«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում շվեյցարացի պանրագործ և խորհրդատու Հանս Կնուսելի կողմից մարտի 26-27-ը ծրագրի գործընկեր ՍԻՍ ԱԼՊ կաթնամթերքի գործարանում անցկացվեց պրակտիկ դասընթաց։
Դասընթացին մասնակցեցին Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի ու ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի դասավանդողները, Սյունիքի մարզի ծրագրի գործընկեր, կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող մասնավոր հատվածի ներկայացուցիչները։
Շվեյցարացի պանրագործ Հանս Կնուսելը ներկայացրեց պանրի կաթնաշոռային ու սերուցքային տեսակների արտադրական գործընթացը, հայաստանյան պայմաններում դրանց պատրաստման առանձնահատկությունները, այս պանրատեսակների որակի կառավարման միջոցառումները։
Դասընթացի ավարտին մասնակիցները հնարավորություն ունեցան կատարելու Շվեյցարիայից բերված նմանատիպ պանրի համտես։
Շնորհակալություն ենք հայտնում ՄԱՎԵՏԱ մասնավոր հատվածի գործընկեր ՍԻՍ ԱԼՊ ընկերությանը՝ իրենց արտադրական տարածքը տրամադրելու և պատշաճ ընդունելություն կազմակերպելու համար։
ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ:

