RECONOMY x LILA Հանդիպում ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեում և Տուրիզմի հայկական ֆեդերացիայում
RECONOMY x LILA RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» և «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրերի համագործակցության արդյունքում ճանաչողական այցով Հայաստանում գտնվող մոլդովական տուր օպերատորները ապրիլի 27-ին հանդիպում ունեցան ՀՀ ԷՆ զբոսարջության կոմիտեում։
RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի ղեկավար Մհեր Սահակյանի և ԼԻԼԱ ծրագրի համակարգող Ալլա Ղազարյանը Զբոսաշրջության կոմիտեի մարկետինգի ղեկավար Դիանա Կարապետյանին և խորհրդական Անահիտ Ոսկանյանին ներկայացրեցին մոլդովական կողմի հետ համագործակցության շրջանակները և տարածաշրջանային զբոսաշրջության խթանման ուղղությամբ քայլերը։
Դիանա Կարապետյանը և Անահիտ Ոսկանյանը ներկայացրեցին մոլդովական կողմին հետաքրքրող հայաստանյան զբոսաշրջային արդյունքները և պատրաստակամություն հայտնեցին հետագա համագործակցության համար։
Այնուհետև պատվիրակությունը Տուրիզմի հայկական ֆեդերացիայի գրասենյակում հանդիպեց ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանին։
RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի շրջանակում համագործակցության հուշագիր ստորագրվեց Մոլդովայի ազգային ներգնա և ներքին տուրիզմի ասոցիացիայի (ANTRIM) գործադիր տնօրեն Ելենա Ստեպանովի ու Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի միջև։
RECONOMY-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ համագործակցելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանյան երկրների այլ կազմակերպությունների հետ։
ԼԻԼԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:

