Uncategorized

IADAAM Գյուղատնտեսական կառավարման առաջնորդության և հաղորդակցության նոր հորիզոններ

2025 թվականի հունիսի 7-ին և 8-ին «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակներում հաջողությամբ անցկացվեցին երկու թեմատիկ ինտենսիվ դասընթացներ, որոնք նախատեսված էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական վարչությունների անձնակազմի համար` նպաստելու նրանց առաջնորդման, հաղորդակցման և բանակցային հմտությունների զարգացմանը՝ ինչպես անհատական, այնպես էլ թիմային մակարդակով։

Դասընթացները վարեց քաղաքական գիտությունների թեկնածու Մագդա Արսենյանը, ում փորձառու և մասնագիտացված մոտեցումը նպաստեց մասնակցիների ներգրավվածության բարձր մակարդակին և դասընթացների նպատակների արդյունավետ իրագործմանը։

Հունիսի 7-ին անցկացվեց «Առաջնորդություն հանրային կառավարման համակարգում. ինքնաճանաչումից մինչև ճգնաժամերի արդյունավետ կառավարում» դասընթացը, որի շրջանակում մասնակիցները համակողմանիորեն ուսումնասիրեցին հանրային կառավարման ոլորտում առաջնորդության հիմնարար սկզբունքները, սոցիալ-հոգեբանական գործոնների դերը կառավարման գործընթացներում, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակների կանխարգելման և արդյունավետ արձագանքման ռազմավարությունները։

Հունիսի 8-ին կայացավ «Հաղորդակցություն, բանակցություններ և կոնֆլիկտների կարգավորում» թեմայով դասընթացը, որի ընթացքում շեշտադրվեցին արդյունավետ հաղորդակցության մեխանիզմները՝ հաղորդակցման եղանակների, ռազմավարական պլանավորման, թվային և հեռավար հաղորդակցման, ակտիվ ունկնդրման, հանրային խոսքի և հետադարձ կապի թեմաներ՝ տեսական ու գործնական բաղադրիչներով։ Միաժամանակ, սույն դասընթացի շրջանակներում մասնակիցները կծանոթանան բանակցային տարբեր մոդելների, կոնֆլիկտների կարգավորման ռազմավարություններին և համոզման տեխնիկաներին։

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։

IADAAM ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի գլխավորած «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից, որը հանդես է գալիս որպես ծրագրի օպերատոր՝ նպատակ ունենալով ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ թիրախային ոլորտներում գյուղատնտեսական քաղաքականության և բարեփոխումների մշակման գործում։

IADAAM հողերի միավորման փորձագետը ներկայացրեց Հայաստանը Բուդապեշտում կայացած FAO LANDNET աշխատաժողովում

IADAAM ծրագրի հողերի միավորման փորձագետ Ստեփան Դավթյանը մասնակցել է LANDNET 16-րդ միջազգային աշխատաժողովին, որն անց է կացվել 2025թ. մայիսի 28-30-ը Բուդապեշտում։

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից կազմակերպվող այս տարվա աշխատաժողովը նվիրված էր «Հողերի միավորումը՝ եվրոպական և համաշխարհային տեսանկյունից» թեմային։ Այն համախմբել էր հողերի կառավարման մասնագետների՝ Եվրոպայից և այլ տարածաշրջաններից,  քննարկելու հողերի միավորման, գյուղական համայնքների զարգացման և հողերի արդյունավետ կառավարման նորարարական մոտեցումների վրա։

Ստեփան Դավթյանն ընտրվել է LANDNET վարչության անդամ՝ 2026–2027թթ․ ժամանակահատվածի համար։ Նրա նշանակումը վկայում է ոչ միայն հողերի միավորման ոլորտում ունեցած խորը գիտելիքների և մասնագիտական փորձի, այլև տարածաշրջանում հողերի կառավարման քաղաքականությունների մշակման և կիրարկման գործընթացներում նրա ակտիվ ներգրավվածության մասին։

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։

IADAAM ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի գլխավորած «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից, որը հանդես է գալիս որպես ծրագրի օպերատոր՝ նպատակ ունենալով ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ թիրախային ոլորտներում գյուղատնտեսական քաղաքականության և բարեփոխումների մշակման գործում։

Uncategorized

Դեբեդում ներկայացվեցին ԼԻԼԱ ծրագրի ընթացիկ արդյունքները

Հունիսի 3-ին Լոռու մարզի Դեբեդ գյուղի ՔՕԱՖ կենտրոնում տեղի ունեցավ «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար»  (ԼԻԼԱ) ծրագրի ղեկավար կազմի և շահառուների հերթական հանդիպումը։

Մասնակիցներին ողջունեց և ծրագրի ընթացիկ արդյունքներն ամփոփեց WWF-Հայաստանի տնօրեն Լևոն Աղասյանը։

Այնուհետև «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի ծրագրի համակարգող Ալլա Ղազարյանը ներկայացրեց առաջին բաղադրիչի ընթացիկ արդյունքները՝ ընդգծելով կայուն և ներառական տուրիզմի զարգացման, տեղական բիզնեսների կենսապայմանների ու ենթակառուցվածքների բերելավման, ինչպես նաև տուրիզմի և հյուրընկալության ոլորտի աշխատակիցների հմտությունների և կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացված քայլերը։ Ալլա Ղազարյանը նշեց նաև միջազգային գործընկերների հետ իրականացված փորձի փոխանակման այցերի, ինչպես նաև թիրախային բնակավայրերի հետ ծրագրի համագործակցության մասին։

WWF-Հայաստան ծրագրի համակարգող Նաիրե Երիցյանը ներկայացրեց երկրորդ բաղադրիչի ընթացիկ արդյունքները՝ շեշտադրելով բնապահպանության ուղղությամբ իրականացված աշխատանքները, այդ թվում՝ բնական պաշարների  կայուն օգտագործման, կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության բարձրացման ուղղությամբ։

Ծրագրի ազդեցության վերաբերյալ ելույթներով հանդես եկան  «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը, ծրագրի շահառուներ, համայնքների ղեկավարներ։

ԼԻԼԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:

Uncategorized

Կայացավ ՄԱՎԵՏԱ գործընկերների ամփոփիչ հանդիպումը

Մայիսի 29-30-ը Ջերմուկում կայացավ «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի գործընկեր ՄԿՈՒ հաստատությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հանդիպումը։

Մասնակիցներին ողջունեց «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը։ Նա գործատուներին հորդորեց ավելի ակտիվորեն ներգրավվել դուալ կրթական ուսուցմամբ ներդրված մասնագիտություններով ուսումնական գործընթացի ու գործնական աշխատանքի պատշաճ կազմակերպման գործում։

Երկօրյա աշխատաժողովին քննարկվեցին դուալ կրթական ուսուցմամբ ներդրված մասնագիտություններով իրավիճակը, ձեռքբերումներն ու խնդիրները ինչպես ՄԿՈՒ հաստատությունների, այնպես էլ գործատուների տեսանկյունից։

Այնուհետև կատարվեց SWOT վերլուծություն՝ դուալ կրթությամբ ներդրված հինգ մասնագիտությունների համար։

Երկրորդ օրը ծրագրի գործընկերները քննարկումները շարունակեցին քոլեջ-գործատու համագործակցության բարելավման, գնահատման և հետադարձ կապի մեխանիզմների, ուսանողի հրահանգավորման ուղղություններով և ընթացիկ այլ թեմաներով։

Խմբային աշխատանքով վերհանվեցին քոլեջներում դուալ կրթության և ընկերություններում մասնագիտական ուսուցման կազմակերպման բարելավման նպատակով համատեղ գործողություններն ու քայլերը։

Հանդիպմանը նաև ներկայացվեցին այս տարվա մարտին ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում փորձի փոխանակման նպատակով Շվեյցարիա կատարած այցի արդյունքները և դուալով ուսուցման կազմակերպման շվեյցարական փորձի առանձնահատկությունները։

Ծրագրով աշկերտ ընդունած մի խումբ գործատուների հանձնվեցին շնորհակալագրեր։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, HEKS/EPER ՀԿ–ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ–ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ–ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և HEKS/EPER ՀԿ–ն՝ ՌԶԳ–ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ։

 

Uncategorized

Աջակցության հնարավորությունների բացահայտում՝ IADAAM ծրագրի այցը «Արարատ» և «Արմավիր» ՋՕԸ

Ջրօգտագործման ենթակառուցվածքների արդյունավետության և կայունության ապահովմանն ուղղված շարունակական ջանքերի շրջանակում, IADAAM ծրագրի ֆինանսական փորձագետ Սամվել Բարեյանն ու ֆոնդերի փորձագետ Դոնալդ Աքուիլինան այցելելեցին «Արարատ» և «Արմավիր» ջրօգտագործողների ընկերություններ (ՋՕԸ):

Արարատ ՋՕԸ այցի ընթացքում քննարկվել է Արարատի, Ավշարի, Այգավանի և Նոյակերտի տարածքներում կառուցված ոռոգման ցանցի ներկայիս վիճակը։ Այցի նպատակներն էին՝

🔹 վերհանել գործող ոռոգման համակարգերի առկա մարտահրավերները,

🔹 դիտարկել ֆերմերների հետաքրքրվածությունն ու ներգրավվածությունը ենթակառուցվածքների օգտագործման գործընթացում

🔹 գնահատել ՋՕԸ-ի կառավարման և շահագործման կարողությունները,

🔹 վերանայել առկա ծրագրերն ու ռազմավարությունները՝ համակարգի ամբողջական գործարկումն ապահովելու համար,

🔹 բացահայտել այն ուղղությունները, որտեղ ծրագիրը կարող է ցուցաբերել նպատակային աջակցություն:

Արտաշատ ՋՕԸ-ում քննարկումները կենտրոնացած էին Գորավանում, Սիսավանում և Ուրցաձորում գործող ոռոգման ենթակառուցվածքների վրա։ Այցի ընթացքում՝

🔹 գնահատվել է ցանցի տեխնիկական վիճակը,

🔹 վերհանվել են առկա մարտահրավերներն ու բացթողումները,

🔹 քննարկվել է ֆերմերների ներգրավվածության մակարդակն ու ՋՕԸ-ի գործառնական կարողությունները,

🔹 քննարկվել են ցանցի արյդունավետության բարձրացման ծրագրերը,

🔹 ուսումնասիրվել են ծրագրի հնարավոր աջակցության ոլորտները:

Սույն այցերի նպատակն է աջակցել Հայաստանի ոռոգման համակարգերի շարունակական զարգացմանը՝ խթանելով տեղական դերակատարների մասնակցությունը, ապահովելով փաստահեն գնահատում և նպատակային աջակցություն։

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։

IADAAM ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի գլխավորած «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից, որը հանդես է գալիս որպես ծրագրի օպերատոր՝ նպատակ ունենալով ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ թիրախային ոլորտներում գյուղատնտեսական քաղաքականության և բարեփոխումների մշակման գործում։