Uncategorized

«Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի աջակցությամբ առաջատար ֆերմայի բացում

Սույն թվականի հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի Աճանան բնակավայրում հիմնված «Առաջատար ֆերմայի»-ի պաշտոնական բացման արարողությունը:

«Առաջատար ֆերման» հիմնվել է «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ և իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից:

«Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի նպատակն է նպաստել Սյունիքի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերում անասնապահությամբ զբաղվող համայնքների ներառական և կայուն գյուղատնտեսական աճին` ներքին և արտահանման շուկաներում մասնավոր հատվածի արտադրողականության և մրցունակության բարձրացման միջոցով։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը, Ավստրիական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանը, ՀՀ Սյունիքի մարզպետարանի, Կապան և Սիսիան խոշորացված համայնքների, ինչպես նաև ծրագրի շահառու ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներ:

Առաջատար ֆերմայի բացման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ տիկին Աշխեն Շիրվանյանի ողջույնի խոսքով։

«ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համար գյուղատնտեսության զարգացմանը միտված նախաձեռնությունները շատ կարևոր են։ Նախարարության անունից շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն կազմակերպություններին, որոնք ջանք չեն խնայում մեր տնտեսվարողներին աջակցելու գործում: Շնորհակալություն ենք հայտնում մեր շահառուներին, որոնք գիտակցելով այս գործի բարդությունը շարունակում են զբաղվել գյուղատնտեսությամբ՝ նպաստելով ոլորտի զարգացմանը։ Վստահ ենք, որ շատ շուտով կտեսնենք այս ներդրումների արդյունքը»-ասեց տիկին Շիրվանյանը։

Ավստրիական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանն ողջունեց հյուրերին, շնորհակալություն հայտնեց բոլոր այն գործընկերներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս ֆերմայի բացման գործում և հաջողություն մաղթեց առաջատար ֆերմայի հիմնադիր՝ Արման   Գրիգորյանին։

ՀՀ Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ այս ֆերմայի հիմնումը համագործակցության լավ օրինակ է՝ կառավարություն, մասնավոր հատված և միջազգային կազմակերպությունների աջակցմամբ իրականացվող ծրագրերի միջև։

ՀՀ Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանն ողջունեց հյուրերին և կարևորեց նորարարական մոտեցումների կիրառումը գյուղատնտեսության մեջ և հույս հայտնեց, որ մյուս համայնքների ֆերմերները նույնպես կհետևեն այս օրինակին։

Առաջատար ֆերմայի բացման արարողությանը նախորդեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար տիկին Աշխեն Շիրվանյանի այցը Նորավան բնակավայրում «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի շրջանակներում հիմնված արոտային ենթակառուցվածքներ՝ ծրագրի շահառու ֆերմերների հետ հանդիպման նպատակով։

Առաջատար ֆերմայի բացման արարողությանից հետո տիկին Շիրվանյանն այցելեց «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի գործընկեր հանդիսացող Կապանում հիմնված անասնաբուժական կետ։

Uncategorized

Փորձի փոխանակման այց Շվեյցարիայի Դաշնություն` մրգի և ընկուզենու այգիներում աշխատող մասնագետի կրթական ծրագիրը մշակող աշխատանքային խմբի անդամների համար

Հոկտեմբերի 15-22-ը «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում (ՄԱՎԵՏԱ)» ծրագրի շրջանակում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Բեռնի կիրառական գիտությունների համալսարանի գյուղատնտեսության, անտառային ու պարենային գիտությունների դպրոցի կողմից կազմակերպվեց մեկշաբաթյա փորձի փոխանակման այց Շվեյցարիայի Դաշնություն` մրգի և ընկուզենու այգիներում աշխատող մասնագետի կրթական ծրագիրը մշակող աշխատանքային խմբի անդամների համար:

Այցի նպատակն էր ծանոթանալ Շվեյցարիայի ՄԿՈՒ դուալ կրթական համակարգին և ուսումնական ծրագրերի մշակման գործընթացին: Մասնակիցները հնարավորություն ունեցան այցելել և տեղում ծանոթանալ այգեգործական և պտղաբուծական ֆերմերային տնտեսությունների աշխատանքին, աշկերտների ներգրավվածությանը աշխատանքային գործընթացներում և դուալ կրթության իրականացմանը։ Այցի ընթացքում աշխատանքային խմբի մասնակիցները կիսվեցին նաև իրենց փորձով, ցուցադրեցին պտղատու ծառերի էտը: Մասնակիցները քննարկեցին և զուգահեռներ անցկացրին Հայաստանում և Շվեյցարիայում պտղատու ծառերի մշակության առանձնահատկությունների միջև։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Ծրագիրը իրականացնող գործընկերներն են՝ Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ:

Հանդիպում-քննարկում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչների հետ

Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչների և «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի գործընկեր քոլեջների տնօրենների և դասավանդողների մասնակցությամբ հանդիպում-քննարկում։

Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկեցին դուալ ուսուցման ներդրման ընթացքում ծագած մարտահրավերները, մտահոգությունները և քոլեջներին հուզող այլ հարցեր։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության (նախնական) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ՝ տիկին Արմինե Պողոսյանը ներկայացրեց  դուալ համակարգով ներդրվող պիլոտային ծրագրերը և նախարարության տեսլականը, ակնկալվող զարգացման նախաձեռնությունները ու դրանցից բխող գործողությունները։ Հանդիպում-քննարկումը անցավ ակտիվ քննարկման մթնոլորտում։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ–ն, Իզմիրլյան հիմնադրամը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ–ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ–ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ–ն՝ ՌԶԳ ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ:

Uncategorized

Փորձի փոխանակման այց՝ Երևանի պետական հումանիտար քոլեջ ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկեր քոլեջների տնօրենների և դասավանդողների համար

Հոկտեմբերի 19-ին «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական ​​կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում գործընկեր քոլեջների տնօրենների և դասավանդողների համար կազմակերպվեց փորձի փոխանակման այց Երևանի պետական հումանիտար քոլեջ։

Այցի նպատակն էր ներկայացնել քոլեջի կողմից մշակված դուալ ուսուցման կազմակերպման մեթոդաբանությունը։

Երևանի պետական հումանիտար քոլեջը՝ ունենալով դուալ կրթական ծրագրերի իրականացման բավականաչափ փորձառություն, հանդիպում-քննարկման ընթացքում մասնակիցներին ներկայացրեց քոլեջի կողմից մշակված ձևաչափերն ու ուղեցույցները, գործատուների հետ համագործակցության շրջանակի ընդլայնման մեխանիզմները։  Քոլեջի համապատասխան դասավանդողները կիսվեցին իրենց առջև ծագած մարտահրավերների հաղթահարման ուղիներով և հաջողված պատմություններով։ Հանդիպումն անցավ արդյունավետ քննարկման և ակտիվ հարցուպատասխանի մթնոլորտում։

Uncategorized

«Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի շրջանակներում աշխատանքային այց՝ Մոլդովա

2023 թվականի հոկտեմբերի 9-12-ը «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի թիմն այցելեց Մոլդովա, Քիշնև՝ RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը կենտրոնացած է Արևելյան գործընկերության երկրներում զբոսաշրջության, գյուղատնտեսության և արտադրական ոլորտների թվային վերափոխման ընդլայնման վրա:

Այցի նպատակն էր հանդիպել Մոլդովայում ծրագրի պոտենցիալ գործընկերներին, քննարկել նրանց հնարավոր ներգրավվածությունը ծրագրի իրականացման գործընթացում և հիմք դնել ապագա համագործակցության մոդելների մշակմանը և ծրագրի իրականացման ընթացքում գործընկերների դերերի հստակեցմանը: Հանդիպումներ են տեղի ունեցել գյուղատնտեսության, զբոսաշրջության և ԻՏ ոլորտների մասնագիտացված մի շարք միավորումների, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերի հետ:

RECONOMY-ը Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) տարածաշրջանային ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է HELVETAS Swiss Intercooperation-ի կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան Գործընկերության և Արևմտյան Բալկանների տարածաշրջաններում այլ կազմակերպությունների հետ համագործակցությամբ: