Uncategorized

Այց Լոռու մարզի դպրոցներ՝ մասնագիտական կողմնորոշման նպատակով

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում փետրվարի 13-14-ը իրականացվեց մասնագիտական կողմնորոշման այց Տաշիրի թիվ 1 և թիվ 2 ու Ստեփանավանի թիվ 3 և թիվ 6  հիմնական դպրոցներ։

Այցի ընթացքում ՄԱՎԵՏԱ ծրագրի ՄԿՈՒ խորհրդատու Լիլիթ Բեգլարյանը ներկայացրեց ՄԱՎԵՏԱ ծրագիրն ու դուալ ուսուցմամբ Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջում ներդրված մասնագիտությունները, դուալ ուսոուցման առավելությունները և քոլեջ-գործատու համագործակցությունը։

Ծրագրի մասնավոր հատվածի գործընկերները ներկայացրեցին  գյուղատնտեսության ոլորտում մասնագետների աճող պահանջարկն աշխատաշուկայում, մասնավորապես՝ անասնաբույժների, կաթի և կաթնամթերքի տեխնոլոգների, գյուղատնտեսական մեքենաների տեխնիկների և ֆերմերային տնտեսության կազմակերպման մասնագետների սղությունը և ընդգծեցին որակյալ կադրերով համալրելու անհրաժեշտությունը։

Քոլեջի կարիերայի ուղղորդման պատասխանատու Կամո Ջիլավյանը  ներկայացրեց քոլեջի հնարավորություններն ու առկա մասնագիտություններն՝ իրենց առավելություններով։

Հանդիպումներին ներկա էին ավելի քան 150 աշակերտ, որոնք հանդես եկան իրենց հետաքրքրող հարցերով՝ ընդունելության կարգի և ներկայացված մասնագիտության ուսուցման տևողության վերաբերյալ։

 ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

 Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ:

Uncategorized

#IADAAM Համապարփակ ուսումնասիրությունը՝ կայուն գյուղատնտեսության հիմքը

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի Գյուղաջակցության խորհրդատվական ծառայության միջազգային փորձագետ Վիլհեմ Կռուզեն և ազգային փորձագետ Պարույր Ասատրյանը, Հայաստանի Հանրապետությունում գյուղաջակցության խորհրդատվական համակարգի վերականգման հայեցակարգի ներկայացումից առաջ հետազոտական շրջայց կատարեցին՝ իրականացնելով ֆերմերների կարիքների գնահատում, Հայաստանում պարենային անվտանգության իրավիճակի, շահագրգիռ կողմերի (պետական և հասարակական կազմակերպությունների, գիտահետազոտական կենտրոնների, ֆերմերների, ագրոներդրանքի մատակարարման և ագրոսպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների) և գյուղատնտեսական խորհրդատվական ծառայության մարմնի համագործակցության հարցերի ուսումնասիրություն։

IADAAM գյուղաջակցության խորհրդատվական ծառայության փորձագետները, համատեղելով վերոհիշյալ հետազոտական շրջայցի ժամանակ և նախորդիվ հավաքագրված տեղեկատվությունը՝ գյուղաջակցության ծառայության և վերապատրաստման ոլորտում շահագրգիռ կողմերի փորձը, առկա հաջողության պատմությունները և ձախողումների պատճառները, շուտով ներկայացնելու են Հայաստանի Հանրապետությունում գյուղաջակցության խորհրդատվական համակարգի վերականգման հայեցակարգը։

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։

Ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի, «Ավենյու քընսալթինգ գրուպ» ՍՊԸ, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից։

Uncategorized

Այց Արմավիրի մարզի դպրոցներ՝ մասնագիտական կողմնորոշման նպատակով

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում փետրվարի 11-ին իրականացվեց մասնագիտական կողմնորոշման այց Վաղարշապատի թիվ 9 և թիվ 1 հիմնական դպրոցներ։

Այցի ընթացքում ՄԱՎԵՏԱ ծրագրի ՄԿՈՒ խորհրդատու Լիլիթ Բեգլարյանը ներկայացրեց ՄԱՎԵՏԱ ծրագիրն ու դուալ ուսուցմամբ Էջմիածնի պետական արհեստագործական ուսումնարանում ներդրված այգեգործություն մասնագիտությունը, ուսումնարան-գործատու համագործակցությունը, ինչպես նաև նշի, պիստակի, ընկուզեղենու աճեցման ոլորտում մասնագետների աճող պահանջարկն աշխատաշուկայում։

Ուսումնարանի կարիերայի ուղղորդման պատասխանատու Մարգարիտա Բարսեղյանը ևս ներկայացրեց քոլեջի հնարավորություններն ու առկա մասնագիտություններն՝ իրենց առավելություններով։

Երկու հանդիպումներին ներկա էին ավելի քան 60 աշակերտ, որոնք հանդես եկան իրենց հետաքրքրող հարցերով՝ ընդունելության կարգի և ներկայացված մասնագիտության ուսուցման տևողության վերաբերյալ։

 ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

 Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ:

Uncategorized

IADAAM հանդիպումներ՝ Գյուղաջակցության խորհրդատվական ծառայության փորձագետները հանդիպեցին մի շարք շահագրգիռ կողմերի հետ

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի Գյուղաջակցության խորհրդատվական ծառայության միջազգային փորձագետ Վիլհեմ Կռուզեն և ազգային փորձագետ Պարույր Ասատրյանը, ընդգծելով գյուղատնտեսության աջակցության ծառայության շրջանակներում ուսուցման,  հետազոտությունների և նորարարությունների կարևորությունը, մի շարք հանդիպումներ ունեցան տարբեր շահագրգիռ կողմերի հետ, որոնց թվում են՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնը», ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչությունը, «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնը» և «Երկրագործության գիտական կենտրոնը», ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ու Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնը (CARD):

Գյուղաջակցության խորհրդատվության փորձագետները շահագրգիռ կողմերի հետ քննարկել են մի շարք առանցքային հարցեր, ինչպիսիք են գյուղաջակցության ծառայության և վերապատրաստման ոլորտում շահագրգիռ կողմերի փորձը, առկա հաջողության պատմությունները և ձախողումների պատճառները: IADAAM ծրագրի փորձագետները խորհրդատվություն են տրամադրել գյուղաջակցության ծառայության  ձևավորման հայեցակարգի վերաբերյալ:

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։

Ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի, «Ավենյու քընսալթինգ գրուպ» ՍՊԸ, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից։

Դասընթաց՝ գենդերային հավասարության և սոցիալական ներառականության թեմայով

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում հունվարի 30-ին Լոռու մարզում տեղի ունեցավ «Գենդերային և սոցիալական զգայուն մոտեցումների ինտեգրումը գյուղատնտեսական մասնագիտություններում» թեմայով դասընթաց, որը վարեց ՌԶԳ գենդերային հավասարության մասնագետ Մարիամ Մելիքյանը։

Դասընթացին մասնակցեցին ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկեր Ստեփանավանի պետական գյուղատնտեսական և Բերդի պետական բազմագործառութային քոլեջների դասավանդողները և մասնավոր հատվածի ներկայացուցիչները՝ Լոռու և Տավուշի մարզերից։

Մասնագետը ներկայացրեց Հայաստանում առկա գենդերային հավասարության իրավիճակը, միջազգային փորձն ու միտումները։ Ինտերակտիվ քննարկումների և խմբային աշխատանքների ժամանակ մասնակիցներն անդրադարձան միջին մասնագիտական կրթական հաստատություններում, մասնավորապես՝ գյուղատնտեսական մասնագիտություններով սովորող ուսանողների գենդերային և սոցիալական ինտեգրման խնդիրներին ու հիմնահարցերին։

Գենդերային հավասարության մասնագետը կիսվեց գործնական մի շարք խորհուրդներով՝ խոցելի խմբերի ներկայացուցիչների հետ արդյունավետ աշխատանքներ տանելու համար։

Քննարկումը հնարավորություն ընձեռեց ընդգծել գյուղատնտեսության ոլորտում կանանց ներգրավվածության, սոցիալական ներառականության և հանրային ընկալումներում նրանց դերի բարձրացման անհրաժեշտությունը։

Դասընթացին ներկա էին ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը և ՄԿՈՒ խորհրդատու Լիլիթ Բեգլարյանը։