ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԵԼԻՔԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

«Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագիրը իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից SIDA-ի գործընկեր  HELVETAS Swiss Intercooperation-ի աջակցությամբ:

Պիլոտային ծրագիրը աջակցում է գործազուրկ կանանց և երիտասարդներին, ինչպես նաև խոցելի խմբերի այլ ներկայացուցիչներին բարելավելու իրենց (ինքնա)զբաղվածությունը (եկամտաբեր և աշխատանքի հնարավորություններ ընձեռող)՝ բարձրացնելով հմտություններ և գիտելիք մատուցող պետական և մասնավոր հատվածում գործող կազմակերպությունների և գործատուների կարողությունները և մոտիվացիան՝ համագործակցելու, մշակելու և առաջարկելու տուրիզմի/ հյուրընկալության և գյուղատնտեսության/ագրոբիզնեսի ոլորտներում բարելավված և աշխատաշուկայի կարիքներին համապատասխան ֆորմալ և ոչ-ֆորմալ դասընթացներ: Պիլոտային ծրագիրն ունի երկու գերակա խնդիր. ա) հմտությունների զարգացում, որն ուղղված է ունենալու աշխատաշուկայի և ապագայի կարիքներին համապատասխան դասընթացների մատուցման բարելավված համակարգ, բ)  զբաղվածություն կամ աշխատաշուկայի հասանելիություն, որն ուղղված է նպաստելու գործող համակարգերի և ծառայությունների զարգացմանը՝ համատեղելով  շահագրգիռ կողմերի հմտությունները և զբաղվածության կամ եկամտաբեր աշխատանքի առկա հնարավորությունները:

Կիրառելով Շուկայական համակարգերի զարգացման (MSD) մոտեցումը` պիլոտային ծրագիրը նպատակ ունի  ամրապնդելու գործատուների, ՄԿՈՒ հաստատությունների, ոչ-ֆորմալ դասընթացներ/կարիերայի կողմնորոշման ծառայություններ մատուցողների և աշխատանք փնտրողների (մասնավորապես երիտասարդներ և կանայք) միջև գործընկերությունը: Շուկայի տարբեր դերակատարների միջև սերտ համագործակցությունը և արդյունավետ գործող հմտությունների զարգացման համակարգը ընդհանուր առմամբ կօգնեն նվազեցնել գործազրկությունը և ստեղծել ավելի բազմազան հնարավորություններ գործազուրկ երիտասարդների և կանանց համար:

«Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագիր

Այս ծրագիրը “Անասնապահության զարգացում Սյունիքի մարզում” լայնածավալ ծրագրի տրամաբանական շարունակությունն է, որն իրականացվում է “Ռազմավարական Զարգացման Գործակալություն” (ՌԶԳ) ՀԿ-ի և ֆինանսավորվում “Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության” (ՇԶՀԳ) կողմից: Ծրագիրը մշակվել է հաշվի առնելով նախկին ծրագրով ստացած արդյունքները, ձեռքբերումներն ու քաղած դասերը:

Ծրագրի նպատակը ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում անասնապահության ոլորտում ներգրավված տղամարդ և կին ֆերմերների եկամուտների աճի և տնտեսական հնարավորությունների ընդլայնումն է: Այն ընդգրկում է Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի 100 գյուղական համայնք` շուրջ 60,000 բնակչությամբ կամ 14,000 տնտեսությամբ:

Ծրագրի հիմնական նպատակներն ենˋ

– Կին և տղամարդ ֆերմերների համար առավել արդյունավետ գործող կաթի և մսի շուկաների հասանելիության բարելավում` հուսալի շուկայական մեխանիզմների զարգացման և շուկայի մասնակիցների միջև վստահելի կապերի ձևավորման շնորհիվ:

– Կին և տղամարդ ֆերմերների` ֆերմերային տնտեսության վարման նոր մոտեցումներ և մեթոդներ կիրառելու կարողությունների բարելավում` ամրապնդելով և զարգացնելով մսի և կաթի արժեշղթայի մասնակիցների`անասնապահության մեջ ներգրավված կին և տղամարդ ֆերմերներին խորհրդատվական և տեղեկատվական ծառայություններ տրամադրելու կարողությունները, ինչպես նաև իրականացնելով ֆերմերային տնտեսությունների արտադրողականության բարձրացմանն ուղղված առանձին խորհրդատվական միջոցառումներ (ուսուցում, փորձի փոխանակում, անհատական խորհրդատվություն և այլն):

– Կին և տղամարդ ֆերմերների համար գյուղատնտեսական պարագաների և աջակցող ծառայությունների (ինչպիսիք են` անասնաբուժական ծառայությունները, կենդանիների արհեստական սերմնավորումը և կենդանիների ցեղատեսակի բարելավումը, գյուղատնտեսական պարագաների և ծառայությունների մատակարարումը և այլն) հասանելիության բարելավում` սահմանափակ ներդրումային նախաձեռնությունների, մատակարարների կարողությունների զարգացման, համապատասխան պետական կառույցների հետ երկխոսության հաստատման շնորհիվ:

– Տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների հզորացում` աջակցելու գյուղերի տնտեսական աճին և մասնավորապես` անասնապահության ոլորտի զարգացմանը` համայնքային և մարզային իշխանությունների կարողությունների հզորացման միջոցով, այն է` առավել արդյունավետ կատարել իրենց գործառույթները, արձագանքել անասնապահության ոլորտում ֆերմերների կարիքներին, երկխոսություն հաստատել ազգային մակարդակով գործող պետական կառույցների հետ:

Ծրագրի շրջանակներում կիրառվում է “Շուկաներ Աղքատների Համար” (M4P) մոտեցումը, որն ուղղված է նպաստելու անասնապահության ոլորտում տևական և կայուն փոփոխությունների ամրապնդմանը` տարածաշրջանում բնակչության եկամուտների աճի և աղքատության կրճատման նպատակով:

 

«Տարածաշրջանային ՓՄՁ-երի մրցունակության խթանում»

«Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն, Հայաստանի Փոքր և Միջին Ձեռնարկությունների Զարգացման Ազգային Կենտրոնը (ՀՀ ՓՄՁ ԶԱԿ), «Սպիտակ-Ֆերմեր» (ՍՖ) ՀԿ-ն, «Արմավիր Զարգացման Կենտրոն»(ԱԶԿ) ՀԿ-ն և «ՍՅՈՒՆ Խորհրդատվական-կրթակա» (Սյուն) ՀԿ-ն 2017 թվականի հունվարից սկսել են իրականացնել իրենց համատեղ «Տարածաշրջանային ՓՄՁ-երի մրցունակության խթանումըˋ որպես տարածաշրջանի տնտեսական զարգացման հիմնական նախապայման» նախաձեռնությունը, որը ֆինանսավորում է Հայաստանում Եվրոպական Միության Պատվիրակությունը` Հայաստանում Տարածաշրջանային Զարգացման Պիլոտային Ծրագրի շրջանակներում:

Ծրագրի հիմնական նպատակն էˋ խթանել տարածաշրջանային ՓՄՁ-երի մրցունակությանը և ստեղծել աշխատատեղերի կայուն հնարավորություններ Հայաստանի Լոռվա (Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան, Թումանյան), Սյունիքի (Սիսիան, Գորիս, Տաթև) և Արմավիրի (Արմավիր, Բաղրամյան, Վաղարշապատ) մարզերում:

Ծրագրից ակնկալվող 2 հիմնական արդյունքներն ենˋ

– առնվազն 60 նոր կայուն աշխատատեղերի ստեղծում

– տեղական առնվազն 100 ձեռնարկությունների մրցունակության աճ

Թիրախային խմբերը հետևյալներն ենˋ

– Երիտասարդներ (հատկապես ˋ որակավորված և/կամ գործազուրկ), որոնք փնտրում են աշխատանք կամ ունեն արժեքավոր բիզնես մտքերˋ սկսելու նոր բիզնես նշված թիրախային 3 տարածաշրջաններում:

– Սկսնակ ձեռներեցներ (առնվազն 3 տարվա օրինական գործող) և պոտենցիալ ունեցող գործող ՓՄՁ-եր (Հայաստանի Զարգացման Ռազմավարության կողմից սահմանած տնտեսության առաջնային ոլորտներում գործող (մասնավորապես սննդի վերամշակման և տուրիզմի ոլորտում) և վերջին 3 տարվա ընթացքում դրական տնտեսական արդյունքներ ցուցաբերած)

 

Uncategorized

«Համագործակցության խթանում` հանուն ՄԿՈՒ ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման արդյունավետ հնարավորությունների» ծրագիր

“Ռազմավարական զարգացման գործակալություն” (ՌԶԳ) ՀԿ-ն իրականացնում է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագիր` ուղղված Հայաստանի Սյունիքի և Լոռու մարզերում գյուղատնտեսական մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) համակարգում աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի ներդրմանը:

Ծրագիրը աջակցում է Գորիսի և Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջներին՝ խթանելու իրենց համագործակցությունը մասնավոր հատվածի հետ` ներդնելով աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելը Անասնաբույժ և Կաթի տեխնոլոգիա մասնագիտություններում:

Ծրագիրը միտված է նպաստելու մասնագիտական կրթության կայուն համակարգի ստեղծմանը, որը սերտորեն կապված է աշխատաշուկայի պահանջարկի հետ: Այն նաև ստեղծում է նախադրյալներ և համապատասխան հնարավորություն` աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելը Հայաստանի այլ

ՄԿՈՒ հաստատություններում ներդնելու համար:

Ծրագիրը նախատեսում է բարելավել Գորիսի և Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջների և Սյունիքի ու Լոռու մարզերի մասնավոր հատվածի/գործատուների կարողությունները` իրենց ներգրավելով Անասնաբուժություն և Կաթի տեխնոլոգիա մասնագիտությունների մոդուլային ծրագրերի վերանայման, ինչպես նաև կարողությունների զարգացման վերապատրաստման դասընթացներին` նպաստելով աշխատանքի վրա հիմնված ուսուցման համապարփակ մադելի ներդրման ապահովմանը:

 

Առցանց կայացավ ՀՀ Բնական կերհանդակների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի 7-րդ աշխատաժողովը

Հունիսի 9-ին առցանց կայացավ «ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակ»-ի 7-րդ աշխատաժողովը, որին մասնակցում էին բնական կերհանդակների ոլորտին առնչվող նախարարությունների, ինչպես նաև գիտական կառույցների, տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միջոցառման սկզբում մասնակիցներին ողջունեցին և բեղմնավոր աշխատանք մաղթեցին Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության ՀԳՌԿՄ-2 ծրագրի ղեկավար Դավիթ Մեժլումյանը : Խոսնակները ողջունեցին ներկայիս դժվարին պայմաններում Աշխատաժողովն առցանց կազմակերպելու նախաձեռնությունը: Խոսնակները նաև կարևորեցին Հարթակի գործունեությունը՝ մատնանշելով հատկապես արոտների կայուն կառավարման հայեցակարգի մշակման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեց «ՀՀ արոտների կառավարման հայեցակարգի» ներկա կարգավիճակը, Հարթակի 2020 թվականի աշխատանքային պլանը, և դրա հետ կապված հետագա քայլերը: Միջոցառման ընթացքում ներկայացվեց նաև Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ) կողմից մշակված «Արոտների բարելավման ձեռնարկ»-ը:

ՀՀ Բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակը հանդիսանում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի, ԳՄՀԸ կողմից իրականացվող «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ECOserve) ծրագրի, ինչպխես նաև Համաշխարհային բանկի աջակցմամբ և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ՀԳՌԿՄ 2-րդ ծրագրի համատեղ նախաձեռնություն: