«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի արժեշղթաների միջազգային փորձագետ Դարիո Կակամիսին և ազգային փորձագետներ Լիլիթ Պետրոսյանը և Տիգրան Հախնազարյանը, IADAAM ծրագրի AEST համակարգող Վարդան Համբարձումյանի ուղեկցությամբ, այցելեցին Արմավիր՝ հանդիպելու տարածաշրջանի մրգերի, բանջարեղենի և չրերի փոխադրման ու արտահանման ոլորտի առանցքային դերակատարներին։ Այցի նպատակն էր բացահայտել տեղական ագրոբիզնեսների արդյունավետության բարձրացման և միջազգային շուկաներում մրցունակության ամրապնդման հնարավորությունները։
Քննարկման շրջանակներում անդրադարձ կատարվեց հետևյալ ուղղություններին՝
✅ Մատակարարման շղթայի օպտիմալացում – Լոգիստիկ գործընթացների բարելավում՝ ապահովելու համար արտադրանքի թարմությունն ու բարձր որակը։
✅ Արտահանման շուկաների ընդլայնում – Տեղական արտադրողների համար նոր հնարավորությունների բացահայտում ՝ միջազգային շուկայում մրցունակ դառնալու նպատակով։
✅ Կայունություն և նորարարություն – Ժամանակակից մեթոդների ներդնում՝ արտադրանքի որակը և պահպանման ժամկետը բարձրացնելու համար:
IADAAM-ը շարունակում է աջակցել Արարատի և Արմավիրի գյուղատնտեսական ոլորտի կայուն զարգացմանը՝ նպաստելով տեղական ընկերությունների արտահանման ներուժի ամրապնդմանը։
«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։
IADAAM ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի գլխավորած «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից, որը հանդես է գալիս որպես ծրագրի օպերատոր՝ նպատակ ունենալով ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ թիրախային ոլորտներում գյուղատնտեսական քաղաքականության և բարեփոխումների մշակման գործում։

