշի մարզպետարանի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Գուրգեն Հարությունյանն ու Գոշ բնակավայրի վարչական ղեկավար՝ Գևորգ Ամիրխանյանն իրենց խոսքում շնորհակալություն հայտնեցին նման նախաձեռնության և ծրագրի շրջանակներում «Արևի Գոշ» հյուրանոցի կառուցման նպատակով տրամադրած աջակցության համար։ Նրանք վստահություն հայտնեցին, որ շատ շուտով այս հյուրանոցի բացումը դրական ազդեցություն կունենա ամբողջ համայնքի և նույնիսկ մարզի զարգացման վրա։

Uncategorized

Մասնակցուկություն «Բերքի տոն․ գյուղական կյանքի և ավանդույթների փառատոն»-ին

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրերի շահառուներից 7-ը սեպտեմբերի 16-17 մասնակցեցին «Բերքի տոն» 10-րդ հոբելյանական փառատոնին։

Այս տարի փառատոնին իրենց թարմ, համեղ ու անարատ արտադրանքը հանրությանը ներկայացրեցին՝ «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի երկու գործընկեր՝ Աշոցքի պանրի գործարանն ու «ՀԵԼԵՆԵ» կաթնամթերքը ներկայացնող Լյուդա Բալյան ԱՁ-ն, «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի երեք ակտիվ շահառուներ՝ «ԱՐՏՉԻԶ» պանրի համտեսի սրահը, «ԼՈՌԵՆԻ» բուսական թեյերն ու Շաղատի գյուղատնտեսական կոոպերատիվը, «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի գործընկերներ՝ «ՄԱՌԱՆԱ» ապրանքանիշը ներկայացնող Լիանա Գրիգորյան ԱՁ-ն ու «ՎԻՎԱ» կաթնամթերքը։

ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակներում կազմակերպվեց ՄԿՈՒ քոլեջ-մասնավոր հատված հանդիպում-քննարկում

Ս․թ․ սեպտեմբերի 14-15-ին «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում կազմակերպված  ծրագրի գործընկեր մասնավոր հատվածի ներկայացուցիչների և ուսումնական հաստատությունների տնօրենների երկօրյա հանդիպում-քննարկումը:

Հանդիպման նպատակն էր ամրապնդել գործատու-քոլեջ համագործակցությունը դուալ ուսուցման ծրագրերի իրականացման գործընթացում։

Երկօրյա աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվեց Դուալ ուսուցման ձևի ներդրման հետ կապված մտահոգությունները, սպասվող մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղիները։ Աշխատանքային խմբերը մշակեցին գործողությունների պլան և ժամանակացույց: Մասնակիցները ներկայացրին գյուղատնտեսական մասնագիտությունների գրավչության, խրախուսման ու երիտասարդության մոտիվացիայի բարձրացման ժամանակակից լուծումներ։

Uncategorized

Առաջատար ֆերմերների համար կազմակերպվեց փորձի փոխանակման այց Ավստրիայի Հանրապետություն

Ս․թ․ սեպտեմբերի 6-11-ը «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի շրջանակներում, գործընկեր առաջատար ֆերմերների համար կազմակերպվեց փորձի փոխանակման այց Ավստրիայի Հանրապետություն։ Ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) ֆինանսական աջակցությամբ:

Այցի նպատակն էր նախաձեռնել փորձի փոխանակում ծրագրի շահառու առաջատար ֆերմերների համար, որի արդյունքում կապեր կհաստատվեն ֆերմերների ու ավստրիացի գործընկերների միջև:

Այցի ընթացքում առաջատար ֆերմերները գնել են կենդանիներ և սովորել, թե ինչպես կիրառել նորարարական ու առաջադեմ տեխնոլոգիաները իրենց բիզնեսում:

Նրանք նաև հնարավորություն ունեցան ներկա գտնվել Ռայդեր մեսսե -2023 գյուղատնտեսական տոնավաճառին, որը ներկայացնում է անասնապահության, արոտների ու անտառային տնտեսությունների ոլորտը։ Այցի մասնակիցները հնարավորություն ունեցան հաստատել գործարար կապեր և փոխշահավետ համագործակցություն ավստրիացի գործընկերների հետ: