IADAAM ծրագրի հողերի միավորման փորձագետ Ստեփան Դավթյանը մասնակցել է LANDNET 16-րդ միջազգային աշխատաժողովին, որն անց է կացվել 2025թ. մայիսի 28-30-ը Բուդապեշտում։
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից կազմակերպվող այս տարվա աշխատաժողովը նվիրված էր «Հողերի միավորումը՝ եվրոպական և համաշխարհային տեսանկյունից» թեմային։ Այն համախմբել էր հողերի կառավարման մասնագետների՝ Եվրոպայից և այլ տարածաշրջաններից, քննարկելու հողերի միավորման, գյուղական համայնքների զարգացման և հողերի արդյունավետ կառավարման նորարարական մոտեցումների վրա։
Ստեփան Դավթյանն ընտրվել է LANDNET վարչության անդամ՝ 2026–2027թթ․ ժամանակահատվածի համար։ Նրա նշանակումը վկայում է ոչ միայն հողերի միավորման ոլորտում ունեցած խորը գիտելիքների և մասնագիտական փորձի, այլև տարածաշրջանում հողերի կառավարման քաղաքականությունների մշակման և կիրարկման գործընթացներում նրա ակտիվ ներգրավվածության մասին։
«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։
IADAAM ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի գլխավորած «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից, որը հանդես է գալիս որպես ծրագրի օպերատոր՝ նպատակ ունենալով ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ թիրախային ոլորտներում գյուղատնտեսական քաղաքականության և բարեփոխումների մշակման գործում։

