NEWSARM

«Թիմակառուցում և ժամանակի կառավարում» թեմայով դասընթաց՝ Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի վարչական և ուսումնական անձնակազմի համար

Կարևորելով գործընկերների միջև միջանձնային հաղորդակցման հմտությունները զարգացնելու անհրաժեշտությունը՝ ս․թ․ դեկտեմբերի 8-9-ին «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում կազմակերպեց «Թիմակառուցում և ժամանակի կառավարում» թեմայով դասընթաց:

Դասընթացի նպատակն էր ամրապնդել Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի վարչական և ուսումնական անձնակազմի թիմային և աշխատանքային մթնոլորտը և փափուկ հմտությունները:

Դասընթացի ընթացքում տեսական և գործնական խաղերի միջոցով մասնակիցները ծանոթացան թիմային աշխատանքի, հաղորդակցության և համագործակցության բարելավման մեթոդներին, ժամանակի կառավարման սկզբունքներին, առաջադրանքների և առաջնահերթությունների սահմանման մեթոդներին։