HomePageARM

«Համագործակցության խթանում` հանուն ՄԿՈՒ ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման արդյունավետ հնարավորությունների» ծրագիր

“Ռազմավարական զարգացման գործակալություն” (ՌԶԳ) ՀԿ-ն իրականացնում է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագիր` ուղղված Հայաստանի Սյունիքի և Լոռու մարզերում գյուղատնտեսական մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) համակարգում աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի ներդրմանը:

Ծրագիրը աջակցում է Գորիսի և Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջներին՝ խթանելու իրենց համագործակցությունը մասնավոր հատվածի հետ` ներդնելով աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելը Անասնաբույժ և Կաթի տեխնոլոգիա մասնագիտություններում:

Ծրագիրը միտված է նպաստելու մասնագիտական կրթության կայուն համակարգի ստեղծմանը, որը սերտորեն կապված է աշխատաշուկայի պահանջարկի հետ: Այն նաև ստեղծում է նախադրյալներ և համապատասխան հնարավորություն` աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելը Հայաստանի այլ

ՄԿՈՒ հաստատություններում ներդնելու համար:

Ծրագիրը նախատեսում է բարելավել Գորիսի և Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջների և Սյունիքի ու Լոռու մարզերի մասնավոր հատվածի/գործատուների կարողությունները` իրենց ներգրավելով Անասնաբուժություն և Կաթի տեխնոլոգիա մասնագիտությունների մոդուլային ծրագրերի վերանայման, ինչպես նաև կարողությունների զարգացման վերապատրաստման դասընթացներին` նպաստելով աշխատանքի վրա հիմնված ուսուցման համապարփակ մադելի ներդրման ապահովմանը:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *